«ՉԻ»- Թե ինչու է կառավարությունը նման որոշում ընդունել` բնականաբար, չի նշվում։ Ի դեպ, գիտե՞ք, թե ինչ է նշանակում «վաճառել կադաստրային արժեքով»։ Նշանակում է` համարյա նվիրել։ Իսկ խոսքը 5 հազար քառակուսի մետր տարածքի մասին է` ուղիղ քաղաքի կենտրոնում, այսինքն` նվերի արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի։ Երեւի բոլորը միանգամից հասկացան, չէ՞, որ կառավարությունն այդ քայլին գնացել է բացառապես Էռնեկյանի սիրուն աչքերի համար։ Բա իհարկե. ո՞ւմ մտքով կանցնի մեր կառավարությանը կասկածել ինչ-որ գաղտնի գործարքներում։
Ի դեպ, ամենայն հավանականությամբ եկող տարի կպարզվի, որ 2012 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնապես հայտարարագրված եկամուտներն ահագին ավելացել են։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Երեւի ինչ-որ մեկը ինչ-որ բան կնվիրի։ Կադաստրային արժեքով եւ «ուղղակի նվերի տեսքով»։