14.06.2017 08:50 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հունիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

Հունիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

Զարմանալի փաստ է, սակայն հունիսը հարուստ է կինոնորույթներով: Այս ամիս կինոթատրոններում բազմապիսի նախագծեր կներկայացվեն, ինչը կուրախացնի հավատարիմ կինոերկրպագուներին: Համաշխարհային էկրաններին իրենց խաղով հանդես կգան Մարիոն Կոտիյարը, Ջեյմի Դոռնանը, Մարկ Ուոլբերգը, Էնթոնի Հոփքինսը, Սկարլետ Յոհանսոնը, Դեմի Մուռը, Քեյթ Բլանշեթը, Անտոնիո Բանդերասը, Թոմ Քրուզը, Ռասել Քրոուն, Քրիս Էվանսը, Օկտավիա Սփենսերը, Զակ Էֆրոնը, Դուեյն Ջոնսոնը, Ռոբին Ռայթը եւ այլ համաշխարհային կինոաստղեր:

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

01.06- «Կին-հրաշքը»/ Wonder Woman

Անցած կյանքում Կին-հրաշքը եղել է ամազոնուհիների արքայադուստր Դիանա՝ փորձառու ռազմուհի, ով օժտված է գերմարդկային ուժով եւ կենդանիների հետ շփման կարողությամբ, ինչպես նաեւ օգտագործել Ճշմարտության լասսոն, որը կարող է ստիպել յուրաքանչյուրին ասել ճշմարտությունը: Երբ նրա հարազատ եւ արտաքին աշխարհից կտրված դրախտային աշխարհում վթարի է ենթարկվում ամերիկյան օդաչուն, նա տեղեկանում է լուրջ կոնֆլիկտի մասին, որը տիրում է իր ներաշխարհում: Իր աշխարհը փրկելու համար, Դիանան ստիպված է լքել այն եւ կողք կողքի պայքարել սովորական մարդկանց հետ... Հենց այն ժամանակ աղջիկը սկսում է ճանաչել իր իշխանության ուժը եւ առաքելությունը: Դերերում՝ Գալ Գադոթ, Դեվիդ Թյուլիս, Ռոբին Ռայթ, Քրիս Փայն, Ելենա Անայա, Լյուսի Դեվիս, Դաութցեն Քրեզ:

01.06- «Մալիբուի փրկարարները»/ Baywatch

Ֆիլմը 90-ականներին հայտնի սերիալի ռեմեյքն է: Նախագծի գլխավոր հերոսները սպորտային, արեւահարված եւ սեքսապիլ փրկարարներն են: Նրանք միշտ զգոն են եւ թույլ չեն տա խորտակվել ոչ ոքի: Սակայն, ինչ-որ պահի նրանք պարզում են, որ ափը գտնվում է անհետացման վտանգի մեջ. նավթային մեծ ընկերությունը մտադիր է քանդել ափը՝ ղեկավարության անձնական շահերը հետապնդելով, որոնք կապված են ֆինանսների հետ: Դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Զակ Էֆրոն, Պրիյանկա Չոպրա, Ալեքսանդրա Դադարիո, Քելլի Ռոռբախ:

01.06- «Տաղանդավորը»/ Gifted

Ֆիլմի գլխավոր հերոս Ֆրենկ Ադլերը ապրում է Ֆլորիդայի ափամերձ քաղաքում: Նա միայնակ դաստիարակում է տաղանդավոր զարմուհի Մերիին: Սակայն, աղջկա համար հանգիստ եւ սովորական կյանքի տղամարդու պլանները փշրվում են, երբ երեխայի ունակություններին տեղեկանում է Ֆրենկի մայրը: Աղջկա տատիկը թոռնուհու համար այլ ապագա է տեսնում, եւ, հանուն նրա, պատրաստ է անգամ բաժանել Մերիին եւ Ֆրենկին: Դերերում՝ Քրիս Էվանս, ՄակՔենա Գրեյս, Լինդսի Դունկան, Ջենի Սլեյթ, Օկտավիա Սփենսեր, Ջոն Ֆին:

08.06- «Մումիա»/ The Mummy

Ֆիլմը համանուն ֆիլմի ռեմեյքն է: Անխնա անապատի տոննաներով ավազի տակ արդեն հազարավոր տարիներ իր սարկոֆագում հանգչում է եգիպտական փարավոնի դուստրը: Սակայն, անցյալի հանելուկները բացահայտելու ժամանակակից հասարակության ծարավը նրան ստիպում է արթնանալ. արժեքավոր մումիայի որոնման համար մեկնած հետազոտողների խումբը ոչ բարեհամբույր եւ հզոր իշխանուհուն նոր կյանք է տվել: Նրա վերադարձի օրը աշխարհը ճանաչում է փակուղու մեջ գտնվելու ժամանակահատվածում եգիպտական աստվածուհու մեջ հավաքված զայրույթը: Նա պատրաստ է վերադարձնել այն, ինչ իրավունքով իրեն է պատկանում: Դերերում՝ Թոմ Քրուզ, Ռասել Քրոու, Անաբել Ուոլիս, Սոֆիա Բուտելլա, Ջեյք Ջոնսոն, Սայմոն Ատերթոն:

08.06- «Նրա շան գործն է»/ Once Upon a Time in Venice

Ավազակախումբը առեւանգում է մասնավոր խուզարկու Սթիվի լավագույն ընկերոջը՝ Բադի անունով շանը: Հանուն նրա փրկության, Սթիվը պատրաստ է ամեն ինչի, անգամ կատարել հանցագործների հանձնարարությունները: Դետեկտիվը օգնություն է խնդրում հզոր դրագդիլերից, վախկոտ ասիստենտից եւ հին զինակցից: Մինչ Սթիվը զբաղված է հավատարիմ շան վերադարձով, նրա հետքերի վրա են ընկնում պարտատիրոջ կամակատարները: Դերերում՝ Բրյուս Ուիլիս, Ջեյսոն Մոմոա, Ջոն Գուդման, Ֆամկե յանսեն, Ադամ Գոլդբերգ, Էլիզաբեթ Ռեմ:

08.06- «Սեւ թիթեռը»/ Black Butterfly

Ժամանակին Փոլի գործերը շատ լավ են եղել, սակայն ոչ հիմա: Նա գրող է եւ տվյալ պահին կրիզիսի մեջ է գտնվում. պատվիրատուն չի հավանել նրա վերջին գիրքը, միակ հանգստացնող բանը ալկոհոլն է: Փոլն ապրում է վայրենու պես, բոլորից առանձին, մեկուսացած: Սակայն, նրա կյանքը փոխվում է անհայտ տղամարդու հայտնվելուց հետո, ով գրողին օգնել է խուսափել սրճարանային ծեծկռտուքից: Շնորհակալություն հայտնելու համար, Փոլը տղամարդուն հրավիրում է գիշերելու իր տանը. հյուրը հերոսին նոր գրքի սյուժեի գաղափար է տալիս: Հայտնի չէ, թե ով է սեւ թիթեռի դաջվածքով օտարականը, եւ արդյո՞ք Փոլը կմնա իր սեփական կյանքի տերը: Դերերում՝ Ջոնաթան Ռիզ Մայերս, Փայփեր Պերաբո, Անտոնիո Բանդերաս, Աբել Ֆերարա, Նիկոլաս Աարոն:

08.06- «Շների ժամանակը»/ The Hunter's Prayer

Լուկասը պետք է դառնա վերջին մարդը, ում մահվանից առաջ կտեսնի Էլան, սակայն նա չի կարողանում քաշել ձգանը եւ կատարել պատվերը: Բայց արդյո՞ք նա փրկեց աղջկա կյանքը: Պլանները փոխելով, տղամարդը շների եւ կատուների խաղին մեկնարկն է տվել: Այժմ երկուսն էլ նշված են մահով եւ ստիպված են միավորվել, որպեսզի փրկեն իրենց կյանքը: Ողջ մնալու հույսով Լուկասն ու Էլան մտադիր են բացահայտել աղջկա ընտանիքին սպանած մեղավորներին եւ նրանց դատարանին հանձնել: Դերերում՝ Օդեյա Ռաշ, Սեմ Ուորթինգթոն, Ալեն Լիչ, Մարտին Քոմփսթոն, Վերոնիկա Էչեգի, Էմի Լանդեկեր:

08.06- «Մանիֆեստո»/ Manifesto

Գերմանացի ռեժիսոր Ջուլիան Ռոզենֆելդի արտհաուսային նախագծում Քեյթ Բլանշեթը 13 տարբեր կերպարներ է փորձել իր վրա՝ բալերինուհու, անտուն աղջկա, ռոք-աստղի, տնային տնտեսուհու, դպրոցի ուսուցչուհու եւ այլն: Ֆիլմում հանդիպում են Մալեվիչն ու Ջարմուշը, Կանդինսկին եւ Գոդարը, իսկ նրանց հանրահայտ մանիֆեստներն արտաբերում են մեր ժամանակների 13 հերոսուհիները՝ քաղաքականության, արվեստի, սիրո, մահվան, նորարարության եւ ազատության մասին 13 ոգեշնչող հայտարարություններ: Դերերում՝ Քեյթ Բլանշեթ, Էրիկա Բրաուեր, Կառլ Դիտրիխ, Մարի Բորկովսկի Ֆոեդրովից, Մարինա Մայքլ:

15.06- «Սայլակները 3»/ Cars 3

Անիմացիոն ընտանեկան ֆիլմերի շարքի երրորդ մասում հանրահայտ մրցարշավորդ Կայծակ ՄակՔուինը դեռեւս շարունակում է զբաղեցնել մրցարշավների առաջատար դիրքերը, սակայն հաղթանակները նրան սկսել են դժվար տրվել, իսկ մրցակցությունն ավելի կոշտ է դառնում: Թեպետ, առջեւում նոր արկածներն ու ընկերներն են, այդուհանդերձ, ամենակարեւորը՝ գիտակցությունն այն բանի, որ միայն արագությունն ու շարժիչի ձայնը չեն, որոնք կարող են քեզ չեմպիոն դարձնել: Կրկնօրինակում՝ Օուեն Ուիլսոն, Քրիստելա Ալոնզո, Քրիս Կուպեր, Արմի Համեր, Ռեյ Մալյոցի:

15.06- «Կապույտ անդունդ»/ 47 Meters Down

Մեքսիկայի կուրորտներից մեկում հանգստանալիս Լիզան եւ նրա քույր Քեյթը չկարողացան հրաժարվել վանդակի մեջ սպիտակ շնաձկների մոտ օվկիանոսում սուզվելու առաջարկից: Սակայն, ատրակցիոնն իսկական մղձավանջի է վերածվում. վանդակը պահող պարանները կտրվել են, եւ աղջիկները հայտնվել են օվկիանոսի հատակին: Օգնության սպասելն ապարդյուն է, իսկ թթվածինը միայն մեկ ժամ կհերիքի: Ողջ մնալու միակ ելքը վանդակից դուրս գալն ու դեպի ջրի երես լողալն է. այնտեղ, որտեղ գտնվում են աշխարհի ամենավտանգավոր գիշատիչները: Դերերում՝ Մենդի Մուռ, Կլեր Հոլթ, Մեթյու Մոդայն, Յանի Գելման, Սանտյագո Սեգուրա, Մայրա Խուարես:

15.06- «Շատ վատ աղջիկները»/ Rough Night

Ֆիլմի գլխավոր հերոսուհիները 4 նախկին համադասարանցիներն են, ովքեր որոշել են հիշել երիտասարդությունը եւ Մայամի ուղեւորվել: Երեկույթը իր պիկին է հասել. անթիվ քանակությամբ շամպայն, գեղեցիկ տղամարդիկ եւ... սթրիփ-պարողի դին: Վերջինից ընկերուհիները որոշում են ազատվել, որպեսզի չհայտնվեն ոստիկանության ձեռքում: Դերերում՝ Սկարլետ Յոհանսոն, Զոուի Քրավից, Քեյթ ՄակՔինոն, Դեմի Մուռ, Ջիլիան Բել, Քոլթոն Հեյնս:

22.06- «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը»/ Transformers: The Last Knight

Պոպուլյար ֆրանշիզան իր 5-րդ մասն է ներկայացնում: Այս անգամ մարդկությունը մնում է առանց Օպտիմուս Փրայմի պաշտպանության: Ավտոբոթերի առաջնորդն անհետ կորել է, սակայն մոլորակի բնակիչները, միեւնույն է, կարող են փրկվել: Ապագայի բանալին թաքնված է անցյալում՝ մեր մոլորակում Տրանսֆորմերների թաքնված պատմության մեջ: Հանելուկը կռահել եւ աշխարհը փրկել կարող են Քեյդ Յեգերը, անգլիացի լորդ Բամբլբին, Օքսֆորդի պրոֆեսորը: Դերերում՝ Լոռա Հեդոք, Մարկ Ուոլբերգ, Ջեմմա Չան, Ջոն Գուդման, Էնթոնի Հոփքինս, Ջոշ Դյուամել, Սթենլի Տուչի, Սոֆիա Մայլս:

22.06- «Անթրոպոիդ»/ Anthropoid

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա եւ պատմում է «Պրահացի մսագործ» մականունով հայտնի նացիստական ամենահայտնի հանցագործ Ռեյնհարդ Հեյդրիխի լիկվիդացման օպերացիայի պատմությունը: Հիթլերից եւ Հիմլերից հետո Հեյդրիխը ֆաշիստական հիերարխիայում երրորդ տեղն է զբաղեցրել, եւ նրա ոչնչացումը նացիստների ուժերին կորուստ եւ ընդհանուր հաղթանակի համար հսկայական ներդրում կպարգեւեր: Դերերում՝ Ջեյմի Դոռնան, Կիլիան Մերֆի, Բրայան Կասպե, Կայա Հերմանեք, Հանա Ֆրեյկովա, Շոն Մահոն:

22.06- «Մշտապես երիտասարդ»/ Rock'nRoll

Գիյոմը 43-ամյա դերասան է, ով ժամանակին «Սեզար» մրցանակ է ստացել եւ վայելում էր իր փառքը: Այսօր նա նկարահանվում է էժանագին սերիալներում, վատ է հագնվում, իսկ մթերային խանութներում նրան միստեր Կոտիյար են անվանում: Նրա կինը՝ Մարիոնը, աշխարհի ամենասեքսուալ եւ ամենապահանջված դերասանուհիներից մեկն է: Թվում է, թե զարմանալու ոչինչ չկա, սակայն մի անգամ հերոսին «ոչնչացրել» է մի սկսնակ դերասանուհի, ով ասել է, թե Գիյոմն «արդեն ռոք-ն-ռոլ է», իսկ աղջկա պոտենցիալ սիրեցյալների ցուցակում նա վերջից առաջին տեղում է գտնվում: Այդ պահին Գիյոմը հասկանում է, որ անհրաժեշտ է անհապաղ փոխել կյանքը: Դերերում՝ Գիյոմ Կանե, Մարիոն Կոտիյար, Ֆիլիպ Լեֆեվր, Ժիլ Լելուշ, Կամիլ Ռոու, Բեն Ֆոսթեր, Մաքսիմ Նուչի:

29.06- «Ես՝ զազրելիս 3»/ Despicable Me 3

Երրորդ մասում բարիացած Գրյուին, ով ապրում է Լյուսիի եւ 3 որդեգրած դուստրերի հետ, նոր արկածներ են սպասում: Այս անգամ նա պետք է բախվի ոմն Բալտազար Բրեյքի հետ՝ սուպերոճրագործը, ով տարված է 80-ականների թեմատիկայով: Նախկինի պես, գլխավոր հերոսներին զվարճալի էակներ են շրջապատում՝ մինիոններ, որոնք անընդհատ տարբեր կոմիկական իրավիճակներում են հայտնվում: Կրկնօրինակում՝ Ջենի Սլեյթ, Միրանդա Կոսգրով, Քրիստեն Ուիգ, Սթիվ Քարել, Սթիվ Քուգան, Ռասել Բրենդ:

29.06- «2:22»/ 2:22

Ցերեկվա ժամը 2:22-ն է, սովորական օր: Սակայն, անսպասելիորեն երկինքը լուսավորվում է հզոր լուսարձակով: Նավիգացիայի սարքերը դուրս են գալիս շարքից: Երկու ուղեւորատար ինքնաթիռները, անխուսափելիորեն, պետք է բախվեն օդում, բայց վերջին պահին ավիադիսպետչեր Դիլանը հասցնում է ցրել երթուղիները: Այդ պահին Դիլանի կյանքը փոխվում է եւ երբեք նախկինի պես չի լինելու: Ճշմարտություն որոնելիս նա ծանոթանում է խորհրդավոր Սառայի հետ: Միասին, նրանք բացահայտում են ճակատագրերի խաչմերուկի չար գաղտնիքը: Դերերում՝ Թերեզա Փալմեր, Միխիլ Հաուշմանե, Սեմ Ռիդ, Մեյվ Դերմոդի, Ռեմի Հիյ, Սիմոնա Քեսել, Ջոն Ուոթերս:

ԴԻՏԵ’Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30