23.07.2012 13:55
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

«Միաբանությունը» դատապարտում է

Երեկ Սմբատ Կարախանյանի ղեկավարած «Միաբանություն» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է.

«Միաբանություն» ակումբը վրդովմունքով տեղեկացավ, որ այսօր` հուլիսի 20-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը խայտառակ դատավճիռ է կայացրել ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ։ Կասկած չկա, որ այդ վճիռը կրում է քաղաքական բնույթ եւ հեռու է ժողովրդավարական պետության իրավական նորմերից։ Նման որոշումը Հայաստանի իշխող վարչախմբի մանր քինախնդրության դրսեւորում է եւ ցույց է տալիս Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը։ Այն պետք է դատապարտվի ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության կողմից։

«Միաբանությունն» իր անհանգստությունն է հայտնում երիտասարդ ընդդիմադիրների ճակատագրի համար եւ խիստ դատապարտում է քրեա-օլիգարխիկ վարչախմբի գործողությունները, որոնք միտված են խեղդել ընդդիմադիր շարժումը։

«Միաբանությունը» վստահ է, որ նման քաղաքական վճիռները վրդովմունք են առաջացնելու եւ խստորեն դատապարտվելու են Ռուսաստանի հասարակական, քաղաքական շրջանակների կողմից»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30