04.04.2017 05:08 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Ընտրակրեատիվ Week End

Ընտրակրեատիվ Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ՇՎԵԴԻԱ։ Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է առվի մեջ եւ շրջվել, ինչի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 56-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների, ավտոբուսում 50 դպրոցական եւ 6 մեծահասակ է գտնվել։ Վթարի պատճառներն անհայտ են։

ԻՐԱՔ։ Իրաքյան ՕՈւ-ն Մոսուլի արեւմտյան մասում մոտ 200 տեռորիստ է ոչնչացրել։ Հայտարարության մեջ ասվում է, որ «ՕՈւ-ն մի քանի ավիահարվածներ է հասցրել, որոնք ԻՊ-ի տեռորիստական խմբերի եւ թաքստոցների ոչնչացմանն են հանգեցրել։ Մոտ 150-200 տեռորիստ է սպանվել, որոնք ներխուժել են Սիրիայի Էլ-Բաաջ քաղաք»։

Էլ-Քաիմ քաղաքում, ավիահարվածների արդյունքում, ոչնչացվել է «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիի «աջ ձեռքը»` ԻՊ-ի «պատերազմի նախարար» Իյադա Համիդ ալ-Ջումեյլին։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Բալխ շրջանում «Թալիբան» ռադիկալ շարժման 200 զորային հանձնվել է տեղական իշխանություններին, որոնց թվում են նաեւ «հրամանատարներ» Քհան Մոհամադը եւ Դավա Քհանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Չիմթալ բնակավայրում զինված մարդիկ միացել են խաղաղության կարգավորման գործընթացին՝ քաղաքապետի կոչերին հետեւելով»։

ՖՐԱՆՍԻԱ։ Փարիզի Վիլպենտ համայնքի մանկական դիմակահանդեսի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 19 մարդ է վիրավորվել։ Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ներկաները պետք է այրեին ծղոտից ու փայտից պատրաստված խրտվիլակը։ Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը ահաբեկչությունը չէ։

ՆԻԳԵՐԻԱ։ «Բոքո Հարամ» խմբակցության իսլամիստները երկրի հյուսիս-արեւելյան մասում 22 աղջիկ են առեւանգել։ Հայտնի է, որ տեռորիստները 2 ռեյդ են կատարել։ Առաջին հարձակման ժամանակ ջիհադիստները ներխուժել են Պուլկա գյուղ՝ 18 աղջիկ առեւանգել` առանց զոհերի։ Երկրորդ ռեյդը տեղի է ունեցել Դումբա գյուղում, որտեղ ջիհադիստները սպանել են հովվին, ով փորձել է փախչել՝ հրաժարվելով տուրք վճարել։ Տեռորիստները առեւանգել են հովվի ընտանիքի 4 կանանց։

ԿՈԼՈՒՄԲԻԱ։ Մոկոա քաղաքի մի շարք շրջաններում սելավային արտահոսքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 234-ի։ Հայտնվում է 400 վիրավորների եւ 220 անհայտ կորածների մասին։ Աղետը հասել է 17 քաղաքների։

ՊԱԿԻՍՏԱՆ։ Փենջաբ շրջանում տաճարի հոգեպես անառողջ հովիվը սպանել է 20  եւ վիրավորել է 3 ծխականների։ Ըստ վկաների, դամբարան-տաճարի հովիվ Ալի Ահմեդ Գուջարան եւ բնակիչ Լահորա Աբդուլ Վահիդը հեռախոսի օգնությամբ տաճար են հրավիրել 20 մարդու, հերթով ընդունել նրանց առանձնասենյակում։ Այցելուներին չհաստատված թմրանյութով համեմված սննդով հյուրասիրելուց հետո հովիվը մերկացրել եւ փայտով ծեծել է նրանց՝ դանակով հարվածներ հասցնելով։ Վահիդն ընդգծում է, որ ծեծի միջոցով իր հետեւորդների հոգեւոր մաքրումն է իրականացրել։

ԵԳԻՊՏՈՍ։ Երկրի զորքը Սինայի թերակղզու հյուսիսային մասում ոչնչացրել է տեղում գործող «Իսլամական պետության» ստորաբաժանման՝ «Բեյթ ալ-Մակդիս» տեռորիստական խմբակցության հիմնադիրներից Աբու Անիս ալ-Անսարիին։ Հայտնի է, որ ալ-Անսարին Եգիպտոսում ամենաորոնվող եւ վտանգավոր տեռորիստներից է. օպերացիայի շրջանակներում եւս 17 տեռորիստ է ոչնչացվել։

ՍԻՐԻԱ։ ԱՄՆ-ի կողմից գլխավորած միջազգային կոալիցիան խոստովանել է 2015-2017 թվականներին Իրաքում եւ Սիրիայում ավիահարվածների հետեւանքով ամենաքիչը 396 խաղաղ բնակիչների մահվան մեղքը։

ԱՄՆ։ Ֆլորիդայի Auctions America աճուրդում 270,000 դոլարով վաճառվել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի Ferrrari F430 անձնական ավտոմեքենան։ Հայտնի է, որ Թրամփը մեքենան գնել է 2007 թվականին եւ մոտ 3,800 կմ քշելուց հետո վաճառել է այն։ Մեքենայի հաջորդ օգտատիրոջ անունը չի հայտնվում։ 

Նյու Յորքում 66 տարեկան հասակում վախճանվել է ԼԳԲՏ-շարժման խորհրդանիշ դարձած ծիածանային դրոշի հեղինակ, նկարիչ եւ հասարակական գործիչ Հիլբերթ Բեյքերը։ Մահվան պատճառները չեն հայտնվում։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Գիյչժոու շրջանում միկրոավտոբուսի գետն ընկնելու հետեւանքով 8 անդամներից բաղկացած ընտանիք է զոհվել։ Հայտնի է, որ միկրոավտոբուսը բախվել է կամրջի ճանապարհային ցանկապատերին, այնուհետեւ գետն է ընկել։ Վթարի պահին մեքենայում գտնվել են վարորդի ընտանիքի անդամներն ու բարեկամները։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Մատնահետքե՞րն են, որ պետք է նույնականացնեն քեզ, Կառլ։ Մի կրեատիվ «ցիրկի» պատմություն։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30