Մենք ձեզ մոտ կըգանք նորեն աշունքին,
Երբ պրոցեսները թեժանան կրկին,
Երբ պառլամենտի նիստը վերսկսվի,
Դատում Նեմեցի ցուցմունքը լսվի,
Երբ նախընտրական հուզիչ էքստազով
Սերժը կըզբաղվի «Սիվիլիթասով»,
Երբ ընդդիմադիր դաշտում վերստին
Րաֆֆին, անթըրաշ, ծոմի կնստի,
Երբ մեր արտաքին պարտքերը ուզեն,
Հինը չըփակած` էլ չըտան թազեն,
Ու պետբյուջեի ճեղքից` շորտիկով,
Գըլուխը հանի Սարգսյան Տիկոն...
Մընաք բարով դուք, ցույցի ժողովուրդ,
Շոգը խեղդում է, թըռանք արձակուրդ։