19.01.2018 11:13 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Պատասխան մառազմագիր

«Չորրորդ իշխանությունը» ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին գրավոր հարցեր էր ուղղել` կապված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանի գործունեության հետ։ Հունվարի 16-ին ստացել ենք պատասխանը, որն ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ պատասխան համարել, քանի որ մեր հարցադրումների հետ որեւէ կապ չունի։

Ստորեւ ներկայացնում ենք նախարարին ուղարկած մեր հարցադրումները։

1. Hayastan24.com-ում հրապարակում էր եղել այն մասին, որ Արդարադատության նախարարության  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը իր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին ընդունել է աշխատանքի նույն գործակալությունում։ Արդյո՞ք այս ամենի մասին տեղյակ է արդարադատության նախարարը եւ ի՞նչ տեսակետ ունի կատարվածի մասին։

Մասնավորապես, Անի Մխիթարյանը Արդարադատության նախարարության գործակալությունում  աշխատանքի է տեղավորել Թամարա Գրիգորյանին, որը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի դուստրն է։ Ինչո՞ւ է Անի Մխիթարյանը իր վրա վերցրել ՀՀԿ-ական պատգամավորների երեխաներին աշխատանքի տեղավորելու գործառույթը։

2. Նշվում է, որ ՀՀԿ-ականները այնպիսի լիազորություններ ունեն, որ  կարողանում են Արդարադատության նախարարության  Քաղաքացիական կացության, ակտերի գրանցման գործակալությունում ընտանեկան բիզնես հիմնել եւ այնտեղ տեղավորել իրենց հարազատ- բարեկամներին։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում  Ձեր ղեկավարած նախարարությունում նման մենաշնորհ ձեւավորել։

3. Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ինչպե՞ս է արձագանքել այս հարցին՝ կոնկրետ ԽԾԲ տարբերակով աշխատանքի տեղավորելուն։ Ի՞նչ դիրքորոշում նա ունի այդ հարաբերությունների մասին։ Արդյո՞ք  նա եւս միջնորդի դերում է հանդես գալիս ՀՀԿ-ականներին աշխատանքի տեղավորելու հարցում։

4. Գործակալության պետ Անի Մխիթարյանին ինչպե՞ս է հաջողվել իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել Շենգավիթի ԶԱԳՍ-ում։ Աշխատանքի տեղավորման այս ձեւը ճի՞շտ եք համարում։ Անի Մխիթարյանը կարծես թե նոր է նշանակվել գործակալության պետի պաշտոնում, բայց հասցրել է կարճ ժամանակամիջոցում յուրայիններին աշխատանքի տեղավորել։ Ո՞վ է Մխիթարյանի հովանավորը, որ վերջինս հեշտությամբ կարողանում է այդպիսի գործունեություն ծավալել։

Հիմա ներկայացնում ենք Արդարադատության նախարարության պատասխանը «Չորրորդ իշխանություն» թերթին։

1. Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք, որ Թամարա Գրիգորյանը եւ Անահիտ Ալեքսանյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ չեն. քաղաքացիական ծառայող չեն հանդիսանում, պայմանագրային աշխատանքներում ներգրավված չեն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նրանք, ի թիվս քսան այլ երիտասարդների, կամավորական հիմունքներով ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի բարեփոխումների գործընթացում։

2. Հարկ ենք համարում նաեւ նշել, որ ՔԿԱԳ տարածքային մարմիններում աշխատանքի են ընդունվում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ուստի, Ձեր գրության՝ տարածքային մարմնի աշխատողին առնչվող համապատասխան հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմնի, իսկ տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի իրավասության շրջանակներում։

Հարգանքով՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն»։

 Ուշադրություն դարձրեք, որ նախարարությունը չի անդրադարձել մեր հարցերին։ Լուսինե Ավանեսյանի մասին ենք հարցրել, չեն պատասխանել։ Փոխարենը անդրադարձել են Անահիտ Ալեքսանյանին։ Լավ։

Մի կողմից պատասխանել են, որ Թամարա Գրիգորյանն ու Անահիտ Ալեքսանյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ չեն, մյուս կողմից հայտնում են, թե կամավորական հիմունքներով ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի բարեփոխումների գործընթացում։ Կամավորական. այսինքն, ԱԺ մեծահարուստ պատգամավորի դուստրը աշխատանք չունի, գործազուրկ է, կամավոր գնացել, ՔԿԱԳ-ում է աշխատում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30