27.04.2018 03:40 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրացեք գարուն

Բյութի-թրենդ. գարնանային ամենավառ պարֆումերային նորույթները

Բյութի-թրենդ. գարնանային ամենավառ պարֆումերային նորույթները

Գարունն իր թեժ կարգավիճակում է, ուստի առավել կարեւոր են այն բույրերը, որոնք ուղեկցում են մեզ օրվա ընթացքում եւ, եղանակին համահունչ, մեր այցեքարտն են համարվում։ Հասած մրգերի եւ էկզոտիկ ծաղիկների նոտաներն առավել ակտուալ են այս ժամանակաշրջանում։ Ներկայացնում ենք գարնան պարֆումային նորույթների ընտրանին, որը կբարձրացնի տրամադրությունն ու գարնանային թարմության հարմոնիա կպարգեւի։

Dior. Poison Girl Unexpected։ Բրենդի նոր բույրը ներթափանցված է ապստամբ եւ անհնազանդության ոգով։ Կարմիր նարինջ, լիմոն եւ այրող կոճապղպեղ.՝ այս կոկտեյլը թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Բույրի սրտում թաքնված է դամասկոսյան վարդը, որը ջերմացել է վանիլով, քաշմերանով, տոնկայի պտուղներով ու անտառային ընկույզով։ Անսպասելի եւ սեքսուալ, ինչը poison բույրերի բուն էությունն է։

Jo Malone. Blossom Girls։ Սակուրայի ծաղկունքով եւ Ճապոնիայի մրգային այգիներով ոգեշնչված Blossom Girls բույրերի լիմիտավորված հավաքածուն այս գարնան must have-ն է։ Նուրբ ու ամոթխած, կարծես հենց նոր է ծաղկել ծիրանի ծառի ծաղիկը. Plum Blossom-ը փայլփլում է հասած սալորի ակորդներով, կենսուրախ Nashi Blossom-ը խրթխրթացող խնձորների եւ տանձերի միքս է, իսկ կանացի Sakura Cherry Blossom-ը ոգեշնչված է ծաղկող սակուրայի գեղեցկությամբ։

Kilian. Miami Vice Love the way you Taste։ Ամառային Մայամիի մթնոլորտը՝ արեւահարված սյորֆերներով, լողափային երեկույթներով եւ սառցե կոկտեյլներով։ Այս ամենն առկա է Kilian-ի Miami Vice լիմիտավորված հավաքածուի բույրում։ Կոմպոզիցիայում առաջին ջութակի դերը հատկացված է լիմոնին եւ պղպեղային անանուխին, որոնք թարմացնող մոհիտո են հիշեցնում։ Ֆինալը բաժին է հասել թարմ հնձած խոտին եւ ծխային վետիվերով շրջապատված նուրբ մագնոլիային։

Hermes. Eau De Citron Noir։ Ոչ դասական ցիտրուսային բույր է, սակայն ավելի բրուտալ եւ ոճային։ Անհավանական ուժեղ եւ հասած կոմպոզիցիան կառուցվում է արեւի տակ չորացրած լայմի շուրջ, որը մերձարեւելյան խոհանոցի գլխավոր բաղադրիչն է։ Այստեղից են արտահայտվում դառնությունն ու ծխային նոտաները, որոնք լրացվում են սեւ թեյով եւ շիպրային խորը ակորդով։

Aerin. Hibiscus Palm։ Սպասվող ամառային արձակուրդներից առաջ բրենդն առաջարկում է սուզվել իր նոր բույրի էկզոտիկ կոմպոզիցիայի մեջ։ Բաղադրության մեջ առկա են լոտոսը, գիբիսկուսը, արմավենու տերեւները, կոկոսի կաթը եւ վանիլը, եւ այս ամենը մտովի դեպի արեւադարձային կղզիներ տեղափոխվելու համար է։

Escada. Sorbetto Rosso։ Քաղցր բույրը գուրմանային կոմպոզիցիաների սիրահարների համար է։ Ամառային հյութեղ ձմերուկն ու հասած տանձը ենթարկվում են ելակային պրալինեին եւ վարդի թերթիկներին։ Այս արտասովոր դեսերտին կոլորիտ են հաղորդում ծովի աղի փաթիլները, տանժերինը, ամբրան եւ մուշկը։

Filit. Parfum Du Voyage Bali։ Բալին զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, որը տեղացիները «աստվածների կղզի» են անվանում։ Այդ պատճառով, կոմպոզիցիան տաք եւ հանգիստ է ստացվել։ Նրանում առկա են ցիտրուսայինների թարմությունը, սերուցքային սանդալի նրբությունը, խունկի ծխայնությունը, տոնկայի պտուղների փափկությունը։ Հասմիկից, ֆրանժիպանի եւ իլանգ-իլանգի վառ արեւադարձային փունջը հավասարակշռված է վարդագույն պտուղներով, որոնք կոմպոզիցիային ավարտական բնավորություն են հաղորդում։

Kokeshi Parfums. Lotus։ Նրբաճաշակ, ռոմանտիկ եւ կանացի բույրը հավաքված է սպիտակաձյուն ծաղիկներից։ Ֆրեզիան պարուրված է շաքարային փոշու օդային ամպով, իսկ շլեյֆում զգացվում են մուշկն ու սպիտակ փայտը։ Պարֆումը ներկայացված է «կոկեշի» ճապոնական տիկնիկ-թալիսմանի մինիատյուր սրվակով։

Antonio Banderas. Absolute Diva։ Սա Queen of Seduction բույրի լիմիտավորված տարբերակն է, որը գովերգում է կնոջ բնատուր գեղեցկությունը։ Պարֆումի կոմպոզիցիայում առկա է մանդարինի եւ տանձի նեկտարի քաղցրությունը, որը վիճում է պաչուլիի կծվության եւ սանդալի ծառի շիպրային ակորդների հետ։ Պարֆումերային զգացմունքային կոմպոզիցիան եւ վառ-զմրուխտագույն սրվակը, բրուտալ Անտոնիո Բանդերասի կողմից, կնոջ զգացմունքայնությունն ու սեքսուալությունն են գովաբանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30