Միայն թե, ԱԺ պաշտոնական կայքում, պատգամավորների այցի մասին լուրի մեջ ներկայացված են բացառապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքերը՝ նրանից ծավալուն մեջբերումներով։ Մինչդեռ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, ԼՂՀ-ում կայացած հանդիպման ժամանակ ընդարձակ ելույթներ են ունեցել նաեւ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանն ու Կարեն Շահմուրադյանը, բայց նրանց խոսքերի մասին չկա եւ ոչ մի տող։ Իսկ սա, թերեւս, պատահական չէ։ «ՉԻ»-ին հաջողվեց պարզել, որ պատգամավորներին խորհրդարանի լրատվության վարչության աշխատակիցներից որեւէ մեկը չի ուղեկցել, այլ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեքստի հեղինակն անձամբ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն է, որը փորձել է ինքն իրեն գովազդել։