03.11.2017 08:33 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գեւորգ Էմին-Տերյան. «Ինձ թվում է՝ Վրաստանում հաջորդ դեսպանը Գոռ Վարդանյանն է լինելու»։

* * *

Էդգար Մանուկյան. «Ես մենակ մի երկիր գիտեմ աշխարհի վրա, որտեղ պաշտպանության նախարարի թարգմանիչը վերջում դառնում է ՊՆ նախարար»։

* * *

Մարինե Մարտիրոսյան. «Դպրոցների տնօրենները «սեւ» շուկա են բացել։ Գները տատանվում են. 3000, 5000, 10.000 դոլար են պահանջում աշխատանքի տեղավորման համար։ Ու տեսե՞լ եք, թե ինչ մասնագետներ են ընդունում, նրանց մի մասը, ցավոք, կիսագրագետ է։ Ծնողները լռում են»։

 

* * *

Գոհար Սիմոնյան. «Բացարձակ չեմ հասկանում շարունակվող հիստերիայի պատճառն էն հարցի առնչությամբ, թե առաջիկայում ով է լինելու ՀՀ վարչապետ։ Ի վերջո, քվեարկելով կառավարման խորհրդարանական մոդելի եւ Հանրապետականի օգտին՝ հանրությունը համաձայնել է էդ գործն էն գլխից Հանրապետականին թողնել։ ՀՀ վարչապետի թեկնածության եւ էս կարգի մնացած բոլոր հարցերն, այսինքն, ՀՀԿ-ի խնդիրն են, ու հաստատ Մելիք-Ադամյան փողոցում ոչ մեկի թույլտվությունը չեն հարցնելու կառավարություն կազմելու ժամանակ։

Էնպես որ՝ ցրվենք մեր գործերով եւ փոխարենը քրքրենք, օրինակ, Պետդեպի ցուցակը, որ հասկանանք՝ արդյո՞ք էական գործարքներ ենք կնքել/կնքելու նոր պատժամիջոցներով անցնող ռուսական ընկերությունների հետ։ Թե չէ՝ ով կլինի վարչապետ, Դոկտոր Ռուզաննայի աշնանային խոհերին Սերժն ու Վիգենն ինչպես կպատասխանեն, զինվորական տարկետմանը ով էր կողմ, ով ա դեմ, չգիտեմ՝ ինչ»։

* * *

Ալեքսանդր Սարգսյան. «Վախենում եմ գնալ ատամնաբույժի մոտ։ Հնարավոր է չէ՞, որ 20 տարի անց նա պաշտոնաթող նախարարի կին դառնա ու ինձ հիշեցնի մութ անցյալս»։

* * *

Լյովա Եղիազարյան. «Չալարեցի ու որոշեցի աչքով անցկացնել Վիգեն Սարգսյանի կենսագրությունը։ Հակասություններով լի կենսագրություն է։ 1992-96թթ.սովորել է Սանկտ-Պետերբուրգում, միաժամանակ՝ 1992-97թթ. Երեւանի պետական համալսարանում։ Դե գլուխ հանեք։

Սովորելու ժամանակ՝1995-98թթ. աշխատել է նաեւ ԱԺ նախագահի օգնական։ Սրանք հնարավոր են մի դեպքում, եթե սովորել է հեռակա ուսուցմամբ, իսկ դա հնարավոր չի, քանի որ հեռակայից տարկետում չեն տալիս։ Գրված է, որ 1999թ. ավարտել է ԵՊՀ-ի մագիստրատուրան, բայց նաեւ նշած է, որ 1998-ին ընդունվել է Ֆլետչերի դպրոցը։

2000թ.այդ դպրոցը ավարտելուց հետո քսանհինգամյա երիտասարդը դեռ զինակոչային տարիքում է ու հաջողացնում է ռեֆերենտի աշխատանքը ՊՆ-ում, որտեղ աշխատում է մինչեւ 2003թ.։ Քսանութամյա ապագա նախարարը տարիքը լրանալու պատճառով ազատվում է ծառայությունից»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Հայտնի անվտանգության խորհրդի նիստին փոխզիջման ծրագրին դեմ լինողները պնդում էին, որ Ադրբեջանի նավթը բլեֆ է, Ադրբեջանից Թուրքիա երկաթգիծը բլեֆ է, Ադրբեջանի ու Վրաստանի մեզանից մի քանի անգամ ավելի արագ հնարավոր զարգացումը բլեֆ է... ու այդ բոլոր «բլեֆներին» հակադրում էին մեր «հզոր սփյուռք» ունենալը եւ «ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպումը»։

Անցած քսան տարիներին մեր արդեն հաղթողական ու ոչ մի թիզական իշխանությունները ներկայացրել են բազմապիսի ծրագրեր՝ սկսած շրջափակման մեջ վագրի թռիչքով զարգանալուց, վերջացրած նոր ատոմակայանով, նավթամշակման գործարանով, Իրանի հետ երկաթգծով ու հարյուրավոր մանր ու մեծ ծրագրեր ու դեռ շարունակում են ներկայացնել նմանատիպ զարմանազան ծրագրեր՝ չմոռանալով նշել, որ Ադրբեջանը ինչ ասում է՝ բլեֆ է ու արի էսքանից հետո մի սարսափի Ադրբեջանի բլեֆից ու մեր իշխանությունների ներկայացրած սթափ ու ողջամիտ ծրագրերից, եթե մի պահ պատկերացնում ես, թե ինչ է մեզ սպասում հաջորդ քսան տարում»։

* * *

Արմեն Գրիգորյան. «Այն բանից հետո, երբ վրացիները մերժել են Սերգեյ Մինասյանի թեկնածությունը, Ազատիչը որոշել է վրացիներին պատժի ու դեսպան է նշանակել շուն խփող Ռուբեն Սադոյանին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30