15.12.2015 17:13 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Նոր բալային համակարգ

ՀՀ արդարադատության նախարարությունը օրինագիծ է ներկայացրել, որտեղ վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգ է առաջարկվում։ Այդ համակարգը տարածվում է բոլոր վարորդների վրա այն դեպքում, եթե նրանք տուգանվել են կատարած խախտման համար։

«Երկու ծայրահեղություն ունենք. անձ, որը գույք չունի, չի վճարում տուգանքները ու իր համար տարբերություն չկա՝ ինչքան է տուգանվում,  եւ մյուս դեպքում կան վարորդներ, որ մուծում են տուգանքները եւ կարիք չունեն կարգապահություն պահելու։ Բալային համակարգով լուծվում է եւ սահմանված կարգով վճարելու խնդիրը, եւ կարգապահ վարելու», հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարը ներկայացրել է, որ 5000 դրամ տուգանվելու դեպքում վարորդի հաշվին 10 բալ է կուտակվում։ 600 բալից ավելիի դեպքում վարորդը զրկվում է վարորդական իրավունքից։ Միեւնույն ժամանակ՝ վարորդը հնարավորություն ունի նվազեցնել բալերը՝ տուգանքները վճարելով։ Իսկ եթե խախտումից հետո երեք ամսվա ընթացքում այլեւս խախտում չի անում, բալերը զրոյանում են։ Բալերը զրոյանում են նաեւ յուրաքանչյուր հաջորդ տարվա սկզբում, եթե բալերը չեն գերազանցում 600-ը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31