22.12.2017 06:10 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գտեք ձեր բույրը

Բյութի-թրենդ. 2017 թվականի պարֆումերային գլխավոր բաղադրիչները (մաս I)

Բյութի-թրենդ. 2017 թվականի պարֆումերային գլխավոր բաղադրիչները (մաս I)

Իր դասական կատարման մեջ բրաբիոնն ու վարդը բավականին վառ, ճանաչելի եւ ճնշող են։ Անանուխը, սակայն, թարմության, մաքրության, ցրտի եւ ասեքսուալության մասին պատմություն է։

Սակայն ոչինչ միանշանակ չէ, քանզի վարդի եւ բրաբիոնի նոտաներով բույրերն անցած տարի նախատեսված էին ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար։ Մեկը հավասարակշռում է մյուսին։ «Պարֆումերային շուկան ցիկլավորման սիրահար է։ Այսինքն, պարֆումերներին ոգեշնչում են որոշակի բաղադրիչների հետ էքսպերիմենտները, իսկ դա իր հերթին թրենդներ է ստեղծում։ Այժմ մեզ մոտ պահպանվում է վարդի բույրի հանդեպ թրենդը։ Կարծում եմ, դա կապված է այն բանի հետ, որ պարֆումերներն այս նոտան ժամանակակից եւ հնչեղ դարձնելու նոր տարբերակներ են գտել։ Որոշ վարդեր պահպանում են մրգային կամ կծու բնավորությունը։ Սակայն ինդուստրիայում նաեւ նոր թրենդ է հայտնվել։ Դա բրաբիոնն է։ Անանուխը պարֆումերիայում, ռեհանի կամ կորիանդրի պես, բուրմունքային ակցենտ է ստեղծում եւ պահպանում է բույրի հիմնական գաղափարը՝ կանաչ, փայտային կամ ծաղկային պարֆումներում»,- ասում է Նյու Յորքում Firmenich ընկերության զարգացման գծով գլխավոր մենեջեր Ռոման Փոկեթը։

ԲՐԱԲԻՈՆ

Բրաբիոնը ոչ մի կապ չունի վարդի հետ, սակայն ոմանք այդ ծաղիկները, այնուամենայնիվ,  խառնում են։ Բրաբիոնը կամ ազատուկը պատկանում է ծնեբեկայինների ընտանիքին, եւ նրա հայրենիքը Մեքսիկան է։ Ի տարբերություն վարդի, բրաբիոնը ծաղկում եւ բացվում է գիշերը։ Նրա բույրը տարածվում է տասնյակ մետրերի շառավիղով՝ հարբեցնող եւ հանգստացնող էֆեկտ ցուցաբերելով։ Հնդկաստանում առայսօր այս ծաղիկը «գիշերվա թագուհի» անվանումն ունի, Սինգապուրում՝ «այն, ինչի վրա հանգստանում են թիթեռները»։ Հավայան կղզիներում բրաբիոնից հարսնացուի եւ փեսացուի համար շղթաներ են պատրաստում, իսկ Հնդկաստանում՝ զարդարում են հարսնացուի հարսանեկան սարին։ Արոմաթերապիայում այս ծաղիկն օգտագործվում է սթրեսը հանելու, զգացմունքայնությունն ուժեղացնելու եւ սեքսուալ ակտիվության համար։ Բրաբիոնի հիմքով առաջին բույրերից էր 1948 թվականին Robert Piguet-ի թողարկած Fracas-ը է։ Սա, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սահմանափակումներից եւ ասկետիզմից հետո, կանացիությանն ու զգացմունքայնությանը վերադառնալու ինքնատիպ կոչ էր։ Fracas-ի կոմպոզիցիայում բրաբիոնը խաղարկվում էր մրգերով, ծաղիկներով եւ ամբրայով։ Նույն արեւելա-ծաղկային ուղղությամբ 1985 թվականին Christian Dior-ը ստեղծել է իր հայտնի Poison բույրը. այստեղ մրգերին, ծաղիկներին եւ ամբրային ավելացվել են մեղրը, խունկը եւ վանիլը։ Բույրն այնքան հագեցած եւ վառ էր, որ թողարկումից անմիջապես հետո Փարիզի ռեստորաններում ցուցանակներ են հայտնվել. «Չծխել, Poison չօգտագործել»։ Եվ, թեպետ, որոշ պարֆումերներ այնուհետեւ փորձել են աշխատել այդ ուղղությամբ, բրաբիոնային կոմպոզիցիաներից բոլորը շատ արագ հոգնեցին։  2017 թվականին այս նոտան վերաիմաստավորվել եւ վերադարձվել է պարֆումերիայի ամենապոպուլյար բաղադրիչների շարքը։

Franck Boclet. Cocaine։ Բույրը շարունակում է 1980-ականներին նվիրված նոր հավաքածուի թեման. վինիլ, ռոք-ն-ռոլ, փանկ եւ այլ սոցշարժումներ։ Կոմպոզիցիան նվիրված է 80-ականներին  հայտնի «Riot Cocaine» երգին։ Բրաբիոնն այստեղ համեմված է կարամելային օշարակով, իսկ սուրճն ու ծխախոտը հավասարակշռում են նրա խեղդող քաղցրությունը։

Homoelegans. Paloma y Raices։ Բույրի հեղինակներ Ֆրանչեսկո Ջինին եւ Մաուրիցիո Պիացին բրաբիոնի հանդեպ նոր հայացք են առաջարկում. սուրճա-ծխախոտային, բալասաններով, հյութեղ կանաչ խոտ, անանուխ։ Բույրն ավելի շատ նման է շամպայնի թուրմին, որն ըմպում են տրանսից առաջ։

Naomi Goodsir Perfumes. Nuit de Bakelite։ «Բակելիտյան գիշերը» բրաբիոնն առանց սեքսուալության ակնարկի ներկայացնելու փորձ է։ Սա կանաչ հյութեղ ցողունով հասարակ գեղեցիկ ծաղիկ է՝ հիացինտներով ու ֆրեզիաներով շրջապատված։ Բույրը հարմար է նաեւ ֆուժերային կոմպոզիցիաների տղամարդ-սիրահարներին։

Hermes. Twilly d’Hermes։ Բույրը նվիրված է բրենդի կուլտային աքսեսուարին՝ Hermes-ի հավաքածուի մեջ ամենափոքր «Թվիլլի» վառ նեղ մետաքսյա շարֆին, որն ապրանքանիշը ստեղծել է հատուկ միլենիալների համար։ Բրաբիոնը շրջապատված է սանդալով եւ կոճապղպեղով՝ թարմ-կծու հնչելով, իսկ որպես լրացում հանդես են գալիս փայտային ակցենտները։ Համադրվելով այս ամենը թարմություն, ընդարձակություն եւ ինքնարտահայտման ազատություն է արտացոլում։

Chanel. Gabrielle։ Սպիտակ ծաղիկները պարֆումեր Օլիվյե Պոլժի սիրելի թեման է, ուստի երիտասարդ սերնդի ցանկություններին բրաբիոնն ադապտացնելը նրա համար բարդ խնդիր չէր։ Բույրի մեջ այս ծաղիկը շրջապատված է սեւ հաղարջով, ցիտրուսայիններով եւ նարնջի գույնով։

Aerin. Tuberose Le Jour։ Եթե երբեւէ ծանոթ չեք եղել բրաբիոնին, ապա նոր կոմպոզիցիան ամենադասականներից է։ Այստեղ ծաղիկն ավելի կանացի, թարմ ու թեթեւակի քաղցր է հանդես գալիս՝ ներոլիների եւ նարնջի ծառի նոտաներով շրջապատված։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30