20.07.2012 02:03 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Սերժ Սարգսյանի վկաները շարքից

ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը արմատներով Արամուս գյուղից է։ «ՉԻ» տեղեկություններով, Միրզոյանը խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ այցելել է իր գյուղը, իր մոտ կանչել Արամուսի գյուղապետին եւ գյուղապետի տեղակալին, որը նաեւ այդ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, եւ նրանց հրահանգել է աշխատել ՀՀԿ-ի համար։

Միրզոյանն ասել է, թե ինքը պետք է Սերժ Սարգսյանի մոտ լավ արդյունք ցույց տա առ այն, որ իր հայրենի բնօրրանում վստահում եւ քվեարկում են ՀՀԿ-ին։ Գյուղապետն ու նրա տեղակալը, սակայն, հրաժարվել են կատարել Միրզոյանի պահանջը` ասելով, որ Արամուսում մարդիկ հիմնականում հակված են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, եւ իրենք ոչինչ չեն կարող անել։ «Դուք կարող եք ինքներդ հանդիպել մարդկանց հետ, զրուցել եւ հորդորել քվեարկել ՀՀԿ-ի օգտին։ Մենք դա չենք կարող անել», Միրզոյանին ասել են գյուղապետն ու նրա տեղակալը։

Արդյունքում` ՀՔԾ պետը թողել եւ հեռացել է Արամուսից` սպասելով գյուղապետին եւ նրա տեղակալին պատժելու հարմար առիթի։ Իսկ հարմար առիթ շատ շուտով գտնվել է։ Թե ինչի մասին է խոսքը` կարդացեք 3-րդ էջում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30