24.11.2017 07:40 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրաստան

Բյութի-նյուզ. միջսեզոնային ջերմացնող նոր բույրերը

Բյութի-նյուզ. միջսեզոնային ջերմացնող նոր բույրերը

Բերգամոտով ու լիմոնով տաք թեյը, հարմարավետ ծածկոցն ու սիրելի սերիալի նոր սերիաները. սրանք այն քիչ պատճառներից են, որոնց համար մարդիկ սիրում են աշնանային միջսեզոնը։ Հատկապես տարվա այս եղանակին կարեւոր է ճիշտ բույր ընտրել, որը կջերմացնի եւ կցրի շուրջն անընդհատ պտտվող ընկճախտային տրամադրությունը։ Ներկայացնում ենք լավագույն ջերմացնող պարֆումերային կոմպոզիցիաները, որոնք պաղ օրերին եւ ցուրտ գիշերներին լավագույն ուղեկցողներ կլինեն։

HERMES. HERMESSENCE SANTAL MASSOIA։ Բույրի կոմպոզիցիայում պարֆումեր Ժան-Կլոդ Էլլենան միավորել է մի քանի ծառատեսակների հնչողությունը, որոնց թվում է արեւադարձային մասոյան։ Բույրի սրտում փայլփլում են էկզոտիկ ծաղիկները՝ այն նուրբ գրկախառնության վերածելով։

MORESQUE. SOLE։ Բույրը նվիրված է արեւոտ Իտալիայի երկրպագուներին, որում շողում է Հռոմի էներգիան, Տոսկանայի գաստրոնոմիկ ընտրանին եւ Սիցիլիա թերակղզու ջերմությունը։ Սեւ հաղարջով, դեղձով եւ լիմոնի ջերմությամբ մրգա-հատապտղային բույրը բացվում է իլանգ-իլանգի, պաչուլիի եւ տուբեռոզի երանգներով։ Կոմպոզիցիային դինամիկա են հաղորդում ամբրան եւ վարդագույն պղպեղը, որոնք արտացոլում են իտալական բնավորությունն ու կիրքը։

MONTALE. AMBER SPICES։ Բույրը աշխարհի տարբեր ծայրերից հավաքած  ամենաթանկարժեք եւ ընտիր բաղադրիչների քալիդոսկոպ է։ Այստեղ են Հնդկաստանի ու Մերձավոր Արեւելքի սանդալային եւ ուդի ծառերի յուղը, Եգիպտոսի կենտրոնական շուկայի քիմիոնը եւ մուշկընկույզը, Մարոկոյի ռոմանտիկ վարդը։

CLIVE CHRISTIAN. TWIST COLLECTION 1872 ORRIS։ Ռուսաստանով ոգեշնչված բույրերի ավանդական դուետն այս տարի առավել շքեղ է ստացվել։ Կանացի տարբերակը ժառանգել է նախորդի ցիտրուսային էներգիան՝ ավելի զուսպ ու էլեգանտ հնչողություն ձեռք բերելով։ Ծխային վետիվերն այստեղ պարուրված է սերուցքային իրիսով եւ ջերմացնող ամբրայով, իսկ խեժային օլիբանումը, բալի ծառի ծաղիկներն ու սերուցքը բույրն ավելի սուր են դարձնում։

BLEND OUD. SAFARI։ Խոսուն անվամբ բույրը նախատեսված է համարձակ մարդկանց համար, ովքեր չեն վախենում վայելել կյանքը։ Անիմալիստիկ նոտաները կոմպոզիցիային բրուտալություն են հաղորդում, իսկ ծխային խունկը, ուդն ու վարդագույն ծառը հիպնոտիկ զգացողության ֆլյոր են ստեղծում։ Ֆինալային շտրիխը պատկանում է ծխախոտի, մոխրի եւ պաչուլիի ջերմացնող նյուանսներին, որոնք առավել սեքսուալ են հնչում։

LENGLING. դ7 SEKUSHI։ Այս շքեղ կոմպոզիցիայում զգացվում են Leng-ի մուգ կաշվե-մուշկային ու Ling-ի մրգա-շաքարային ակորդները։ Ջերմացնող փափուկ բույրը բացվում է կաշվի բոլոր երանգներով ու պաչուլիով, իսկ շլեյֆում ծաղկում է շաքարային բամբակի, ազնվամորու, ծիրանի եւ հովտաշուշանի անսպասելի հնչողությունը։

MAJDA BEKKALI. J'AI FAIT UN REVE։ Սեզոնի ամենականացի բույրն իր առաջին ակորդներից զարմացնում է խոր ու ինտրիգային բնավորությամբ։ Շքեղությունն ունի յուրահատուկ տեսակ՝ կաշի եւ քիմիոնի ու սեւ հաղարջի տերեւների էլեգանտ հնչողությամբ պապիրուս։ Առանձին էլեգանտություն է պարգեւում հասմիկի ծաղիկների եւ փայտա-շիպրային նյուանսներով համադրությունը։

ETRO. PATCHOULY։ Այս բույրի կոմպոզիցիայի հիմքում ընկած է պարֆումերային ամենաջերմ բաղադրիչը՝ պաչուլիի յուղը։ Այստեղ նա բացվում է լիմոնի, վանիլի եւ մուշկի թարմացնող ակորդներով։ Սիդարը, տոնկայի պտուղները, սանդալային ծառն ու մուշկն այս վառ կոկտեյլին զգացմունքայնություն եւ ջերմություն են հաղորդում։

GIARDINO BENESSERE. AURELIA։ Նոր բույրի կոմպոզիցիայում զգացվում են ասֆալտի եւ հողի ակնհայտ նոտաները։ Թեպետ, առաջին տպավորության համար պատասխանատու են կարամամի, ուրցի, բերգամոտի եւ մուշկընկույզի ջերմացնող ակցենտները, որոնք նույնքան հաճելի են թեյի մեջ։ Բույրին էլեգանտ զգացմունքայնություն են հաղորդում պաչուլին, սպիտակ սիդարի եւ գուայակի նոտաները։

ROUGE BUNNY. ROUGE SILHOUETTE։ Բույրի զգացմունքային եւ գայթակղիչ կոմպոզիցիան բացատրվում է խունկի ծխային հնչողությամբ, որը խլացրած լույսի եւ ինտիմի անբացատրելի զգացողություն է փոխանցում։ Թանկարժեք ծառատեսակները, հարմոնիկ կերպով, միաձուլվում են համեմունքային կծու փունջի հետ, իսկ սանդալի եւ գայակային ծառի ակորդներով շրջապատված կաշին բույրին բրուտալություն է պարգեւում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30