19.06.2015 16:21 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ճակատագրի միտումով

Պարզվում է, թեեւ Գյումրիի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Թատերական հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ այսօր անցկացվելիք հավաք-երթի մասին հայտը, սակայն, միաժամանակ այդ հրապարակը վարձակալության է տվել մի կազմակերպության, որը տարածքը վերածել է խաղահրապարակի։

Իսկ հավաքի անցկացման համար քաղաքապետարանը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին ընդամենը մի փոքր տարածք է թողել։ Սա, թերեւս, պատահական չէ. Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հավանաբար որոշել է փոխել իր ճակատի գիրը (նախկինում այնտեղ գրված էր ՕԵԿ, հետո դա ջնջվեց ու դարձավ ԲՀԿ, հիմա էլ մինչեւ իշխանության փոփոխությունը, հավանաբար, կդառնա ՀՀԿ) եւ այսպես անուղղակի կերպով փորձում են խոչընդոտել անցկացվելիք ակցիան։ Ի դեպ, երեկ Գյումրիում հրավիրած ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամները պնդել են, որ քաղաքապետարանի այսօրինակ պահվածքում միտում են տեսնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31