16.06.2012 20:16 Մ. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Չին մաչին

Վեռիշ-նիվեռիշ

Արա, ասա հանգիստ տեղդ սթրվեիր, քու գործը քու հմար առաջ տանեիր էլի։ Այ Վ.Օ. այ քաղաքական գործիչ, այ վզաշարժ, ծուռվիզ, խուսափող հայացքով արեւմտյան էմիսար։ Այ գրավյալ տարածքների եւ պարետային ժամի խամաճիկ, այ Ռ.Ք.-ի ճորտ ու Ս.Ս.-ի ճորտ։ Այ իբր չկողմնորոշված, իբր ինտելեկտուալ, իբր մարդկային, իբր ընդդիմադիր։

Հիմա ուրեմն հիշեք՝ այս մարդը ընդդիմադիր չէ։ Նա չի կարող ընդդիմադիր լինել։ Հիշեք, այս մարդը գործող ռեժիմի մարդ է, ԵՆԹԱԿԱ մարդ է եւ մասամբ խաղում է այն խաղը, որ իրեն «ասել» են դրսից ու ներսից, մասամբ էլ այն, որ իրեն պարտադրում են դարձյալ դրսից ու դարձյալ ներսից։ Մնացածը փուչ է։ Անիմաստ է։ Անքննարկելի։

Սիստեմի այլ խամաճիկներ նույն դեռախաղի իրենց դերերգն են երգում, որ այս հանգամանքի համար բաժանել են իրենց։

Ահա. ես վստահ եմ, որ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա։ Նախաքննությունը շարունակվում է, սպասենք իրավապահ մարմինների վերջնական գնահատականին։

Կամ էլ այս մյուսը. եկեք ամեն ինչ իրենց անուններով կոչենք։ Կա փաստի առթիվ հարուցված քրեական գործ, եւ եկեք  ուղղակի հետեւենք գործի ընթացքին։

Ուրեմն եկեք ամեն ինչ ԻՐՈՔ իրենց անունով կոչենք։ Բազմիցս եւ անդադար։ Հաճույքով։ Վ.Օ.-ն նույնպիսի քաղաքական-քրեական հանցագործ է, ինչպես այս ռեժիմից ցանկացած այլ քաղաքական-քրեական հանցագործ, կամ զանցառու այլ մեկը։ Անու՞ն։ Միայն երկուսը՝ Ռ.Ք. եւ Ս.Ս։ Մնացածը շատ են եւ հերթի մեջ։ Այս Վ.Օ-ն անտանելի, այլանդակ հանցագործություններ է գործել։ Առաջինը՝ կործանելու համար Տեր-Պետրոսյանի օրոք հաստատված Ղարաբաղի ստատուս-քվոն, նա հետեւողականորեն կարծիք է ձեւավորել, թե ազատագրված տարածքները գրավյալ են եւ վերադարձնելի, նա եւ էն մի ապուշը՝ Ռ.Ք.-ն, կարողացել են այնպես անել, որ Ղարաբաղը դադարել է միջազգային բանակցությունների ենթակա լինելուց եւ ՆԱ՝ Վ.Օ.-ն, հաջողել է այդ անել։ Վերջապես նա հաջողել է (թիմային աշխատանքով իհարկե) այնպես բարոյազրկել ՀՀ ԱԳՆ միջավայրն ու մթնոլորտը, որ իր՝ Վ.Օ-ի գիտությամբ եւ հովանավորչությամբ ԱԳՆ-ում կոռումպացված այլանդակ միջավայր է առաջացել։ Ընդ որում իր՝ Վ.Օ.-ի «կարկառուն կադրերը», որ հենց այդ համակարգի երեւացող դեմքերից են, հենց հիմա ԱԳՆ-ում են աշխատում։

Վերջապես...Եվ վերջապես, Վ.Օ.-ն 2008-ի ՄԱՐՏԻ 1-ԻՆ մարդկանց փողոցում գնդակահարելու «լիցենզիան» է տվել իր հեռուստահայտարարությամբ։ Այս Վ.Օ.-ն ուրեմն ընդամենը մասն է այս սիստեմի՝ լինի ՕԵԿ-ից թե Բարգավաճից, թե լինի անկուսակցական։ Ս.Ս-ն փոխարինել է Ռ.Ք-ին, Վ.Օ.-ին փոխելու է Էձիկը եւ այլն։ ՈՒ այն, որ Վ.Օ.-ն այսօր ընդդիմադիր ու հալածական է «դառնում«, դա էլ  պրիմիտիվ քաղաքական խաղ է։ Դհոլ, եթե կուզեք, դհոլականություն։

Ու ռեժիմն այս իր էս թուլեքին ինչպես է  որսում, գիտե՞ք, երբ պետք է։ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ, պախանի դաբրոյով թույլ են տալիս, որ թալանեն ԲՅՈՒՋԵՆ, կամ բյուջեի շնորհիվ, եւ դեպի վերեւ կիսվեն։ Հետո հանգամանքներ են «տեղի ունենում» եւ սկսում են ստուգել գործունեությունը խամաճիկի։ Վերահսկիչ պալատից, աած-ից, ոստիկանությունից եւ այլն։

Տեսեք ցիտատը.Գիտեք, մի դեպքում Վերահսկիչ պալատի գործառույթների հետ կապ ունենք, բայց մյուս կողմից` ԱԱԾ գործառույթներ, այսինքն` այն, ինչի առթիվ հարուցվել է քրգործը, դա ամբողջությամբ ԱԱԾ գործառույթների տիրույթում է գտնվում, իսկ այս մեկը` Վերահսկիչ պալատի գործառույթների տիրույթում գտնվող հարց է։ Կարծում եմ, որ սահմանազատումը ավելի քան հստակ է։

Ուրեմն վերահսկիչ պալատը բռնացնում է միայն նրանց, ովքեր գողացել են ու չեն կիսվել, իսկ աած-ն իբր նրանց, որ նաեւ ընդդիմադիր են համարվում, կամ սիստեմի կողմից հորջորջված են այդպիսին «ռասկրուտկի» համար։

Վ.Օ-ին Ս.Ս.-ի գիտությամբ անում են «ռասկրուտկա»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30