Ընդ որում, ուշագրավն այն է, որ Երեւանից քվեարկած ԼՂՀ քաղաքացիները ոչ միայն կատարել են, այլ նաեւ գերակատարել են պլանը՝ քվեարկության արդյունքը կազմել է 107.1 տոկոս։ Համենայնդեպս, այդպիսի թվեր է ներկայացրել ԼՂՀ ԿԸՀ-ն։ Ի դեպ, այդ ընտրությունները նաեւ մեկ ուշագրավ փաստ արձանագրեցին՝ պարզվում է Երեւանում ընդամենը մի քանի հարյուր ԼՂՀ քաղաքացի կա. գոնե ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակներում, որն անընդհատ աճում էր, գրանցվել էր 459 քաղաքացի։