Ի մասնավորի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ամբողջ օրը չի հեռացել Նորամարգ գյուղի ընտրական տեղամասից։ Նա իր թիմով փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Ընտրության հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արման Թադեւոսյանը։ Նա թեկնածուներից իր կուսակցին՝ Արմեն Գեւորգյանին հաղթել էր ընդամենը 9-ը ձայնով։ Վերջինս ԿԸՀ դիմում էր ներկայացրել ձայների վերահաշվարկի պահանջով, արդյունքում նրա քվեները 3-ով ավելացել են, սակայն նա պարտվել է 6 ձայնի տարբերությամբ։ Հիշեցնենք, որ այս ընտրությամբ համայնքը 22 տարի անց նոր գյուղապետ է ունենալու։