08.04.2016 23:32 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Խանդել է

ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը նախօրեին բավական կոտպիտ էր հակադարձել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրինագծի մասին ելույթին՝ քննադատելով նրան ու նրա մասնագիտական ունակությունները։

Ընդ որում, իշխանական խմբակցության պատգամավորը Ջհանգիրյանին բավական տգեղ ձեւով հակադարձել էր այն դեպքում, երբ Ղարաբաղի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ընդդիմությունը հայտարարել էր իշխանությունների հասցեին քննադատությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Եվ այս առումով Նահապետյանի պահվածքը տարօրինակ  էր։

 Բայց «ՉԻ» աղբյուրները ենթադրում են, որ Նահապետյանն այս քայլին է գնացել խանդից դրդված։ Բանն այն է, որ դրանից մեկ օր առաջ ԱԺ-ում Ղարաբաղի սահմանի ռազմական գործողությունների թեմայով տեղի էր ունեցել փակ քննարկում, եւ այդ քննարկման ժամանակ Նահապետյանը, լինելով պաշտպանության հարցերով ԱԺ հանձնաժողովի ղեկավար, ԱԳ եւ ՊՆ փոխնախարարներին հարցրել էր ընդամենը՝ «ստեղծված իրավիճակում խորհրդարանն ինչո՞վ կարող է օգնել Ղարաբաղին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31