06.04.2018 07:54 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Օտարերկրացիների հանդեպ բռնությունների դեպքերը աճել են

Երեկ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց ուշագրավ մի տեղեկություն այն մասին, որ ավելացել են օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սեռական բռնությունները։

Ըստ Թումասյանի՝ իրավապահ մարմինները դեռ բացատրություն չունեն, թե ինչու են մեզ մոտ սկսել զբոսաշրջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարել, սակայն շատ դեպքերում բռնարարը տուժողին ընտրում է պատահականության սկզբունքով կամ ընտրում է զուտ թույլ, նվազ լինելու հանգամանքով՝ ենթադրելով, որ նա այդ պարագայում չի կարողանա դիմադրություն ցույց տալ։ 

«Դրա համար տարեցները, երեխաները, զբոսաշրջիկները կարող են հանդիսանալ թույլ օղակ։  Նախկինում չենք ունեցել դեպքեր երբ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ են կատարվում ոտնձգություններ, բայց անցյալ տարի բռնություններ են կատարվել  ՌԴ քաղաքացու, Չինաստանի քաղաքացիների նկատմամբ։  Նվազել են երեխաների դեմ կատարված սեռական հանցագործությունները։ Եթե 2015-ին 84 քրեական գործ է եղել է, ապա 2016 թվականին կտրուկ աճել է՝ դառնալով 110 քրգործ, սակայն  2017-ին դեպքերը նվազել են՝ դառնալով 101։ Բռնության դեպքերը ոչ թե ավելացել են, այլ դիմելիության ցուցանիշն է բարձրացել։ Սեռական բռնությունից տուժած երեխաների թիվը 2015 թվականին եղել է 76, 2016-ին՝ 115, 2017 թվականին՝ 103», նշեց բանախոսը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30