11.05.2018 06:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Լյով Սաֆարյան. «Ես հարգում եմ Կարգինի Հայկոյին` որպես մարդ, որպես դերասան, բայց խնդրում եմ. Պուտինի հետ հանդիպմանը չգնա էլի»։

* * *

Հակոբ Բադալյան. «Մխիթարյանն ասում է` կեցցես հայ ժողովուրդ։ Ոնց որ թե հիմա արդեն Հենոն չի հայ ժողովրդի միակ ուրախությունը, այլ հակառակը` հայ ժողովուրդն է Հենոյի ուրախությունը»։

* * *

Էդգար Առաքելյան. «Ինչ հետաքրքիր բան է էլի կյանքը։ Քանի կար, պետական պահպանությունը երկրի ղեկավարներին պաշտպանում էր, որ տատիները վրեքները չթքեն, հիմա պահում են, որ թքով չպաչեն»։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Ես պահանջում եմ, որ Հ1-ը հավասարապես լուսաբանի նաեւ ընդդիմադիր ՀՀԿ-ին»։

* * *

Հարություն Մնացականյան. «Ես գյուղապետ գիտեմ, այսօր ՀՀԿ-ից դուրս է եկել, գնացել է, որ ԲՀԿ գրանցվի»։

* * *

Շաքե Ավոյան. «Առանց մեկնաբանության. այսօր տնային ծաղիկների համար հող ենք առնում՝ ոչ խանութից, այլ մայթի վրայից. հող վաճառողը ՀԴՄ կտրոն տվեց։ Վախենում եմ տաքսի նստեմ, կտրոն տան՝ չեմ դիմանա»։

* * *

Դավիթ Հովհաննիսյան. «Երեկվա հաղթական օրը ավարտվեց շատ սիմվոլիկ՝ Սեւակը պարտվեց Եվրատեսիլում։ Այդ տղան հին Հայաստանի խորհրդանիշ էր՝ անդեմ, մռայլ, սեւ, չսիրված։ Նոր Հայաստանը ինքնատիպության, բազմազանության, վառ գույների, տարբերվող մարդկանց, ջերմության, նորարարության ու ստեղծարարության Հայաստանն է, այստեղ ամեն մեկս հասարակության մի գույնն ենք, մեր հարստությունը մեր տարբերությունն է, բազմազանության ներդաշնակությունը»։

* * *

Հելենա Մելքոնյան. «Էս տուրիստները մի ուրիշ տիպի զարմացած են. նայում են երկու շաբաթ մարդիկ ռեժիմով քեֆ են անում, բան, հետո իրանց երկրների լուրերով իմանում են, թե բա դա ռեվալուցիա է»։

* * *

Վաձ Ղազարյան. «Երեւան, 2025 թվական`ախպերս գիտես ես սաղ կյանք գործարա՞ր եմ էլե, Մոսկվա տեղ գիտես ինչ տաքսիներ էի քշում»։

* * *

Ռաֆայել Թեյմուրազյան. «Հոկտեմբերի 27-ից հետո առաջին անգամ Հայաստանն ունի ղեկավար, որի թիկունքին ժողովուրդ կա։ Պարզ է, որ հրաշքներ չեն լինելու, բայց մեր ժողովրդի ուզածը երբեք էլ հրաշքը չի եղել։ Ի հայտ եկած հույսը մթնոլորտ ու միտումներ է փոխելու։ Գաղջը Սերժի հետ ցրվեց։ Հույսը հզոր ուժ է։ Պետք է հնարավորինս արագ ինստիտուցիոնալացնել դա։ Հեշտ չի լինելու, պայքարի շատ ավելի լուրջ փուլ է սկսվում։ Թեեւ Նիկոլի կառավարությունը կարճաժամկետ առաքելությամբ է գալիս, բայց դրա գործունեությունից է կախված մեր պետության ընթացքն առաջիկա տասնամյակներին։ Հայաստանը ռեստարտի հիանալի հնարավորություն ունի»։

* * *

Հայկ Աբելյան. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր։

Լավ վարչապետ է։ Թե չէ օրինակ Տիգրան Սարգսյանը, որ հեղափոխություն աներ, մայիսի 8-ը կհայտարարեր մեռելոց»։

* * *

Հրանուշ Խառատյան. «Նայում եմ Զվարթնոց օդանավակայանում Սերժ Թանկյանի դիմավորման ընթացքը, որն իրականում Նիկոլ-վարչապետ վանկարկումների տոնահանդես է։ Ահռելի թվով մարդիկ՝ հարկադիր հետիոտն անցում Զվաթնոցից մինչեւ խճուղի, մարդկային զուգահեռ պատերի միջով, բազմաթիվ ստեղծագործական լուծումներով՝ Թանկյան-Փաշինյան տորթերով, հրավառություններով, ողջույնի տարատեսակ վանկարկումներով, գրկախառնություններով, ազատ, անկաշկանդ ուրախությամբ։ Մեկուկես ժամից ավել տեւեց։ Ոչ մի ոստիկանական մեքենայից հրահանգ չի լսվում՝ «մեքենան աջ քաշել, կանգնեցնել», ոստիկանները մարդկանց բռնությամբ պատին դեմ չեն տալիս։ Այստեղ ազատ Հայաստան եւ Հայաստանի ազատ քաղաքացիներ են։

Մտովի փորձում եմ համեմատել արարողակարգային պաշտոնական «ընդունելությունների» հետ՝ չորս պատերի ներսում, ոստիկանական խիստ հսկողությամբ, հրավիրատոմսերով, պաշտոնական հագուստներով, թանկարժեք ուտեստներով ծանրաբեռնված սեղաններով, ձանձրացած հերթապահ ժպիտներով եւ խոնարհումային ձեռքսեղմումներով, շամպայնի բաժակներով։ Այստեղ Հայաստանի ստրկատերեր են։ Չէ, ավելի լավ է, չհամեմատեմ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30