14.04.2017 06:01 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. աչքերի շրջանի մաշկի համար ամենաարդյունավետ միջոցները

Բյութի-բառարան. աչքերի շրջանի մաշկի համար ամենաարդյունավետ միջոցները

Աչքերի շրջանի մաշկի համար քսուքների արդյունավետությանը կարող են հավատալ ոչ բոլորը, սակայն փաստ է, որ գեղեցկության այս չերեւացող օգնականների ամենօրյա օգտագործման շնորհիվ մաշկը բացարձակ այլ որակ է ձեռք բերում։ Այսօրվա կոսմետիկ շուկան բազմահազար նմանօրինակ միջոցներ է ներկայացնում, սակայն միայն որոշակի զանգվածն է կարող ապահովել խոստացած արդյունքը, որին ցանկանում է հասնել դեմքի երիտասարդությունը հնարավորինս պահպանել ցանկացող յուրաքանչյուր անձ։ Ներկայացնում ենք աչքերի շրջանում զգայուն մաշկի խնամքի 10 ամենաարդյունավետ միջոցները։

CHANEL HYDRA BEAUTY GEL YEUX։ Աչքերի շրջանի մաշկի ինտենսիվ խոնավացման համար գելը դասական ժանրից է։ Այն անփոխարինելի բյութի-միջոց է։ Կամելիայի եւ երկնագույն կոճապղպեղի էքստրակտի հիման վրա միջոցը բջիջները հագեցնում է կորցրած խոնավությամբ՝ մաշկին տոնուս եւ ձգություն պարգեւելով։

ANNE SEMONIN SUPER ACTIVE CONTOUR SERUM։ Հակատարիքային շիճուկը միաեղջյուրի մաքուր արցունքներն են։ Միջոցի անքաշ գելային հյուսվածքը ներծծվում է ակնթարթորեն, իսկ վերջնական արդյունքն արդարացնում է բոլոր սպասումները. մաշկը հարթ է, խոնավացրած եւ ձիգ, իսկ միմիկական կնճիռների ցանցից հետք անգամ չի մնում։

THALGO HYALURINIC EYE-PATCH MASKS։ «Ֆիլլերի» էֆեկտով փաթչերը հարմար հյուսվածքային մինի-դիմակներ են, որոնք զգուշությամբ խնամում են աչքերի շրջանի մաշկը՝ հանելով հոգնածությունն ու այտուցվածությունը։ Գաղտնիքը բաղադրության մեջ առկա գիալուրոնային թթվի մեջ է, որը հզոր խոնավացնող եւ հարթեցնող գործողությամբ է ազդում։

KARIN HERZOG EYE CONTOUR CREAM։ Քսուքը Քեմբրիջի դքսուհու սիրելի կոսմետիկ միջոցներից է։ Հրաշագործ էֆեկտի համար պատասխանատու է մուլտիվիտամինային համակարգը, ֆիրմային 0,5% թթվածինը։ Թթվածնային կոսմետիկայի շվեյցարական ապրանքանիշի միջոցը ջնջում է աչքերի տակ գտնվող մուգ օղակները՝ մաշկին փայլուն եւ հանգստացած տեսքը վերադարձնելով։

GIVENCHY HYDRA SPARKLING։ Աչքերի շրջանի համար սառեցնող գելը հրաշալիորեն սնուցում եւ խոնավացնում է մաշկը, ինչպես նաեւ օգնում է հաղթահարել առավոտյան այտուցվածությունը։ Միջոցը 7 օրվա ընթացքում վերացնում է մուգ օղակները, իսկ մեկ ամիս անց՝ կրճատում կնճիռները։ Հանգստացած տեսքն ու խնամված մաշկն ապահովված են։

ERBORIAN TOTAL EYE։ Մաշկի խնամքի գործում գիտակ կորեացիները հերթական անգամ ապացուցում են իրենց դիրքերը՝ Ժենշենի գծի` աչքերի շրջանում վերականգնողական խնամքի միջոց ներկայացնելով։ Քսուքը 3-ը 1-ում ունիվերսալ կոչում է կրում. լուծում է մուգ օղակների, այտուցվածության խնդիրը, լիֆտինգի թեթեւ էֆեկտ է հաղորդում։

SKINCEUTICAL EYE BALM։ Բալզամը իդեալական է զգայուն մաշկի համար։ Միջոցն օգնում է պայքարել չորության, աչքերի տակ օղակների, մանր միմիկական կնճիռների դեմ։ Նրա բաղադրության մեջ առկա են փափկացնող նյութերն ու երիցուկի էքստրակտը, որոնք կարմրություն եւ գրգռվածություն չեն առաջացնում։

LA ROCHE-POSAY TOLERIANE ULTRA EYE CONTOUR։ Բրենդի լեգենդար թերմալ ջրի հիմքով խոնավացնող քսուքն ապահովում է աչքերի շրջանի նուրբ մաշկի խնամքը։ Միջոցը հանում է մանր կարմրությունը, գրգռվածությունն ու այտուցվածությունը՝ որակով փափկացնելով եւ խոնավացնելով զգայուն մաշկը։

AUSGANICA ROSE EYE SERUM RETINOL EYE GEL։ Կոպերի համար գելը սպանում է այտուցվածությունն ու տարիքային փոփոխությունները՝ ոչնչացնելով տեսանելի հոգնածությունը։ Մի քանի օրվա ընթացքում գելը բարեփոխում է մաշկի տեսքը։ Մասուրի յուղն ու բամիայի էքստրակտը, թեթեւ բացացնող էֆեկտի շնորհիվ, դիմակավորում է մուգ օղակները, իսկ արգանային ծառի յուղը երաշխավորում է զգացվող լիֆտինգ-էֆեկտը։

RETINOL EYE GEL։ Հակատարիքային գելը պայքարում է ծերացման առաջին նախանշանների դեմ՝ բարձրացնելով աչքերի շրջանի մաշկի տոնուսն ու էլաստիկությունը։ Մաշկի ամենախոր շերտեր ներխուժելով՝ ռետինոլի միկրոկապսուլաները, բջիջներում բնական կոլագենի արտադրման շատացման շնորհիվ, հզոր հակատարիքային էֆեկտ են ցուցադրում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30