23.09.2016 19:27 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Երկուսդ էլ ճիշտ եք

Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի մեջ երեկ ողջ օրվա ընթացքում հեռակա պատերազմ էր։ Ամեն մեկը պնդում էր, թե ինքն է իրական ընդդիմությունը՝ մյուսին մեղադրելով իշխանության կամակատարը լինելու մեջ։

Պատճառն էլ այն էր, որ Է.Մարուքյանը Փաշինյանին ու նրա ղեկավարած ՔՊ-ին առաջարկել է՝ եթե իրական ընդդիմություն են, դուրս գան Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մրցապայքարից ու սատարեն իր ԼՀ-ին, քանի որ իրենց կարծիքով, հենց իրենք կարող են հաղթել ՀՀԿ-ին։ Փաշինյանն էլ համաձայնվել է այդ քայլին գնալ պայմանով, որ Մարուքյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնություն կներկայացնի ԱԺ։ Հետագա բանավեճն ընթացել է «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» սցենարով. կողմերից յուրաքանչյուրը դիմացինին մեղադրել է քաղաքական շանտաժի եւ իշխանությանը ծախված լինելու մեջ։

Շտապենք հանգստացնել՝ երկուսն էլ իրենց գնահատականներում ճիշտ են, այնպես որ՝ պետք չի վիճել։ Չնայած՝ եթե ժողովրդին որոշել են ուրախացնել անվճար թատրոն բեմադրելով, միգուցե կարելի է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31