02.03.2018 07:03 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հարկադրում են ուղղորդված գնումներ կատարել սեփական դեղատներից

Հարկադրում են ուղղորդված գնումներ կատարել սեփական դեղատներից

Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս։ «ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ։

Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա,այդ պատճառով  ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ զինվորականները  օգտվում են զինվորական հոսպիտալից։ Տեղեկություններ կան,  որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը ՝ «Վառեկ» մականունով տեղացիներից մեկի հետ փայաբաժնով դեղատուն է բացել։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձեւաթղթերը, եւ մինչեւ օրս Վարդենիսի հոսպիտալի հիվանդները այցելում են կոնկրետ «Մեդ ֆարմ» դեղատուն եւ այնտեղից պարտադրված գնումներ  են կատարում։ Ու դժվար թե դեղերի վաճառքի նոր կարգը որեւէ բան փոխի այդ իրավիճակում, քանի որ Վարդենիսում առկա մյուս 5 դեղատները զրկված են քաղաքի միակ բուժհաստատությունում բուժվողների գնումներից։ Լուսանկարում բաժանված ձեւաթուղթն է, որը լրացրել են հոսպիտալի բժիշկները՝ կոնկրետ նշանակումներով։ Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում կոռուպցիայի դեմ պայքարող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30