25.04.2017 04:08 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Մեսրոպ Հարությունյան. «Այս օրը իսկը օրն է այս պատմությունը հիշելու եւ հիշեցնելու. Բուդդան իր աշակերտների հետ ճամփա է գնում։ Ճամփեզրին տեսնում են գյուղացու, որի եզն ընկել է փոսը, իսկ գյուղացին փորձում է հանել, սակայն ուժերը չեն բավականացնում։ Բուդդան իր աշակերտներին գլխով է անում, նրանք օգնում են գյուղացուն եւ հանում եզը փոսից։

Շարունակում են ճանապարհը եւ քիչ անց համարյա նույն պատկերն են տեսնում. եզն ընկել է փոսը։ Սակայն այս մի գյուղացին նստել է փոսի ծայրին ու լաց է լինում։ Բուդդան անցնում եւ ուշադրություն չի էլ դարձնում այս գյուղացուն։

Աշակերտները զարմացած հարցնում են.

- Ուսուցի՛չ, ինչո՞ւ չօգնեցիր այս մի գյուղացուն։

- Օգնեի, լա՞ց լիներ»։

* * *

Եվա Ադամյան. «Ասում են, այդ դրոշակը թուրքական պոմիդորի արյան գնով են առել»։

* * *

Պետրոս Ղազարյան. «Երբեք դաշնակցության գաղափարները չեմ կիսել, իմ համոզմունքն է, որ մենք թուրքերի հետ պետք է ընդհանուր լեզու գտնենք եւ հարթելով անցյալի ցավերը շփվենք հարեւանի նման։ Իմ կարծիքով դրա ամենակարճ ճանապարհը ոչ թե Սեւրի պայմանագրի երազախաբության մեջ է, այլ ժամանակակից, ուժեղ, հարգված պետություն կառուցելու։ Բայց տարվա մեջ կա մի օր,երբ կարելի է տրվել էմոցիաներին, սգալ, հիշեցնել թուրքերին, որ իրենց արածը չի մոռացվելու եւ մեզանից յուրաքանչյուրը դրա կրողն է։

Ողջ տարին մենք պետք է ուժեղ Հայաստան կառուցենք։ Էսօր բացառություն է։ Ես կողմ եմ էսօր Թուրքիայի դրոշը այրելուն։ Մենակ էսօր, որպես բացառություն,կյանքին, ապրելուն, արարելուն ուղղված` 364 օրվան զուգահեռ»։

* * *

Ստեփան Դանիելյան. «Դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշը այրելը շատ քիչ կապ ունի Թուրքիայի եւ Ցեղասպանության հետ։ Դա ընդամենը սեկտայի վերածված համույթի արարողակարգ է։

Քաղաքական որեւէ բովանդակությունից, ռացիոնալազմից եւ սկզբունքայնությունից զերծ մարդկանց խումբը փորձում է ինքնություն ձեւավորել մի քանի պրիմիտիվ ծիսակատարությունների միջոցով` զենքի վրա երդում - կնունքի փոխարեն, դրոշի այրում - պատարագի փոխարեն, Ապրիլի 24 - հիմնական արարողակարգային օր, հատուկ դիմելաձեւ - քույր եւ եղբայրի փոխարեն` ընկեր, կուսակցական աստիճանակարգեր, տնային խմբակներ, կուսակցական սրբերի պանթեոն, գաղտնի հավաքներ եւ այլ։

Դրոշի այրումը կուսակցական ինքնության եւ սեփական գոյությունը իմաստավորելու մարող ճիգ է, ընդամենը»։

* * *

Հովհաննես Հովհաննիսյան. «Էս համբալ-չհամբալ դիսկուրսը կեղծ է, ժողովուրդ ջան, սա հերթական կուտն է, որը գցված է, որ դուք ստեղ իրար բզկտեք, իսկ իշխանություններն էլ կայֆ բռնեն ու շեղեն ուշադրությունը հիմնական թեմայից։ Իսկ հիմնական թեման ընտրությունների +400-500 հազար ընտրողներն են։ Փոխարենը սկսելու այդ գործով զբաղվել լրջորեն, ընկել իրար եք հայհոյում։

Իրականում, փողը լցվեց դաշտ՝ քաջ իմանալով, որ փող վերցնողների առնվազն 50 տոկոսը գցելու են, հետո պարզվեց, որ գցել ա ոչ թե 50, այլ 70-80 տոկոսը, որի համար էլ դարակից հանվեց զապաս ձայները։ Ու եթե այս տեսանկյունից ենք նայում ժողովրդի մեծ մասը չի քվեարկել իշխանությունների օգտին։ Բայց ՇԱԱԱԱԱՏ զարմանալի է, որ մեր «ընդդիմադիրները» այս մասին համարյա չեն խոսում ու առաջ տանում իշխանության դիսկուրսը՝ որն է, թե ժողովուրդը ծախված է»։

* * *

Արտուշ Այդինյան. «Երեխեք ջան, կարո՞ղ է այդ աղջնակը նաեւ տեղյակ չի, որ ԵԼՔ-ի ավագանու ցացակում է»։

* * *

Սյուզան Սիմոնյան. «Տոնավաճառի աշխատակիցները, որ այսօր բողոքի են դուրս եկել, տեսնես ո՞ւմ են ընտրել»։

* * *

«Աղքատների զոհվելը արդեն կօրինականացվի ու ծափերով կընդունվի։ Ես առայժմ տենց հասկացա»։

* * *

Սուրեն Սահակյան,. «Ինձ թվում է, որ ԵԼՔ դաշինքը լայն հանրությանը «ախտորոշել» է որպես մտավոր հետամնացներ ու ըստ այդմ է հանրային տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՖԲ-ում, շփվում հետը։

Երեւանի ավագանու, շեշտում եմ, քաղաքակա՛ն համարվող ընտրություններին Ելք-ն առաջադրել է թեկնածու, որը Կարեն Կարապետյանի հետ մասնակցել ա ՀՀԿ նախընտրական հոլովակի նկարահանումներին ու, ըստ իր արձագանքի, չի իմացել, որ դա հանրապետականի հոլովակն է։ Էդ դեպքում անհասկանալի է, թե ինչի է լայն հանրությունը նոր իմանում մարդկանց նման կերպ խաբելու մասին։ Աղմուկ հանած հոլովակը հրապարակվել է ավելի քան 1 ամիս առաջ, բայց «խաբկանքը» նոր է ի հայտ եկել, էն էլ լրիվ պատահական։ Սա երկու եզրահանգման կարող է բերել։ Վատագույնը՝ որ Ելք-ը համալրված է հհկ-ական երիտասարդությամբ, դրա մասին գիտեն, բայց գերադասում են լռել։ Լավագույնը՝ իրոք, թեկնածուն քաղաքականապես անմեղսունակ է, Ելք-ում էլ իմացել են դրա մասին, բայց էնքան կարեւորություն չեն տվել, որ նրան իրենց ցուցակի 17-րդ համարով առաջադրել են որպես ավագանու թեկնածու։ Էս դեպքում, արդեն կարելի է կամաց-կամաց դադարել Ելք-ին դիտարկել որպես, շեշտում եմ, քաղաքակա՛ն երեւույթ։

Ոչ վաղ անցյալում հանրությունը ականատես եղավ մի կոնֆլիկտի, երբ հհկ-ական երիտասարդը նկարվել էր ՔՊ գրասենյակում, ինչը խիստ քննադատության էր արժանացել Ելք-ի անդամներից մեկի կողմից։ Կուսակցության անդամներից մեկը նույնիսկ հրաժարվեց անդամակցությունից էս կոնֆլիկտի պատճառով։ Էս դեպքում ավագանու 17-րդ համարը նկարվում է ՀՀԿ քարոզչական հոլովակում, բայց ամենաագրեսիվ կերպով պաշտպանվում ա նույն անդամի կողմից։

Հ.Գ. Մտադիր չէի որեւէ կերպ անդրադառնալ էս հարցին, բայց երբ տեսա, թե ոնց են Ելք-ի անդամները «հարձակվում» երեւույթը մատնանշողների վրա, ու փորձում արդարացնել թեկնածուին, անդրադառնալուց բացի, ուզում եմ նաեւ ավելացնել, որ հերի՛ք է մարդկանց էշի տեղ դնեք։ Քանի դեռ էդ թեկնածուն հեռացված չի ցուցակից, Ելք-ը երեւույթ է, որին քվե տալը որեւէ կերպ արդարացված չի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30