02.06.2017 09:49 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հովհաննես Հովհաննիսյան. «Առողջապահության նախարարը լավ կաներ այս անասուն սալյուտները արգելեր, որ քնած երեխեքին դիվադադար են անում։ Փոքրս մի շաբաթ է, դրանց երեսից վեր է թռնում»։

* * *

Հայկ Աբելյան. «Ես վերջապես հասկացա։ Ռազմիկը մեդալի հետ կապ չունի, բայց տվել են, որ բռնի»։

* * *

Գարիկ Ասատրյան. «Իրականում ծխախոտի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ուղղակի թանկացնելու պատրվակ է»։

* * *

Արթուր Ապրիյան. «Ազատություն քաղծխողներին»։

* * *

Հենրիխ Մարգարյան. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է։

Հիշելով, թե աշխարհում քանի միլիոնատերեր, բիզնեսմեններ, միլիարդատերեր, պատմական դեմքերից օրինակ Չերչիլը եւ, ի վերջո, մեր նախարարներից քանի հոգի է ծխել կամ ծխում՝ մի տեսակ հարց է առաջանում, լուրջ ե՞ք ասում, պարոն Ալթունյան (ինքս ծխող չեմ)»։

* * *

Կարեն Քոչարյան. «Արամ Գ. Սարգսյանը ՕՐՕ դաշինքից հեռացվելուց հետո հերթական անգամ կորել էր։ Բայց վերջին շրջանում ակտիվացել է Կարեն Կարապետյանին քլնգելու գործում (ուշադրություն դարձրեք ոչ թե իշխանություններին, ոչ թե ՀՀԿ-ին, ոչ թե Նախագահին, այլ անհատապես Կարեն Կարապետյանին)։ Այս առիթով միայն մի հարց է առաջանում. դա Արամ Գ.Սարգսյանի կարծիքն է, թե՞ ալամ աշխարհի հայերի շեֆ՝ Արա Աբրահամյանի»։

* * *

Արեն Մկրտչյան. «ՀՀ-ում կարգելվի ծխել հասարակական վայրերում։ Ես, լինելով ծխող, կողմ եմ էդ որոշմանը։ Միաժամանակ պնդում եմ, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը։ Օրինակ` եթե Սաշիկը կամ ԴԱՀԿ-ի Միհրանը հասարակական վայրում ծխեն, տուգանվեն ինձ նման։ Իհարկե, չի լինի նման բան, քանի որ Սաշիկից սիգարետն անջատել պահանջողը նրա աչքի առաջ կծամի նրա սիգարետի տուփը, իսկ ես` ծխողս, կտուգանվեմ։ Ինչ եմ ուզում ասեմ` երկիրը վատը չի, ուղղակի նախագահն ա սերժ»։

* * *

Հովհաննես Գալստյան. «Չապաեւը Պետյային ուղարկում է Ճապոնիա՝ կարատե սովորելու։ Մի տարի սովորելուց հետո Պետյան վերադառնում է։ Չապաեւը շարում է գունդը , որպեսզի նա ցույց տա իր սովորած հնարքները։ Պետյան խնդրում է , որ 6 հատ աղյուս բերեն։ Երկու աղյուսը դնում է զուգահեռ իրարից քիչ հեռու, իսկ մնացած չորսը շարում է դրանց վրա։ Հետո խնդրում է, որ շատ ծանր մուրճ (կուվալդ) բերեն։ Վերցնում է մուրճը եւ ամբողջ ուժով հարվածում է շարված աղյուսներին։

Կոտրում է բոլոր աղյուսները եւ շատ խելացի դեմք ընդունելով ասում. -Վասիլի Իվանիչ, կարատեիստները սա բռունցքով են կոտրում։

Ինչու՞ հիշեցի այս անեկդոտը։ Մեր բյուջեի առանց այն էլ սուղ միջոցների հաշվին շատ նախարարներ եւ փոխնախարարներ, պատգամավորներ տարվա ընթացքում արտասահմանյան հարյուրավոր գործուղումների են մեկնում։ Մասնակցում են հարյուրավոր սեմինարների, տնտեսական ֆորումների, բայց արդյո՞ւնքը»։

* * *

Վրույր Խլղաթյան. «Չեք կարծո՞ւմ, որ 301թ. Տրդատը քրիստոնեություն ընդունելու հանրաքվեն կեղծել է»։

* * *

Էլմիրա Ստեփանյան. «Ծխելը հասկացանք, բա աջ ղեկի մեղքը ո՞րն է»։

* * *

Էդուարդ Սարիբեկյան. «Հայաստանը կամաց-կամաց դառնում է Թումանյանի քեֆչի Հասանի հեքիաթի երկիրը։ Որտեղից մի կոպեկի օգուտ կա հասարակ մարդուն, դեմն առնում են։ Մենակ մի բան հաշվի չեն առնում՝ էս երկրի պրեզիդենտը Հարուն Ալ Ռաշիդը չի։ Կարող է՝ ինքն իր մասին էդ կարծիքին չի, բայց դա արդեն էական չի»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30