Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, նա տեւական ժամանակ է՝ նեղացած է Քոքոբելյանից այն բանի համար, որ 2012թ. ԱԺ ընտրություններում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգության» հետ մասնակցում էր միասնական ցուցակով, Սեդրակյանի անունը գրել էին 12-րդն այն դեպքում, երբ նա կուսակցության փոխնախագահն է, իսկ իրենից առաջ գրել էին վարչության սովորական անդամների անուններ։
Մեր աղբյուրները նշում են, որ Սեդրակյանը պատրաստվում է ԱԴԿ-ից դուրս գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ավելին, նա տարբեր միջավայրերում սիրում է հայտարարել, որ կուսակցության մեջ գտնվելն իրեն ավելի շատ խանգարում է, քան օգնում։