04.05.2018 04:37 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ավարտական դասարաններում դրամահավաք է

«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է։ Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելը արգելված է, այդուհանդերձ մեզ ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քննությունների համար մեծ գումարներ են պահանջում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Աջափնյակ վարչական շրջանում Երեւանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից  տնօրենի  համար որպես «մաղարիչ» պահանջում են 40-հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնեն եւ «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում։ Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում է 20-22 աշակերտ. գումարի չափի մասին կարելի է արդեն պատկերացում կազմել։

Ահազանգողները նշում էին, որ քաղաքապետարանում տեղյակ են թիվ 122 դպրոցի տնօրենի «աշխատաոճին». նա քանիցս նկատողություն է ստացել նման գործելաոճի համար, բայց այդպես էլ մնացել է նույն պաշտոնում։

Փորձեցինք դրամահավաքության ահազանգի մասին մեկնաբանություն ստանալ նաեւ թիվ 122 դպրոցի տնօրենից։ Ի պատասխան նա նշեց. «Ես տեղյակ չեմ դրամահավաքությունից։ Ամեն տարի հենց այս օրերին նման զանգեր են հնչում մեր դպրոցի մասին, ես չգիտեմ, թե ո՞վ է զանգերի հեղինակը, բայց կարող եմ նորից ասել, որ նման բան չկա։ Ես կարող եմ տալ 9-րդ դասարանների դասղեկների կոնտակտները, դուք կարող եք զրուցել նաեւ նրանց հետ։ Ես ինքս 40 տարվա մանկավարժական փորձ ունեմ, հայրս եղել է  թիվ 168 դպրոցի տնօրենը` իր գործի նվիրյալ, մայրս կոնսերվատորիայում է դասավանդել երկար տարիներ ու այդ ընտանիքում մեծացած լինելով ես չէի կարող նման բան թույլ տալ մեր դպրոցում։ Երեկ մեր դպրոցում այբբենարանին նվիրված միջոցառում էր ու երբ ինձ ծաղիկներ նվիրեցին, ես անկեղծորեն ասացի, որ պետք չէր նման բան անել։ Իսկ դուք ասում եք 40 հազար դրամ են հավաքում, նման բան չկա».իր խոսքը եզրափակեց տնօրենը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30