26.01.2018 09:11 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Նախկին զինդատախազը խաշ է պատիվ տվել իր դոկտորականի պատվին

«ՉԻ» տեղեկություններով` կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի ու նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան` խաշ ուտելու եւ նշելու իր դոկտորականի պաշտպանությունը։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը։ Ավելին` նա մնացել է մինչեւ հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել։ Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ նորընծա դոկտոր Գեւորգ Կոստանյանը։ Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները՝ առանց բացառության։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30