17.03.2017 11:14 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրացեք գարուն

Բյութի-թրենդ. այս գարնան 10 ամենագեղեցիկ պարֆումային կոմպոզիցիաները

Բյութի-թրենդ. այս գարնան 10 ամենագեղեցիկ պարֆումային կոմպոզիցիաները

Գարունն արդեն եկել է, եւ, ինչպես ցույց է տալիս փորձը, այն իր իրավունքների մեջ կմտնի միայն ապրիլին։ Եղանակային եւ տրամադրության առումով, պոզիտիվ օրերը պարֆումերային տներն առաջարկում են դիմավորել կենսուրախ կոմպոզիցիաներով, որոնք կրկնակի ուրախ կդարձնեն օգտագործողների առօրյան։ Ներկայացնում ենք գարնանային սեզոնի ամենաարեւային ու ամենագեղեցիկ 10 կոմպոզիցիաները։

CHANEL LES EXCLUSIFS DE CHANEL N22։ Այս գայթակղող ու շքեղ բույրը կարող է վստահությամբ զբաղեցնել ամենասեքսուալ պարֆումերային կոմպոզիցիաների ռեյտինգը, եթե այն այդքան ջերմացնող ծաղկային շլեյֆ չունենար։ Այստեղ զգացվում է տուբերոզը, որը շրջապատված է հասմիկով եւ վարդով, որոնք բացվում են ջերմացնող վետիվերի ու վանիլի դուետով։

EH NIHILO VIPER GREEN։ Պարֆումերային տունը ներկայացրել է Ռուսաստանին նվիրված իր նոր բույրը, որն, ըստ ստեղծողների, լավագույնս է բացահայտում ռուս femme fatale-ի բնավորության բոլոր սահմանները՝ սեքսուալ, վառ ու հակասական։ Թարմ բույրը գարնանային մտքեր է ծնում. մանդարինը հագեցած է իրիսի եւ գալբանումի կանաչիով, իսկ շլեյֆում զգացվում է էլեգանտ վետիվերն ու պաչուլիները։

ATELIER COLOGNE CITRON D'ERABLE։ Արտելի նոր բույրը կարելի է բնորոշել որպես վառ, հյութեղ եւ պատկերացումներ ծնող։ Սկզբում պարֆումը բացվում է սիցիլիական ցիտրուսայինների կենսուրախ միքսով, որը համեմված է դինամիկ սիչուանական պղպեղով։ Այնուհետեւ կոմպոզիցիան տեղափոխվում է դեպի Բուրգունդիայի սիրտ, որտեղ հնչում են էվկալիպտն ու սեւ հաղարջը, որոնք շրջապատված են թխկիի-շիպրային կծու ակորդով։

MIU MIU L'EAU BLEAU։ Թարմ քաղած ծաղիկների, մայիսյան հովտաշուշանների բույրը լրացված է ցախկեռասի եւ խոնավ հողի կծու նոտաներով. բույրի առաջին ակորդները գարնան մուտքն են ազդարարում։ Պաչուլիների եւ պղպեղի վառ ակցենտները լրացվում են փայտի շիպրային հնչողությամբ՝ աղմկոտ քաղաքից հեռու գարնանային առավոտյան անբացատրելի միջավայրը փոխանցելով։

MORESQUE FIORE DE PORTOFINO։ Սա Իտալիայի հարավային մասում գտնվող Պորտոֆինո քաղաքին սիրո խոստովանություն է, որտեղ տիրում է մեղմ, հետճաշային սիեստայի միջավայրը։ Բույրի կենսուրախ ցիտրուսային թարմությունն այստեղ հանդիպում է ներոլիի մեղրա-համեմունքային ակորդների հետ, որոնք համեմված են ռեհանի նոտաներով։ Բույրի սրտում փայլում է թավշյա միմոզայի, դիմափոշու իրիսի, դինամիկ մեխակի եւ փայտա-կծվային երանգների ոսկյա բոցը։

HERMES EAU DE MANDARINE AMBRE։ Կենսուրախ ու էներգետիկ պարֆումը սկզբում 100%-ոց ցիտրուսային պատմություն է թվում, սակայն, անսպասելիորեն, փաթաթվում է կրեմային վուալով։ Սրտի կաթնային նոտաները համեմված են էլեգանտ ամբրայի նոտաներով, որոնք լրացված են մարակույայի նուրբ հնչողությամբ։

DOLCE & GABBANA THE ONE։ Սա գայթակղության ամպ է, որի սրտում հնչում են շուշանը, հասմիկն ու հովտաշուշանը՝ փափուկ բացվող դեղձով եւ բերգամոտով։ Ամբրան, վանիլն ու բազայի փայտային թեթեւ նոտաները հատուկ կնոջ համար են՝ շքեղ, ուժեղ, վառ։

NARCISO RODRIGUEZ NARCISO POUDREE։ Բրենդի կուլտային բույրը նոր դելիկատ հնչողություն է ստացել։ Սա բացարձակ կանացիության մասին պատմություն է, որը թաքնվել է դիմափոշա-վարդագույն էլեգանտ սրվակում։ Այս շքեղ կոմպոզիցիայի մուշկը շրջապատված է սպիտակ հասմիկի եւ բուլղարական վարդի ծաղկային նոտաների նուրբ թավշությամբ։ Վետիվերի եւ սպիտակ ու սեւ եղեւնափայտի փայտային շտրիխներով ուժեղացրած բույրը ջերմության ու երանության զգացողություն են պարգեւում։

COMPTOIR SUD PACIFIQUE MATIN CALIN։ Բույրի գուրմանային կոմպոզիցիան հյուսված է կարամելի սերուցքային նոտաներից, ելակի մուրաբայից եւ վանիլային քաղցրավենիքներից։ Համի «ապստամբությունը» հավասարակշռում է վանիլի նուրբ հնչողությունը, որը կրկնվում է ջերմացնող սանդալի միջոցով՝ կաթի նոտաներով շրջապատված։

AVON VIVA LA VITA։ Նոր կենսուրախ բույրը գարնան մասին է։ Նրա մրգա-ծաղկային կոմպոզիցիան բացվում է դեղին միմոզայի հնչողությամբ, որը պարֆումի բնավորությանը էլ ավելի էներգետիկ հնչողություն է հաղորդում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30