26.01.2018 08:49 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Անահիտ Բախշյան. «Երեկ երեկոյան Շանթի եթերում ասվեց, որ Արմեն Սարգսյանի տղաներն իրենց բրիտանացի են համարում: Արի վարդապետ ու մի՛ խելագարվի, իրենց բրիտանացի համարող տղաների հայրը ՀՀ նախագա՞հ, բա սա անելու բա՞ն է, ա՛յ նժդեհականներ, ամբողջ օրը գլուխներս տանում եք, թե նժդեհյան ոգու կրողներ ու հայրենասերներ եք:

Չե՛մ ուզում տեսնել ձեզ նման նժդեհականների, որպես ՀՀ նախագահ չե՛մ ուզում տեսնել իրենց բրիտանացի համարող տղաների հորը»:

* * *

Գեմաֆին Գասպարյան. «Նոր Հ1-ը Սայաթ-Նովայի վրա միամիտ միկրոֆոնը բերանս մտցրեց ու հարցնում է` հիմա որ փողոցի վրա ենք, հետո էլ, թե բա` ո՞վ է Սայաթ-Նովան: Կարեւոր, էական հարցեր են, ինչ խոսք, մարդիկ պարապ են մնացել: Կայֆ է, չէ՞»:

* * *

Հայկ Աբելյան. «Մխիթարյանը 1989 թիվ է: Այսինքն՝ «Արսենալում» որպես 80-ականների զենք է հանդես գալու»:

* * *

Սերգեյ Սարգսյան. «Քանի լավ եղանակ էր, ջեռուցումը երկու օրով անջատեցի։ Բայց այնպիսի զգացում էր, որ Գազպրոմի գրպանից փող եմ գողանում.. չդիմացա, էլի միացրեցի»։

* * *

Վաղարշ Բալիշյան. «Բայց ճիշտ կլինի, որ ինչ-որ բանով տարբերվենք բրիտանացիներից՝ մեր «ազգային» յուրահատկությունը շեշտելով: Ուրեմն առաջարկում եմ. եթե բրիտանականը «լորդերի պալատն» է, մերը թող լինի «լոդրերի պալատ»:

* * *

Արսեն Խառատյան. «ՀՀ Սահմանադրություն, հոդված 124, մաս 4-րդ. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, ԶԲԱՂՎԵԼ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, կատարել վճարովի այլ աշխատանք»

Ներկայումս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի եւ Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «խպվՌվչՐՈՊ» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարեւելյան շրջանում էլեկտրաէներգետիկ եւ ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «նվպՐչՏտՐՏպՍՑ» ընկերության բաժնետերն է:

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերություններն էլ` Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը»:

* * *

 Հարութ Բերբերյան. «Ջոգել ե՞ք, որ Հենոն աջ ռուլ ավտո է քշում»:

* * *

Վարդգես Օվյան. «Վերնագիր եմ կարդում՝ «Եթե Սերժ Սարգսյանը բոյն էլ ասեր, միանգամից կհասկանայինք, թե ում մասին է խոսքը»։ Կարդում եւ զարմանում եմ. մեր ժողովուրդն ինչո՞ւ է այսպես անինքնասեր, ուրիշի դուդուկի տակ պարող, աղբանոցում քուջուջ անել սիրող։ Իսկ ես թքած ունեմ, թե նա ում նկատի ուներ, թե ինչ է ուզում անել, ինչու է ուզում անել։ Թքած ունեմ, թե բուրգի վրա ծվարածներն ինչ են մտմտում, ինչ են որոճում իրենց գոյությունը երկարաձգելու համար։

Ինձ համար գլխավոր հարցն այս է. իսկ մեր ժողովուրդը ցանկություն ունի՞ իր ողորմելի կյանքը փոխելու, ուզո՞ւմ է արդյոք պայքարել իր իրավունքների, մարդավարի ապրելու, սեփական երկիրը փրկելու, իր զավակներին արժանապատիվ երկիր կտակելու համար... Թե չէ՝ ավերակների մեջ նստել, դատարկ փիլիսոփայելն ու տխմար կանխատեսումներ անելը դատարկամիտների զբաղմունքն է»:

* * *

Հակոբ Բադալյան. «Գազպրոմ Արմենիա-ն A4 թղթի վրա գրել է. գազի փողը մուծեք մինչեւ ամսի 21-ը, թե չէ առանց զգուշացնելու կանջատենք գազը: Եթե մյուս ձմեռ էլ սենց տաք լինի, Գազպրոմ Արմենիա-ն կարող է արդեն առանց զգուշացնելու կրակի էլ»:

* * *

Մարինե Մանուչարյան. «Ամենայն հարգանքով Սարգիս Հացպանյանի թողած հետագծին, բայց ինչի՞ց է, որ մեր մոտ ամեն անգամ հուղարկավորությունը դառնում է մի մեծ քննարկման թեմա։ Եկեք մի քիչ սթափ նայենք այս իրավիճակին։ Բուն Արցախյան ազատամարտին 20-25 հազարից ավել մարդ է մասնակցել, որից 5000-ը հենց պատերազմի ընթացքում զոհվել են, տարբեր տարիների մարտական գործողությունների ընթացքում նույնպես թանկագին կյանքեր ենք տվել։ Հիմա հարց. ինչո՞ւ պիտի Սարգիս Հացպանյանին հուղարկավորեն Եռաբլուրում։ Հ.Գ. Եթե վերջին տարիներին եղել են հուղարկավորություններ, որոնց հետ դուք համաձայն չեք եղել, դեռ չի նշանակում, որ այս մեկը պետք է նույնպես տեղ գտնի»:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30