16.02.2018 04:35 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

ԱԱԾ պաշտոնյա՞ ես, թե՞ բիզնեսմեն

«ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ ղեկավարությունը կոմպրոմատներ ունի։

Վերջիններիս  խստորեն զգուշացրել են ՝ նշելով, որ ամենավատ ձեւով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը։ Նրա ղեկավարներին հայտնի է դարձել, որ վերջինս մի շարք բիզնեսներ ունի՝ ռեստորան, խանութ, շինարարական ընկերություն, իսկ այժմ էլ փորձում է իրենով անել երկաթգծի գծային ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում եւ այլն։ Այս բիզնես-ծրագիրը Խաչատրյանը փորձում է իրագործել ԱԱԾ-ից հեռացված ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ, իր վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի միջոցով։ Ըստ ամենայնի՝ ԱԱԾ պաշտոնյան որոշել է եւս անմասն չմնալ հայ-ռուսական փողերի լվացքատնից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30