Կիրակի, 3 հունիսի 2012, #588 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Համարի լոզունգը

    Նոր կառավարությունը բազմազանության շքերթի մի՛ վերածեք

  • Հաջորդ կանգառը` Բաղրամյան

    Հաջորդ կանգառը` Բաղրամյան

    մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Հաջողված ընտրություննե՞ր, թե՞ անհաջող թարգմանություն

    Ինչպես հայտնի է, Երեւանում է գտնվում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, որը ուշագրավ հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ Քրիստինե Խանումյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Բոյկոտում է

    «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ «պրիզնատ» չի գալիս մարզի իշխանություններին, եւ այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում։ Գայանե Զարգարյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով «Տրոյկա դիալոգի» սեփականատերը ղարաբաղցի չէ, բայց այնտեղ ուզում է ամրապնդել իր դիրքերը

    Արդեն մի քանի օր է, ինչ Արցախի Հանրապետությունում է գտնվում ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը։ Իսկ ընդամենը երկու օր առաջ էլ նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որի հետ, ըստ պաշտոնական տեղեկատվության, տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր է քննարկել։ Գայանե Զարգարյան ավելին

  • Ուղեւորը նաեւ հսկիչ է Հաջորդ ավտոբուսին սպասելիս

    Ազգային քաղաքագիտական միտքը տվայտանքների մեջ է։ Բոլորը ջանում են հասկանալ, թե ի վերջո ընդդիմադի՞ր է արդյոք այս կամ այն քաղաքական ուժը, կամ եթե ընդդիմադիր է` որքանո՞վ է ընդդիմադիր, կամ մեկ այլ ուժի հաջորդ քայլերը վճռակա՞ն են լինելու, թե՞ ընդամենը հուժկու եւ այլն։ Այս հարցերի շուրջ բանավեճերն այնպիսի կրքոտությամբ են ընթանում, կարծես դրանցից է կախված տիեզերքի հետագա գոյությունը։ Մարկ Նշանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Ճանաչողական կաշառք

    Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Սփյուռքի նախարարի խորհրդականը Հոլանդիայում բարեգործության պատրվակով տեղի հայերից 80-ական եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Կադրային բազայի ընդլայնումը

    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սերժ Սարգսյանը երեկ թոռնիկի հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի եւ բավական երկար զբոսնել։ ավելին

  • Երրորդ էջ
  • Հայաստան ասելիս` Ամեոբա

    Աշխարհում այսօր լուրջ գործընթացներ են ընթանում, եւ Հայաստանը շատ շուտով ստիպված է լինելու արձագանքելու, ավելին` ակամայից մասնակից դառնալու այդ գործընթացներին։ Այսօր աշխարհի ուշադրության առանցքը սիրիական ճգնաժամն է, եւ Ասադի ռեժիմի հետ հարցերը փակելուց հետո գերտերությունները գալու-հասնելու են Իրան։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Հաջողակը ՀՀԿ-ական նախարարի նախկին ու ներկա պայմանավորվածությունները

    Բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկին, ում գործերը, ասում են, լուծվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեխոսություններից հետո միայն, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ծանրաբեռնված գրաֆիկով անցել է իր ոլորտին վերաբերող հարցերը կարգավորելուն։ Գայանե Զարգարյան ավելին

  • Լուր Կոնգրեսում դեռ չեն քննարկել

    Մեր տեղեկություններով, Կոնգրեսում դեռ չեն քննարկել այն հարցը, թե արդյո՞ք վերջնականապես ընդունում են Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցում ավագանու նիստին, թե՞ ոչ։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր ԵՄ-ն հօգուտ Մադրիդյան սկզբունքների

    Հայաստանում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը երեկ Երեւանում հայտարարել է, թե ԵՄ-ի ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում ունի մի շարք նպատակներ, որոնցից է տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը, պատերազմների բացառումը, ինչպես նաեւ տարածաշրջանը որպես կովկասյան միջանցք օգտագործելը՝ հետապնդելով տնտեսական եւ քաղաքական շահեր՝ միեւնույն ժամանակ բացառելով աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • «Բազարը» շարունակվում է Վահագն Խաչատրյան. Փակ շուկայի հարցը փակված է. Ուզեն էլ, էլ վերականգնել չեն կարող

    Չնայած Փակ շուկայի մի մասն արդեն այլեւս չկա, եւ չնայած դրա շուրջ բարձրացված աղմուկին, ինչից հետո տարածքի նոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե կամարներն իրենք իրենց են փլուզվել, քաղաքապետարանն, ինչպես հայտնի է, հանդես եկավ մի զավեշտալի հայտարարությամբ, որտեղ փորձեց ամրագրել Ալեքսանյանի վարկածը։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Գեյ-պարադ «Բազմազան» իրականության վկաները

    Ագրեսիվ մայիսյան իրադարձությունների շարքն այս տարի «բազմազան» էր։ Վերջին իրադարձությունների զարգացումներից ելնելով` ենթադրություններն ակնհայտ տարբեր են եւ կրկին «բազմազան»։ Նատալյա Հովսեփյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Հանձնաժողով «Բանակում չեմ ծառայել, որովհետեւ օրենքով տարկետման իրավունք եմ ունեցել».. Ի պատասխան «ՉԻ» հարցի` նշեց ԱԺ մշտական հանձնաժողովի նորընտիր ղեկավար Կորյուն Նահապետյանը

    Նախօրեին հինգերորդ գումարման խորհրդարանն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին։ Արդյունքում` չորս հանձնաժողով տրվել է ԲՀԿ խմբակցությանը, իսկ մյուս ութ հանձնաժողովների նախագահներ են դարձել ՀՀԿ-ականները։ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովը այսուհետ ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Elit life Օրվա լոտ «Քրիստի»-ից

    «Քրիստին» աշխարհի հնագույն աճուրդի տներից է, որը հայտնի է առաջատար արվեստի բացառիկ նմուշների վաճառքով։ Աճուրդի տան դռներն առաջին անգամ բացվեցին, երբ 1766թ. հիմնադիր Ջեյմս Քրիստին վաճառքի հանեց իր կահույքը, կտավները, ոսկյա զարդերն ու հին գինիները։ ավելին

  • Յոթերորդ էջ
  • Նոր որակ Պայքար Coca-Cola-ի դեմ

    Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գիրության դեմ պայքարում բավականին կոշտ նախաձեռնությամբ է հանդես եկել։
    Նրա կարծիքով` քաղաքում անհրաժեշտ է արգելել կես լիտրից ավելի տարաներով գազավորված քաղցր ըմպելիքների վաճառքը։ Ա. Մ. ավելին

  • Լուր Օլանդի թիկնազորի պետը կին է

    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահական թիկնազորի ծառայությունում տեղափոխություններ ու կրճատումներ է իրականացրել` թիկնազորի պետ նշանակելով իգական սեռի ներկայացուցչի։ Ա. Մ. ավելին

  • Լուր Բրիտանացիներն ընտրել են Էլիզաբեթ II-ի հաջորդին

    Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ադամանդե հոբելյանից մեկ օր առաջ Լոնդոնում անցկացվեց Վեստմինստերից դեպի Բուքինհեմյան պալատ հանդիսավոր շքերթի գլխավոր փորձը, իսկ Թեմզա գետի վրա տեղի ունեցան ծովային շքերթի վերջին պատրաստությունները։ Մինչդեռ բրիտանական լրատվամիջոցներն արդեն շնորհավորում են թագուհուն։ Ա. Մ. ավելին

  • Ութերորդ էջ
  • Տաղարան Հոգեխանգարմունք

    Թեկուզ եւ մենակ լինի փարախում,
    Եքյա ՀՀԿ-ն ընչի՞ց է վախում։
    Հապա մի նայիր հսկա բոյ-բուսին,
    Թիկունքին կանգնած ՕԵԿ-Արուսին...
    ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15 15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30 30