03.10.2014 16:06 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Լիսկային մերժել են

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ նույն ինքը Լիսկայի գիտական գործունեության վերաբերյալ նորանոր փաստեր են ի հայտ գալիս։

«ՉԻ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Լիսկան երեք տարի առաջ փորձել է գիտական հորիզոններ նվաճել, եւ նրա անունից Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում պաշտպանության է ներկայացվել թեկնածուական ատենախոսություն՝ Սյունիքի մարզի պատմության վերաբերյալ։ Ու թեեւ Մանկավարժական համալսարանում նորահայտ գիտնականի թեզից «հիացած» են եղել, հետո ԲՈՀ-ում այն այդպես էլ չի հաստատվել, ու Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ գիտությունների թեկնածու չի դարձել։ Խոստովանենք, շատ դառը եւ տխուր ճակատագիր։ Եւ այսքանից հետո պետք է ըմբռնումով մոտենալ Սյունիքի մարզպետարանում Լիսկայի կենսագրության մեջ գրվածին, թե իբր նա 2014 թ. ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք եւ ստացել պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31