09.02.2018 06:45 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Մասիսի ԲԿ տնօրենը «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի համար այլ շարժառիթ է ունեցել

Նախօրեին համացանցը եւ հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել եւ ստացել մեզի անալիզի պատասխան։ Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները։

«ՉԻ» տեղեկություններով՝ տնօրենի կողմից իրականացված այդ «տրյուկը» այլ շարժառիթ ունի։ Ութ ամիս առաջ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը  նշանակվելու հենց առաջին օրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներից եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդ մասնագետների, ինչը նրան չի հաջողվել։ Աշխատակիցները չեն ցանկացել հեռանալ իրենց դիմումի համաձայն։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Նունե Ավանեսյանը նպատակին հասնելու համար իրականացրել է «թեյ» օպերացիան եւ այդ «տրյուկը» նրան մեծապես հաջողվել է։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կատարվածի առնչությամբ նշել էր, որ բուժկենտրոնում ընթացող հետաքննությունը պարզելու է, թե որն է եղել ոչ հավաստի անալիզների ստացման պատճառը՝ աշխատակիցների ոչ արհեստավարժությո՞ւնը, թե՞ այլ։ «Հնարավոր է, ինչ-որ կողմնակի մեկը շեղել է, խանգարել, ամեն ինչ կարող է լինել»,- ասել էր նախարարը։ Նա նշել էր, թե իր կարծիքով, մարզային բուժկենտրոնների մեծամասնությունում աշխատողները բարեխիղճ են կատարում իրենց պարտականությունները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30