23.03.2018 07:00 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկի ամենաարդյունավետ շիճուկները

Բյութի-բառարան. դեմքի մաշկի ամենաարդյունավետ շիճուկները

Շիճուկները կոսմետիկ միջոցներ են, որոնց արդյունավետությունը կասկած չի հարուցում։ Շիճուկները դրական են արտահայտվում մաշկի որակին եւ վիճակին՝ օգնելով այն նախապատրաստել խոնավացնող քսուքին։ Շատերն այն կարծիքին են, որ շիճուկային էտապը առօրյա խնամքի ընթացքում կարելի է բաց թողնել, սակայն նրանք ունակ են ներթափանցել մաշկի խորքը։ Ներկայացնում ենք սեզոնային լավագույն շիճուկները, որոնք «վերակենդանացնում» ու երիտասարդացնում են դեմքի եւ դեկոլտեի հատվածի մաշկը։

Valmont. Clarifying Infusion։ Առանց կոսմետիկայի անվերջ փայլի եւ կատարյալ տոնի մասին պատմությունն ապահովում է հենց այս շիճուկը։ Ցինկի մոլեկուլով հարստացված այս միջոցն օգնում է հաղթահարել դեմքի մաշկի խամրած գույնը, տոնուսի կորուստը եւ տարիքային պիգմենտացիան։ Մարգարտագույն երանգի հյուսվածքն ակնթարթորեն ներծծվում է մաշկի մեջ եւ կպչուն տպավորություն չի թողնում։

SkinCeuticals. C E Ferulic։ Այս ապրանքանիշի միջոցները հակատարիքային փոփոխությունների դեմ ամենահզոր զենքն են համարվում։ Այս հակաօքսիդային շիճուկը, ասկորբինային եւ ֆերուլային թթուների համադրությամբ, պատասխանատու է ազատ ռադիկալների նեյտրալիզացման համար, կանխում է վաղաժամ ծերացումը եւ իջեցնում է պիգմենտացիայի առաջացման հավանականությունը։

Kiehl's. Hydro-Plumping Re-Texturizing Serum Concentrate։ Ինովացիոն ձեւաչափն ու սուպերարդյունավետությունն այս շիճուկ-կոնցենտրատի երկու գլխավոր առանձնահատկություններից են։ Միջոցի հիմքում «հեղուկ շիճուկի» տեխնոլոգիան է, որը ներթափանցում է մաշկի խորքային շերտեր՝ այն բջջային մակարդակի վրա սնուցելով եւ խոնավացնելով։ Դեմքի օվալն ավելի հստակ ուրվագծված է, կնճիռները հարթվում են, վերադառնում է բնական փայլը։

Anne Semonin. Precious Serum։ Շիճուկն աշխատում է քնի ժամանակ։ Սնուցող եւ եթերային յուղերի միքսով բարձր կոնցենտրացիան այս միջոցը տարիքային փոփոխությունների պայքարում թիվ մեկ զենքն է դարձնում։ Բավական է դեմքի, վզի եւ դեկոլտեի մասում 5 կաթիլ հասցնել, որպեսզի մաշկն առավոտյան վերածնված՝ ձիգ, էլաստիկ եւ խոնավ դառնա։

Filorga. NCTF-Intensive։ Շիճուկը հեռացնում է միմիկական կնճիռների ցանցը եւ այլ տեսանելի անկատարելությունները։ Միջոցը բջիջների ինքնուրույն ռեգեներացիայի գործընթաց է թողարկում՝ փոխանակման պրոցեսները թարմացնելով։ Ամենօրյա օգտագործման դեպքում, մաշկի էլաստիկությունը բարձրանում է եւ այն խոնավացուցիչ քսուքի բաղադրության մեջ առկա օգտակար բաղադրիչների հանդեպ ավելի ընկալունակ է դառնում։

Cefine. Nanomic The Oil Serum 22։ Յուղոտ հյուսվածքով այս շիճուկը միջսեզոնի իդեալական լուծումն է, երբ մաշկը լրացուցիչ խնամքի եւ սնուցման կարիք ունի։ Շիճուկն առավոտյան եւ երեկոյան հասցնելու դեպքում կբարձրանա մաշկի որակն ու տոնուսը, կանհետանան կարմրություններն ու դիսկոմֆորտը։ Անվան մեջ «22» թիվը խորհրդանշում է տարիք, երբ մարդու մաշկն ավելի լավ է ինքնուրույն վերականգնվում. շիճուկն օգնում է վերարտադրել այդ էֆեկտը։

Lysedia. Hyaluronic Acid Youth Serum։ Հիալուրոնային թթվի հիման վրա ստեղծված այս միջոցն օգնում է բջիջներում նյութերի բնական սինթեզ թողարկել։ Թեթեւ հյուսվածքի շնորհիվ այն ակնթարթորեն ներծծվում է` առանց կպչուն թաղանթ թողնելու։ Այն հրաշալիորեն համադրվում է գիշերային եւ ցերեկային քսուքների հետ, օգնում է ուժեղացնել նրանց սնուցող եւ ռեգեներացնող առանձնահատկությունները։

Kora. Booster Collagen Activator Serum GF5։ Շիճուկը բարելավում է մաշկը՝ տոնն ավելի հարթ դարձնելով, միկրոռելիեֆը բարելավելով, միմիկական կնճիռների ցանցը հարթեցնելով։ Շիճուկի հիմքում բիոպլացենտ, հիալուրոնային թթու, C եւ B3 վիտամիններ են, ինչպես նաեւ օրգանական սիլիկոնն է. միասին, նրանք հանդես են գալիս հզոր հակաօքսիդանի դերում, որը վերաթողարկում է մաշկի բջջային կարգավորումները երիտասարդացման ուղղությամբ։

Berezka. Lab։ Ռուսական նոր կոսմետիկ բրենդի 2 շիճուկները նախատեսված են գիշերային եւ ցերեկային խնամքի համար։ Սրանք հզոր միջոցներ են, որոնք խոնավացնում են մաշկը, բարձրացնում են նրա որակն ու էլաստիկությունը։ Բաղադրության մեջ են բացառապես օրգանական բաղադրիչները. ժոժոբայի, ավոկադոյի, խաղողի կորիզների յուղ, E վիտամին, չիչխանի եւ իլանգ-իլանգի էքստրակտներ։

Sesderma. Reti Age Anti-Aging Serum։ Պիգմենտացիայի եւ տարիքային փոփոխությունների պայքարում թիվ մեկ միջոցն է, որը բարձրացնում է մաշկի տոնուսը՝ դեմքի օվալն ավելի ընդգծված ու ձիգ դարձնելով։ Վիտամինների, մոլեկուլների եւ հիալուրոնային թթուների հիմքի վրա բարդ բաղադրությամբ այս միջոցն իր աշխատանքը կատարում է գերազանց. երկու ամիս անց, ոչ մի ընդգծված կնճիռ ու խամրած տոն։

Uriage. Eau Thermale Water Serum։ Խոնավացնող շիճուկը չոր ու զգայուն մաշկի համար իդեալական լուծում է։ Այն, որպես լրացուցիչ վահան, կանխում է օրվա ընթացքում խոնավության կորուստը, ինչպես նաեւ դեմքը պաշտպանում է շրջակա միջավայրի բացասական ֆակտորների ազդեցությունից։ Բաղադրության մեջ ֆիրմային թերմալ ջուրն է, որը հանգստացնող եւ խոնավացնող գործողություն է ցուցաբերում։

Repechage. Red-Out Serum։ Չորությունն ու կարմրությունը միջսեզոնի «հավատարիմ ուղեկիցներ են»։ Այս շիճուկն անկատարելություններից հետք անգամ չի թողնի դեմքին։ Միջոցի նուրբ հյուսվածքն անգերազանցելի հարմարավետության զգացում է պարգեւում։ Բաղադրության մեջ առկա կանաչ թեյի, ձիթապտղի յուղերի եւ երիցուկի ծաղիկների շնորհիվ միջոցը թարմացնող հաճելի բույր ունի։

The Body Shop. Roots Of Strenght Firming Shaping Serum։ Այս շիճուկը 99%-ով բաղկացած է օրգանական բաղադրիչներից եւ հրաշալիորեն հարթեցնում է մաշկը՝ դեռահասային ձգություն եւ էլաստիկություն պարգեւելով։ Միջոցի բաղադրության մեջ կոճապղպեղի արմատի, ժենշենի եւ ռուսկուսի աստղային միքսն է, որի շնորհիվ դանդաղում են ծերացման ազդանշանները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30