22.06.2012 01:46 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

ԲՀԿ-ն ընդդեմ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարության

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը նիստ է հրավիրել, որի արդյունքում որոշել է, որ դեմ է քվեարկելու այսօր ՀՀ Ազգային ժողովում արտահերթ նիստի շրջանակներում ներկայացվելիք կառավարության ծրագրին։

ՀՅԴ-ն եւս  դեմ է քվեարկելու այս կառավարության ծրագրին։ ՀՅԴ-ն հիմնավորումները մանրամասն կներկայացնի այսօր` ԱԺ նիստի ժամանակ։ Շարունակելով ԲՀԿ թեման` նկատենք, որ երեկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել` պատասխանելով էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի այն հայտարարությանը, թե Օսկանյանը Լոս Անջելեսում 350 հազար ԱՄՆ դոլարով  առանձնատուն է ձեռք բերել։   «Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, եւ Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազար դոլարով, այլ 500 հազարով». պարզաբանել է «փողերի լվացման մեջ» մեղադրվող Վարդան Օսկանյանը, որը միաժամանակ նկատել է, որ իր ընտանիքը բոլոր ժամանակներում էլ առաջատար է եղել ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30