Ինչպես հաղորդում է Росбалт-ը, Սարկոզին իբր Գիյոմին խնդրել է «սեռական բնույթի ծառայություն կատարել»։
Գրքի հեղինակն օգտագործել է «une gaterie» բառակապակցությունը, որը բառացի թարգմանելիս նշանակում է «փոքրիկ նվեր»։ Ինչպես գրում է 58-ամյա Գիյոմը, նրանց միջեւ խոսակցությունը տեղի է ունեցել, երբ կինը ներկայացել է Ելիսեյան պալատ` իր նահանգում սոցիալական նախագծի իրականացման համար գումար խնդրելու նպատակով։ Սարկոզին այդ պահին իբր ասել է, որ գերգրգռված վիճակում է եւ խնդրել է «փոքր ծառայություն մատուցել իրեն»։
Իր գրքի բովանդակության մասին Գիյոմը պատմել էր հեռուստաեթերում` Սարկոզիի նախագահական անձեռնմխելիության սպառման ժամկետը լրանալուց մեկ օր առաջ։ Պարզաբանելով, թե ինչու է այդպիսի քայլ կատարել` նախագահի կուսակիցն ասել է, որ այդկերպ «ցանկացել է ցույց տալ, թե ինչպիսինն են քաղաքական գործիչները, որոնց հետ ստիպված է եղել աշխատել վերջին տասը տարիներին»։
Նշենք, որ Սարկոզին որեւէ կերպ չի արձագանքել Գիյոմի բացահայտումներին` շարունակելով իր կնոջ` Կառլա Բրունիի հետ համատեղ ապրուստը։