27.04.2018 03:48 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Հարություն Մնացականյան. «Պատգամավոր Բոստանջյանը մի քանի օր առաջ ասաց, որ ինքը փողոցային չէ, որ դուրս գա փողոց ու երեկ դուրս եկավ փողոց»։

* * *

Տիգրան Մազմանյան. «Բացենք փակագծերը. անազատությանս մեջ գտնվելու օրերին ինձ այցելած մարդկանցից հայտնել եմ իմ խորին շնորհակալությունը, բայց անազատության մեջ գտնվելու երկրորդ օրը՝ ապրիլի 18-ին, ինձ այցելել էր ԵԼՔ խմբակցության ԼՀ կուսակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, ով ինձ հայտնում է, որ ամեն ինչ գրեթե ավարտվել է, մարդկանց քանակը շատ քիչ է, գնացել են մարդիկ Բաղրամյան 26, ուղղակի գոռացել ու գնացել են, նույնիսկ մեծ քանակությամբ ոստիկաններ չկան եւ որ իրենց ասած ճանապարհը ավելի ճիշտ էր։ Ես այդ լուրից ուղղակի հոգեպես կոտրվեցի եւ չէի հավատում,որ ժողովուրդը կարա Նիկոլին թողնի մենակ։ Ի ուրախություն ինձ, քիչ անց ինձ այցելում է հայրս եւ հերքում այդ տեղեկությունը եւ ոգեւորում ինձ, որից մեծ ուրախություն եմ ապրել։

Հիմա ինձ հետաքրքիր է, Գեւորգը ի՞նչ էր ուզում արած լիներ, կոտրե՞ր ինձ։ Չի ստացվի»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Ամեն դեպքում, դաշնակների բախտն ամեն տեղ բերում է ու ամեն ինչից քյար ունեն։ Երեկ Մեղեդի սրճարանում էնքան շատ մարդ կար, որ լցնովի գարեջուրը վերջացել էր»։

* * *

Մկրտիչ Իսրայելյան. «Հրապարակի ժամացույցի տակ չժամադրվեք՝ էլ տեղ չկա էնտեղ»։

* * *

Արմեն Խաչատրյան. «Փաստորեն լավ է, որ հայերը տեխնոլոգիապես զարգացած չեն, մասնավորապես չեն նվաճել տիեզերքը, թե չէ Նիկոլին կարային տանեին Մարսի ոստիկանության բաժին»։

* * *

Կարեն Քոչարյան. «Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը ու էլի շատ տարած-բերածներ հայտարարում են, որ միացել են համաժողովրդական շարժմանը։ Ժանրի բոլոր կանոնների համաձայն Նիկոլ Փաշինյանի պատասխանը պետք է լինի միայն ու միայն. «Յա, իրո՞ք»։

* * *

Կարլեն Ասլանյան. «Օրեր առաջ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած, դեկտեմբերին էլ Սարգսյանից երախտագիտության մեդալ ստացած ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը միացել է ժողովրդական շարժմանը, եկել հրապարակ ու «Ազատությանն» ասել. «Այն ժամանակ, որ կողմ եմ քվեարկել, միգուցե համարեք, որ սխալ եմ արել»։

* * *

Նազենի Ղարիբյան. «Փաստորեն դաշնակները ճիշտ էին ասում՝ կողմ ըլլալով դեմ ենք, իշխանություն ըլլալով ընդդիմություն ենք»։

* * *

Լեւոն Սարդարյան. «Էն անհարմար պահը, երբ հրապարակով Արթուր Բաղդասարյանն ա անցնում, քեզ տեսնում է ու նենց ջիգյարով է բարեւում, որ տպավորություն է ստեղծվում, թե սաղ կյանքը հետդ բրուդենշաֆտ է խմել։ Մի արեք տենց, վրես խոսակցություն է գալիս»։

* * *

Պայմանական երկու տեսակ գոյություն ունի։ Դրանցից մեկը, էլի պայմանականորեն, Էդուարդ Շարմազանովն է, որը նույնիսկ Սերժի հրաժարականից հետո շարունակում է պնդել, որ անմնացորդ նվիրված է Սարգսյանին։ Երկրորդ տեսակը Գոռ Վարդանյանն է, որը նույն Սերժի հրաժարականից հետո գյոզերով իր պատից հեռացնում է վարչապետ դառնալու առթիվ Սարգսյանին ուղղված շնորհավորանքը։ Անձամբ ես էս երկու տեսակներից որ մեկին հարգելու հարցում այլընտրանք չունեմ։ Ու այստեղ հարցը բնավ մարդկանց նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը չէ»։

* * *

Մեսրոպ Հարությունյան. «ՀՀԿ-ն հաշվի չէր առել ամենակարեւորը. իր իշխանության 20 տարիների ընթացքում աճել է երիտասարդության մի նոր սերունդ, որի մի չնչին մասին էր միայն կարողացել քաշել իր կողմից ստեղծված սովետական մտածողությամբ ուսխորհուրդներ՝ կարիերա խոստանալով ու կուսակցականացնելով (սա մի առանձին մեծ վերլուծության թեմա է)։ Մնացյալ երիտասարդության մի հսկա զանգված ազատ է սովետական մտածողությունից, ազատ է ընդհանրապես, ստեղծագործ միտք ունի եւ չի հանդուրժում ու ապագայում էլ չի հանդուրժելու դիկտատը»։

* * *

Լեւոն Գեւորգյան. «Եվ ի վերջո եկեք արձանագրենք մի փաստ. նոր Սահմանադրությունը տոտալ ձախողում է եւ դա քաղաքական ճգնաժամի պայմաններում վերահաստատվում է ամեն օր, ամեն ժամ։ Նորմերի աստիճանակարգման դրույթների անհստակությունից, միջազգային իրավունքի իմպլեմենտացիայի անորոշությունից եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցերի թերի ձեւակերպումից մինչեւ անցումային դրույթներ եւ, որ ամենադաժանն է, կառավարման համակարգ։ Սահմանադրության հայրե՛ր, ես ուսանող տարիներին ձեր մի մասով հիանում էի, մի քանիսին մինչ օրս անչափ հարգում եմ որպես մարդ. սա՞ էր ձեր ժառանգությունը. գռդոն արիք քցիք մի կողմ»։

 * * *

Րաֆֆի Մովսիսյան. «Թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ լյուստրացիայի համար բնավ հարկավոր չէ արխիվ հրապարակել... ամեն ինչ բաց է եւ ակնհայտ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30