22.12.2017 06:39 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Շվարածը

Շվարածը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրեն ուղղված պարզ ու կոնկրետ հարցին` «Դուք Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնողների թվու՞մ եք», այսպես է պատասխանել` «Երբ նման որոշում լինի, այդ ժամանակ ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը։ Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, եւ այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ»։

Դավիթ Հարութունյանը, անշուշտ, կարող էր երգել նաեւ «Երբ որ բացվին դռներ հուսո»-ն։ Նույնքան համահունչ պատասխան ասվածի տրամաբանությանը։ Ստացվում է` Դավիթ Հարությունյանը ո'չ տեսնում է, ո'չ չի տեսնում, ո'չ լսում է, ո'չ չի լսում, ո'չ կարծում է, ո'չ չի կարծում։ Բավական անհարմար վիճակ։ Նա սպասում է «բազում գործոնների» եւ հատկապես «իրավիճակի փոփոխության»։ Դավիթ Հարությունյանն, ըստ էության, անկախ իր կամքից, ասել է մի պարզ ճշմարտություն` Սերժ Սարգսյանը ստախոս է. հիշում եք` Սահմանադրական փոփոխության հանրաքվեից առաջ իրենց առաջնորդն ի լուր աշխարհի խոստացել էր, որ ինքը վարչապետ դառնալու հավակնություններ չունի։ Հավանաբար, «բազում գործոններ» եւ «իրավիճակի փոփոխություն» ասելով` Դավիթ Հարությունյանը նկատի ուներ շեֆի տրամադրությունը, հավեսն ու կայֆը։ Ի վերջո, նա արդարադատության նախարար է, ոչ թե գուշակ, որ իմանա` ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը` նախորդի պես դառնալ թոշակառու՞, թե՞ ամենաերկարակյաց բռնապետը ամենախորհրդարանական երկրի։ Ուստի, նա չի կարող կարծել, տեսնել եւ հատկապես հասկանալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31