08.07.2012 00:38 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Գործն է անմահ

21-րդ դարն է, ինչո՞ւ ենք այսքան շատ աշխատում

21-րդ դարն է, ինչո՞ւ ենք այսքան շատ աշխատում

Ժամանակին գրեթե բոլոր ֆուտուրոլոգները միակարծիք էին այն հարցի շուրջ, որ 21-րդ դարում մարդիկ ավելի քիչ են աշխատելու։ Պատկերացրեք, թե նրանք ինչ կմտածեին, եթե իմանային, որ 2012-ին միջին վիճակագրական բանվորը, որն ըստ էության պետք է շաբաթական հինգ օր/ 9 ժամ աշխատի, օրական 12 ժամ է աշխատում։

Ֆուտուրոլոգները նախ եւ առաջ կնկատեին, որ մի շարք ոլորտներում, որտեղ նախկինում ձեռքի ինտենսիվ աշխատանք էր պահանջվում, այժմ զարգացած  տեխնոլոգիաներ են ներդրված, կտեսնեին, որ արտադրությունը լայնածավալ է դարձել, որ մեխանիկական աշխատանքի մակարդակը զգալիորեն մեծացել է։ Ֆուտուրոլոգները շատ կզարմանային. նրանք չէին հասկանա, ինչու է ծանր աշխատանք կատարող մարդն աշխատավայրում 12 ժամ անցկացնում` զարգացած տեխնոլոգիաների առկայության պարագայում։  

Իրականում, այս հարցին համարժեք պատասխան չեն կարող տալ ոչ աջերը եւ ոչ էլ ձախերը, գրում է The Guardian-ը։ Պահպանողականները միշտ տքնաջան աշխատանքի կողմնակից են եղել` համոզված լինելով, որ ծանր աշխատանքն առաքինություն է։ Իսկ ձախերը, իրենց հերթին, պահանջում էին «մեծ քանակությամբ աշխատատեղեր ստեղծել», ինչը հասկանալի է, քանի որ նրանք անհանգստացած են զանգվածային գործազրկության հնարավոր հետեւանքներով։ Սակայն տեսնելով իրական պատկերը` նախորդ սերունդների ներկայացուցիչները մեծ հիասթափություն կապրեին։

Գրեթե բոլոր ուտոպիստները, սոցիալիստները եւ այլ ֆուտուրոլոգներ հավատում էին, որ ապագայում աշխատանքը կվերանա, անցյալի մաս կդառնա, քանի որ կարծում էին, որ հաջորդ սերունդների ներկայացուցիչներն արտադրության մեջ մեքենաներ կօգտագործեն։ Սոցիալիստ-փիլիսոփա Փոլ Լաֆարգը 1883-ին լույս տեսած` «Ծուլության իրավունքը» պամֆլետում այս կապակցությամբ գրել է. «Մարդկանց կամքին ենթարկվող սարքավորումները, կրակ շնչելով ու առանց հոգնելու, մարդու փոխարեն կատարում են ամբողջ աշխատանքը, ընդ որում` հիանալի արդյունավետությամբ։ Այդուհանդերձ, կապիտալիզմի մեծն փիլիսոփաների մտահոգությունը հիմնականում սեւեռված է այնպիսի խնդիրների ուղղությամբ, ինչպիսին է վարձու աշխատանքի վճարման համակարգը, որը ստրկացման վատագույն դրսեւորումներից է։ Նրանք դեռ չեն հասկանում, որ մեքենան մարդու փրկությունն է, աստված է, որը մարդկությանը կազատի վարձու աշխատանքից` նրան պարգեւելով անզբաղություն ու ազատություն»։

Օսքար Ուայլդը նույնպես այդպես էր կարծում։ Իր` 1981-ին հրատարակված «Մարդու հոգին սոցիալիզմի օրոք» էսսեյում նա ծաղրում է «ձեռքի աշխատանքի արժանապատիվ լինելու մասին խոսվող ու գրվող անհեթեթությունները»` համոզմունք հայտնելով, որ «մարդն ավելիի համար է ստեղծված, քան ծանր ու կեղտոտ աշխատանքն է. նման աշխատանք պետք է մեքենաները կատարեն»։

Նրա կարծիքով` մեքենաները պետք է մարդկանց փոխարեն «աշխատեն հանքավայրերում, սանիտարական բնույթի ծառայություններ մատուցեն, հավաքեն փողոցները, անձրեւոտ օրերին բաժանեն նամակներն ու հեռագրերը. կարճ ասած` անեն այն ամենը, ինչը մարդիկ հոգնեցուցիչ ու ծանր են համարում»։

Ե՛վ Լաֆարգը, ե՛ւ Ուայլդը, անկասկած, կապշեին` իմանալով, որ ընդամենը 20 տարի անց լեյբորիստներն ու կոմունիստները ձեռքի աշխատանքն իրենց գաղափարախոսությունների առանցքը կդարձնեն, կգովերգեն աշխատանքը` փոխանակ այն վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն։

Ահա եւս մեկ օրինակ, թե ինչպես ձեռքի աշխատանքը մեքենայացված աշխատանքով փոխարինելու գաղափարը ճիշտ հակառակ դրսեւորում ունեցավ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում աշխատանքի պաշտամունքի հիմնական ջատագովերից էր Ալեքսեյ Գաստեւը` նախկին բանվոր, որը հետագայում պոետ դարձավ։ ԽՍՀՄ-ում հրատարակվում էին նրա ժողովածուները, ինչպես օրինակ «Գործարանային արտադրամասի պոեզիա»-ն էր։ Լինելով Աշխատանքի կենտրոնական ինստիտուտի տնօրեն` նա աշխատանքի կազմակերպման ամերիկյան համակարգի` «թեյլորիզմի» հետեւորդ էր, որը քննադատության էր ենթարկվում ձախերի կողմից այն բանի համար, որ դրա արդյունքում մարդը նվաստացվում էր մինչեւ արտադրական մեքենայի պտուտակը։ 

Երբ գերմանացի պոետ եւ հակաֆաշիստ Էրնսթ Թոլերը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Գաստեւը, վերջինը պատասխանեց. «Հուսանք, որ շնորհիվ հայտնագործությունների եւ տեխնոլոգիական զարգացման` մենք շուտով կմտնենք այնպիսի մի դարաշրջան, երբ արտադրական ոլորտում այսօր 8 ժամ զբաղված մարդը նույն աշխատանքը 2-3 ժամում կկատարի»։ Սակայն ժամանակի ընթացքում այս մտքերը մոռացության տրվեցին, եւ իդեալ սկսեց համարվել ածխի արդյունահանման ոլորտում սխրագործություններ կատարող մկանուտ բանվորը։

Հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ բանվորներն իրենց աշխատանքը անիմաստ են համարում եւ փորձում են այլ աշխատանք գտնել` ծառայությունների կամ տեղեկատվական ու ձեռնարկատիրական ոլորտներում, ինչի պահանջարկը շատ մեծ է։

Մյուս կողմից, գրում է թերթը, արդյունաբերական աշխատանքի վերացման գաղափարն այնդքան էլ ուտոպիստական չէ։ Վերջին տասնամյակում, օրինակ, Շեֆիլդի պողպատաձուլական գործարանը ավելի շատ պողպատ է ձուլել, քան երբեւէ` չնայած աշխատակազմի կտրուկ կրճատման։ Օրինակներ շատ կան։

Բայց դա չի նշանակում, որ կրճատման տակ ընկած աշխատողներն ազատություն ձեռք բերեցին եւ, ինչպես ասում էր Մարքսը, «առավոտյան որս անելու, ցերեկը ձկնորսությամբ զբաղվելու, իսկ երեկոյան կառավարությանը քննադատելու» հնարավորություն ստացան։ Զրկվելով աշխատանքից` նրանք ավելի մեծ հոգսեր են ունենում` հայտնվելով աղքատության մեջ ու փնտրելով նոր աշխատանք։ Նույնիսկ գտնելու դեպքում` դա սովորաբար ցածր վարձատրվող աշխատանք է լինում` առանց սոցիալական երաշխիքների ու արհմիությունների աջակցության։

Այդուհանդերձ, նախկինում աշխատավորական շարժումը նպատակ ուներ վերացնել ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը։ Այսօր մենք ունենք սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս այդ երազանքն ի կատար ածել. միայն կամք ու ցանկություն է պակասում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30