01.12.2017 13:38 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Ծնեցման մասնագետները – 2

ԳԱՐԴԱՍԻԼ
Ասել էի. ընդսմին, էս ամենը միտս եկավ, երբ հանկարծ Սերժ Սարգսյանի աշխարհացունց հայտարարությունը հիշեցի, թե Հայաստանում 2040 թվականին 4 մլն մարդ է ապրելու՝ բը-նակ-չու-թյուն։

Գրել էի.սա էլ մի առանձին ոգեւորիչ թեմա է։ Այս մասին՝ հետո։

Հետո-ն հիմա է։ Սկսենք։ Պոտենցիալ առումով աշխարհում ՏԱՍԸ միլիոն մարդ կա, որ (այս կամ այն չափով) իրեն հայ է համարում։ Ոչ պոտենցիալ առումով Հայաստանում այսօր ապրում է ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆԸ ԵՐԵՔ միլիոն հայազգի, նվազագույնը՝ ՄԵԿ եւ ԿԵՍ միլիոն (ես այս թվին եմ կողմնակից)։

Փաստորեն, որեւէ մեկնարկային թվից եթե սկսենք՝ մեկ ու կեսից կամ երեքից, կամ նույնիսկ մեկ միլիոնից, կպարզենք, որ Սարգսյանը, հայտարարելով սենսացիայի մասին, այդ 4 մլն բը-նակ-չու-թյունը երբ ասել, որպես իր այսօրվա փառավոր գործերի վաղվա հաղթանակ՝ անհասկանալի հաշվարկներից է ելել։ Սարգսյանի հաղթանակն այն է, փաստորեն, որ քսաներկու-քսաներեք տարում մենք աշխարհի թերեւս արդեն 20 000 000 000 ... ք-ս-ա-ն մ-ի-լ-ի-ա-ր-դ բնակչության դիմաց ունենալու ենք չորս միլիոն հայաստանցի՝ փաստացի հայ, որ լեզուն տիրապետում է, այբուբենը գիտի, քրիստոնյա առաքելական է...եւ այլն։ Սարգսյանի հաղթանակը...փաստացի նոնսենս է, խայտառակություն։ Ինքնին խայտառակություն է, որ նա այս թիվը որպես նվաճում է տարփողում։ Սարգսյանի հաշվարկով մենք ՈՉԻՆՉ ենք լինելու, ինչպես հիմա էլ փաստացի ԵՆՔ, բայց աշխարհի ժողովուրդը ԴԵՌ տասը միլիարդ էլ չկա։

Քսաներորդ դարի սկզբին, երբ Օսմանյան կայսրությունում ապրում էր շուրջ երկու միլիոն հայ, այնտեղ ապրում էին վեց միլիոն թուրքեր։ Ամենայն հավանականությամբ այդ թիվը ուռճացված է, եւ  օսմանները որպես թուրք էին գրանցում գավառաբնակ, խեղճ մուսուլմաններին՝ արաբ, ալավի, քուրդ եւ այլն։ Մեծ Եղեռնը եղավ, ինչպես որ եղավ եւ արեւմտա-Հայաստանի այդ երկու միլիոնից մեկ եւ կես միլիոնը սպանվեցին, այն կես միլիոնն էլ այս ու այն կողմ ընկան՝ նույն Մերձավոր Արեւելքում, Թուրքիայում, Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլուր հայտնվելով։

 Քսաներորդ դարի սկզբին Ռուսաստանի հայաբնակ այս պուճախում ես չգիտեմ քանի հայ էր ապրում, բայց երբ 1915-1923 պատուհասը անցավ՝ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրում էր շուրջ 500 հազար մարդ, որոնք, իրենց սերունդների հետ միասին անցան Ստալինին ու Երկրորդ համաշխարհայինը, անցան համաճարակներն ու միգրացիաները՝ արտագաղթ կամ ներգաղթ, ու ԽՍՀՄ փլուզմանը այս հողակտորին ապրում էր արդեն ՉՈՐՍ միլիոն հայ։

Հիմա ուզում եմ Սարգսյանի հաղթական տրամաբանությունը հասկանալ ու չի ստացվում։ Քանի որ... օրինակ, եթե այն վեց միլիոն թուրքը, նույն այդ քսաներորդ դարի համաճարակներով ու պատերազմներով, միգրացիայով անցել է ու հիմա 80 000 000 (ութսուն միլիոն) է, ապա մեզ ինչ է եղել, կամ մեր ինչին է ինչ եղել, որ մեր էն սութի ՏԱՍԸ միլիոնից, կամ էս մի սութի ԵՐԿՈւ միլիոնից, քսաներեք տարում լավ, գոնե ԻՐՈՔ տասը միլիոն դառնանք։

Ու մնում է... թշնամու տրամաբանությունը, երբ հասկանում ես, որ Սարգսյանը, երբ չորսը միլիոն թիվ է տալիս 2040-ի մասին դա... մի տեսակ, ի լուր, դե ոնց ասեմ, Համաշխարհային բանկի է, կամ... Միջազգային արժութային հիմնադրամի, կամ գուցե հյուսիսցի պախան Վալոդի։

Ու էդտեղ արդեն չար մտքերով, կռահումներով, հասկանում եմ, թե ինչու են փակում արհեստական հղիացման մի ծրագիրը, բայց փոխարենը չեն բացում մեկ ուրիշը, այլ միայն եւ սոսկ խոստանում մտածել։ Էստեղ ԲԱՐՁՐ ՁԱՅՆՈՎ ասում ենք՝ ԱԼԹՈւՆՅԱՆ։ Հասկանում եմ, թե ինչու են ԸՆԴԱՄԵՆԸ տասը տարվա փորձարկման եւ անկայուն տվյալների արգասիք ՊԱՊԻԼՈՄԱ-ՎԻՐՈւՍԻ դեմ պատվաստման գարդասիլ մեգամագնատի պատվաստանյութը ՀՀ կառավարության որոշմամբ տուլիտ անում 13-14 հազար 13-ամյա դեռատի աղջկա վրա, չնայած ԼՈւՐՋ են լուրերը, որ Գերմանիան արգելել է այդ պատվաստանյութը եւ լուրջ են լուրերը, որ չբերություն է առաջացնում այն։ Էստեղ ԲԱՐՁՐ ՁԱՅՆՈՎ ասում ենք՝ ԱԼԹՈւՆՅԱՆ։ Ու ասում ենք՝ պատվական հայորդիդ թող բարեհաճի՝ ընտանիքով ու գերդաստանով ստորագրի մի երաշխիք նամակի տակ, առ այն, որ եթե էդ տասնչորս հազար աղջկան մի բան պատահեց՝ եթե նրանք չբեր դարձան, աուտիստ դարձան, այնուամենայնիվ՝ հիվանդացան պապիլոմավիրուսով ու արգանդի վզիկի քաղցկեղով՝ պատի տակ կանգնեցնում ենք գերդաստանդ ու քեզ, եթե դեռ ողջ լինես դու այդ ժամանակ, ու... Համաձա՞յն ես։ Այդտեղ, ուրեմն, նա ու իր ջատագովները սկսում են մի հանգի բոռալ, որ փողերը՝ միլիարդներ, ոչ թե իրենք են լափել, այլ ընդդիմացողներս, որ մենք աղանդավոր ենք, սեկտանտ ենք ու...գիտությունից բան չենք հասկանում։

Այ այստեղ արդեն, մոտավորապես սկսում ես գլխի ընկնել, թե Սարգսյանի բարձրաձայնած տեքստում ինչու՞ է, ի հեճուկս այս հետեւողական ոչնչացման համապատկերի՝ ի հեճուկս պատերազմի, արտագաղթի, բնակչության սնանկացման՝ չորս միլիոն «աստղաբաշխական» թիվը գրած։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30