09.03.2018 07:38 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ահազանգ

Հեռավոր գյուղերի դեղատները ստիպված են դիմակայել պատուհասած նորամուծություններին

Մինչ կառավարությունը փորձում է ուղիներ որոնել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հերթական փորձություններին դիմագրավելու համար, դեղատնային գործունեությամբ զբաղվող մի քանի տասնյակ անհատ ձեռներեցներ նամակով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին։

Նամակում ի մասնավորի ասված է. «Ձեզ են դիմում մի քանի տարածաշրջանի դեղատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցներ, ում համար մեծ խնդիր է առաջացրել դեղատնային կրպակների էլեկտրոնային համակարգին միանալու որոշումը։Այդ որոշումը այնքան էլ իրատեսական չէ, քանի որ շատ հեռավոր գյուղերում անգամ կարող է համացանցային կապ չլինել, իսկ ուսուցողական ծրագրերում պարզ ցուցվում է, որ պետք է ապահովվի 5mg համացանցային կապ եւ որ վինդոուզ ծրագիրը պետք է 2010 թ-ի թարմացված տարբերակը լինի։ Որպեսզի դեղատունը իր շատ փոքր հնարավորությունների շրջանակներում միանա այդ համակարգին , նախ պետք է առանձին կապ ունենա, որը ֆինանսական առումով էլ մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում։

Ինչպե՞ս եք պատկերացնում այսպիսի փոքր դեղատների վիճակը եւ ինչպե՞ս պետք է այդ դեղատները գոյատեւեն, եթե  հարկային վճարումներին, աշխատավարձի վճարմանը, լիցենզիայի գումարի վճարմանը, հոսանքի գումարին հավելվի  նաեւ համացանցային եւ էլեկտրոնային համակարգին միանալու ամսական վճարը։Դրա մասին բազմաթիվ հարցումներից հետո այդպես էլ չկարողացանք հստակ պատկերացում կազմել, թե սպասարկման վարձը  եւ այցելությունները ինչպես են հաշվարկվելու։ Նշենք  նաեւ, որ հեռավոր շրջաններում դեղատները աշխատում են ամենացածր շահույթով, եւ այս ամենը պարտադրելու դեպքում դուք ստիպում եք փակել համայնքի համար այդքան անհրաժեշտ դեղորայքի սպասարկման աղբյուրը։ Փոքր դեղատներին չպետք է պարտադրել այս համակարգը, կամ էլ այն պետք է իրականացվի պետական սուբսիդավորմամբ։

Ուզում ենք նաեւ անրադառնալ դեղորայքի դեղատոմսով բացթողնման օրենքի իրականացմանը։ Հիվանդի առանց այդ էլ բարդ վիճակը այդ գործողությամբ էլ ավելի է բարդանում։ Այդ օրենքով հիվանդին զրկում եք իր համար վստահելի բժշկին դիմելու, ցանկացած պահին իր համար անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու եւ ծանր վիճակից դուրս գալու հնարավորությունից։  Պետք է  հաշվի առնել նաեւ այն փաստը, որ գյուղական բնակավայրերում  տեղամասի բժիշկները հիմնականում տեղացիներ չեն եւ չեն ապրում տվյալ բնակավայրում։  Իսկ եթե բժշկական ամբուլատորիան գտնվում է հարեւան գյուղում եւ անհնար է ձմռանը, գիշերվա կեսին այցելել բուժկետ,  շտապ օգնության մեքենան էլ հնարավորություն չունի հասնել գյուղ, ինչպե՞ս վարվել։»։

Նշենք, որ նամակը ստորագրված է Արագածոտնի եւ Լոռու մարզի դեղատնային գործունեությամբ զբաղվող մի քանի տասնյակ ձեռներեցների կողմից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30