20.07.2012 16:51 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

ԼՂՀ նախագահն ու թեկնածուն խախտե՞լ են ԼՂՀ սահմանադրությունը

ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանը, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու մյուս թեկնածու Արկադի Սողոմոնյանը խախտել են ԼՂՀ Սահմանադրությունն ու «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքը։

Բանն այն է, որ նրանք նախընտրական պաստառներ են փակցրել` գրված ռուսաց լեզվով։ Մինչդեռ, ԼՂՀ Սահմանադրության 15-րդ հոդվածը սահմանում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»։ Իսկ «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածում գրված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»։ Սա ԼՂՀ-ում անցկացվող ընտրություններում առաջին նման դեպքն է, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ կարիք կար պաստառներ տպագրել նաեւ ռուսերեն, երբ ազգությամբ ռուս ԼՂՀ քաղաքացիները ընդամենը մի քանի հարյուր հոգի են, իսկ ռուսերենն էլ չի հանդիսանում ոչ պետական եւ ոչ էլ պետականին հավասարեցված կամ երկրորդ պաշտոնական լեզու։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30