30.03.2018 06:37 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Կոտայքի մարզպետի օգնականը` ծառահատման հեղինակ

Կոտայքի մարզպետի  օգնականը` ծառահատման հեղինակ

«ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի դպրոցի բակում զանգվածային ծառահատում է կատարվել, հատվել է մոտ 30 ծառ, իսկ ծառահատման հեղինակը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Վարդգես Սեպոյանն է։ Ականատեսների վկայությամբ՝ ծառերի անխնա ջարդը ղեկավարել է Մարմարիկ գյուղի ավագանու անդամ Գագիկ Սեպոյանը, որը Կոտայքի մարզպետի օգնական Վարդգես Սեպոյանի ազգականն է։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հայտնի է հատված ծառերի գնորդը։ Դրանք կուղղվեն Մեղրաձորի ոսկու հանք։

 Երեկ մենք փորձեցինք մարզպետի օգնականի կատարած ծառահատման մասին  մեկնաբանություն ստանալ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանից, սակայն նրա բջջայինին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետի ընդունարանից էլ մեզ խորհուրդ տվեցին «լրատվական հարցերով» դիմել լրատվության բաժին։ Անդրադառնալով կատարվածին, մնում է սպասել, որ մարզպետարանից կատարվածի առնչությամբ  մեկնաբանություն պետք է տան ոչ միայն  մեր լրատվամիջոցին, այլ նաեւ իրավապահներին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30