17.11.2017 13:24 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Առաքել Սեմիրջյան. «Եթե Սորոսը կարում է 20 000 դոլարով սենց դասադուլներ կազմակերպել՝ նշանակում է, երկրի վիճակը շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել, այն դեպքում, երբ ՀՀԿ կնանիքի հեռախոսի, պրիչոսկայի ու հիգիենայի պարագաների ծախսերն են ամսական այդ գումարից ավելի մեծ»։

* * *

Զարա Բաթոյան. «Չգիտեմ թիվ 20 դպրոցի աշակերտի հետ պատահածի համար ով է մեղավոր, ով է պատասխանատու, բայց էս ամբողջ պատմության մեջ ինձ համար ամենատհաճն այն էր, որ դպրոցն ինքնապաշտպանության համար միանգամից մատնանշեց, որ երեխան կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունի։ Փաստորեն, երբ պետք է՝ դրանով հպարտանում ենք, երբ պետք է պաշտպանվել եւ մեզ պատճառներ են պետք, էլի այդ փաստի վրա ենք կենտրոնանում»։

* * *

Նարեկ Մալյան. «ՀՀ տարածքում գրանցված Bentley-ների քանակը մոտ 130 է։ Ամբողջ քաղաքակիրթ ու սոցիալական ուղղությունը վերցրած աշխարհում (օրինակ՝ Ֆրանսիա) գործում է շքեղության հարկ։ Ես տնտեսագետ չեմ, բայց միայն 130 Bentley-ի շքեղության հարկը կազմում է մոտ 4 միլիոն դոլար։ Չեմ հաշվում Ռոլս ռոյսերը, Պորշերը, Ռենջ Ռովերները, գերթանկարժեք Մերսեդեսները, Լեքսուսների առանձին մոդելներ, գերթանկարժեք դղյակների մասին լռում եմ։ Միայն Bentley-ների 4 միլիոնով կարելի էր 2 տարի ամսական 1000 դոլարական աշխատավարձ տալ 160 գիտնականի կամ զինվորականի (ըստ ցանկության, նայած ինչն ենք զարգացնում), կամ 100 հատ 40 000 դոլարանոց գիտական գրանտ հատկացնել։ Շքեղության հարկը մեր երկրում 3 տարի է չի գործում ու ոչ մեկի տանձին չի, ոչ ոք դասադուլ, գործադուլ, հացադուլ չարեց, երբ մի քանի պարարտ ուղեղներ սկսեցին օրենքը չեղարկելու լոբբինգը։ Մի քանի պայմանական Bentleyատեր ճարպկությամբ հանեցին սոցիալական բաղադրիչի այս կարեւոր կետը ապահովող օրենքը։ Արդյունքում Bentley-ների քանակը մեր երկրում աճեց, զուգահեռաբար աճեց նաեւ գյորմամիշների քանակը»։

* * *

Արթուր Հայրապետյան. «Դուք հասկանո՞ւմ եք, թե իրականում Նաղդալյան Հերմինեն ինչո՞ւ է պետբյուջեի հաշվին, մեկ ամսում 2 մլն դրամի վնաս հասցրել՝ թաթիկով շոյել պետական բյուջեի փողամանին։ Նա իրականում չի զավզակել, ծնոտ չի թուլացրել, այլ «մտահոգված» լինելով հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ... հալուքեֆ է հարցրել. մեղա~։ Փաստորեն վիրավոր զինվորների բուժման համար պետական բյուջեին մատիկով կպնել պետք չի, թոշակառուների համար, եթե անգամ մեկ հազար դրամով թոշակը ավելացնեն, պետությունը տակ կտա, բայց չգիտես ինչու Նաղդալյան Հերմինեի համար փող կա, էն էլ ինչքա~ն։ Ու իրականում այս խայտառակության մասին մենք գրում ենք ու մենք էլ կարդում, իսկ թե օրենքով ինչ պատիժ է հասնում տիկին միլիոնատիրուհուն, դեռ այդ մասին քար լռություն է տիրում»։

* * *

Կարեն Քոչարյան. «Այսօր ԱԺ նիստում կրկին հիշեցին Մոնումենտի դղյակները։ Հիմա հետաքրքիր է, էդ առաջարկվող ստուգումները Մոնումենտի բոլո՞ր դղյակներին են վերաբերում։ Եթե այո, ապա չի բացառվում, որ գլխին բամփոցների շարքը վերհիշվի»։

***

Արտակ Հարությունյան. «Ազգային Ժողովը, Սերժիկ Սարգսյանի անմիջական ցուցումով, կատարեց վերջնական ընտրությունը։ Ոչ թե զարգացող պետություն՝ իր գիտությամբ, մշակույթով, սպորտով, տնտեսությամբ ու այլ ատրիբուտներով, այլ միլիտարիզված պետություն։ Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ։

Բայց ես խաչ չեմ քաշում։ Շարունակում եմ լավատես լինել։ Երեսփոխանների ու սերժիկի էս ընտրությունը ժամանակավոր է»։

* * *

Նարինե Մկրտչյան. «Այս նորաբաց ՀԼԿ առեւտրի կենտրոնի անվանումն ինչու՞ է ռուսերենով։ Լեզվի օրենքն արգելում է օտարալեզու անվանումները, առավել եւս՝ առանց հայերենի»։

 * * *

Հարութ Ուլոյան. «Հետեւելով զինվորական ծառայության աշխարհում չտեսնված «բարեփոխումների» թեմայով ընթացող գործընթացներին, կարելի ա հստակ արձանագրել, որ իշխանական քարոզչամեքենան անում ա ամեն ինչ, որպեսզի այդ թեման շրջանառվի բացառապես «բանակ-գիտություն» միջակայքում, այնինչ պարզից էլ պարզ ա, որ շրջանառվող օրինագծի հեռահար ու բուն նպատակը հասարակությանը ենթակա դարձնելուն ուղղվող հերթական քայլն է, այլ կերպ ասած` հասարակության ռազմականացումը (միլիտարիզացիան)։ Իշխանական քարոզչամեքենան անում ա ամեն ինչ, որպեսզի օրինագծի դեմ քննադատություններն ընթանան բացառապես ուսանողական շրջանակներում։ Իշխանություններն ի՞նչ աստիճանի պիտի սեփական հասարակությանը մոլախոտի տեղ դնեն, որ լուրջ դեմքով հայտարարեն, թե իբր այս օրինագծի բուն նպատակն «արդարության» հաստատումն է»։

style='font-family:"Arian AMU"'>Կներեք, հոտած է ձեր, մեր ձկան գլուխն ու մարմինն էլ է հոտած։ Բան եք անում, բան եք մտածում՝ էդ ուղղությամբ, էդ մասին մտածեք ու արեք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30