12.05.2017 03:05 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Մայիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Աստծո
զենք ու զրահը. Գանձերը որոնելիս»
«Աստծո զենք ու զրահը. Գանձերը որոնելիս» .

Մայիսյան կինոպրեմիերաներն այդքան էլ առատ չեն, եւ դա պայմանավորված է նրանով, որ ամառային սեզոնին ընդամենը մեկ ամիս է մնացել, ուստի կինոարտադրողները սպասում են կոմերցիոն առավել ձեռնտու սեզոնին։ Այդուհանդերձ, ամիսն ունի արժեքավոր պրեմիերաներ, որոնք դուր կգան կինոմաններին։ Այս ամիս մեծ էկրաններին իրենց խաղով հանդես կգան Ջոնի Դեպը, Օռլանդո Բլումը, Կիռա Նայթլին, Ջերարդ Բաթլերը, Փոլ ՄակՔարթնին, Մայքլ Ֆասբենդերը, Ջեյմս Ֆրանկոն, Ջուդ Լոուն, Ջեկի Չանը, Զոուի Սալդանան, Վին Դիզելը, Բրեդլի Կուպերը, Սիլվեստր Ստալոնեն, Քուրթ Ռասելը եւ այլ հայտնի կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

04.05 - «Գալակտիկայի խնամակալները. Մաս 2»/ Guardians of the Galaxy Vol. 2

Ֆիլմի գործողությունները զարգանում են առաջին մասում տեղի ունեցած իրադարձություններից երկու ամիս անց։ Գալակտիկայի խնամակալներ՝ երկրային Փիթեր Քվիլը, լռակյաց հսկա Դրաքսը, կանաչամաշկ վարձկան Գամորան, կենդանի ծառ Գրութը եւ Ռեակտիվ ջրարջը ճանապարհորդում են տիեզերքում եւ պայքարում են կրկին ձեռք բերած ընտանիքի համար՝ միաժամանակ օգնելով Քվիլին նրա կյանքի գլխավոր հարցի պատասխանը գտնելու համար` թե ով է նրա հայրը։ Դերերում՝ Քրիս Փրեթ, Զոուի Սալդանա, Դեյվ Բատիստա, Վին Դիզել, Բրեդլի Կուպեր, Կարեն Գիլան, Սիլվեստր Ստալոնե, Քուրթ Ռասել։

04.05 - «Ժամանակի մատրիցան»/ BeforeFall

Թրիլլերի գլխավոր հերոսուհին սուպեր աղջիկ Սամանթան է։ Նա այն անձանցից է, ում «հաջողակ» են ասում, սակայն այդ օրը ինչ-որ բան այնպես չի ընթացել, գումարած մայրուղու վրա տեղի ունեցած վթարը... Սամանթան ժամանակի մատրիցայի մեջ է ընկել եւ հիմա ստիպված է անընդմեջ ապրել այն ուրբաթ օրվա սարսափը։ Սովորական կյանքին վերադառնալու համար, նա պետք է գտնի սխալը եւ ուղղի այն։ Սակայն ամեն անգամ աղջիկն ինչ-որ բան այնպես չի անում։ Դերերում՝ Զոի Դոյչ, Հոլսթոն Սեյջ, Լոգան Միլեր, Կիան Լոուլի, Ելենա Կամպուրիս, Էրիկա Թրեմբլեյ։

08.05 - «Աստծո զենք ու զրահը. Գանձերը որոնելիս»/ Gongfuyujia

Երկրաբան-պրոֆեսոր Ջեկ Սին հետաքրքիր ուղեւորության է մեկնել. տղամարդը պետք է մի շարք հանելուկներ բացահայտի եւ գտնի հնագույն թագավորության գանձերը՝ այս գործում հսկայական հանցագործ սինդիկատից առաջ անցնելով։ Դերերում՝ Ջեկի Չան, Աարիֆ Լի, Չժան Իսին, Սոնու Սուդ, Միյա Մուցի, Դիշա Պատանի, Ամիրա Դաստուր։

11.05 - «Թագավոր Արթուրի սուրը»/ King Arthur։ Legend of the Sword

Ըստ Գայ Ռիչիի նոր ֆիլմի սյուժեի, երիտասարդ Արթուրն իր հանցախմբի հետ միասին Լոնդինիումի ծայրամասերում զբաղվում է կողոպուտով՝ բոլորովին չհետաքրքրվելով իր ծագումնաբանությամբ։ Սակայն նրա կյանքը հիմնովին փոխվում է այն պահին, երբ ճակատագիրը նրան կապում է Էսկալիբուր հրաշագործ սրի հետ. Արթուրը սիրահարվում է եւ միանում է հակամարտության շարժմանը՝ իր շուրջը միավորելով մարդկանց, ովքեր ձգտում են գահընկեց անել տիրան Վորթիգերնին, որը սպանել է Արթուրի ծնողներին եւ տիրել է նրանց գահին։

11.05 - «Պատվավոր քաղաքացին»/ Elciudadanoilustre

Գրող Դանիել Մանտովանին Նոբելյան մրցանակի դափնեկիր է, որն ինտելեկտուալ է եւ մի քանի տասնամյակներ ապրում է Եվրոպայում՝ ժամանակին Արգենտինայից փախչելով։ Գրեթե ամեն օր նա աշխարհի ամենահեղինակավոր բուհերում դասախոսություններ կարդալու հրավերներ է ստանում, սակայն ավանդաբար մերժում է դրանք։ Այդուհանդերձ, երբ Մանտովանին իր ծննդավայր արգենտինական Սալաս քաղաքի ադմինիստրացիայից նամակ է ստանում վերադառնալ եւ ստանալ պատվավոր քաղաքացու ստատուսը, նա անկարող է մերժել։ Դանիելը վերադառնում է հայրենիք, սակայն այնտեղ նրան ոչ միայն հաճելի հանդիպումներ են սպասում։ Սալասում գրողի վերքերը սկսում են կրկին արյունահոսել՝ նորանոր վիրավորանքներ կուտակելով։ Դերերում՝ Օսկար Մարտինես, Դադի Բրիեվա, Անդրեա Ֆրիջերիո, Նորա Նավաս, Մանուել Վիսենտե, Մարսելո Դ’Անդրեա։

18.05 - «Օտարը. Կտակարան»/ Alien։ Covenant

Ֆիլմը «Պրոմեթեյ» ժապավենի ոչ անմիջական շարունակությունն է եւ Ռիդլի Սքոթի Օտարների մասին 2-րդ ու Օտարների մոլորակի մասին 6-րդ ֆիլմն է։ Չբացահայտված դրախտը փնտրելիս «Կտակարան» գաղութային նավի անձնակազմը հեռավոր մոլորակ է հայտնաբերում, որն առաջին հայացքից հենց այն վայրն է թվում, որը փնտրում էին հետազոտողները։ Սակայն, ավելի ուշ, թիմի անդամները սկսում են հասկանալ, որ այս դրախտը իրականում հենց մուգ ու վտանգավոր աշխարհ է, որի միակ բնակիչը Դեվիդ սինթետիկ անդրոիդն է, ով ողջ է մնացել դատապարտված «Պրոմեթեյ» արշավախմբի միսիայից հետո։

18.05 - «Ուոլ-սթրիտի որսորդը»/ The Headhunter's Calling

Ֆիլմի գլխավոր հերոսը Ուոլ-սթրիտից «գլուխների որսորդ», ցինիկ եւ հմայիչ Դեյն Ջենսենն է։  Նա շատ մոտ է իր երազանքին եւ բիզնես-օլիմպոսը գրավելուն, սակայն տղամարդու ընտանիքի անդամները չեն կիսում նրա կարիերային հետաքրքրությունները։ Դեյնը պետք է դժվար ընտրություն կատարի։ Դերերում՝ Էլիսոն Բրի, Քեթլին Մանրո, Ջերարդ Բաթլեր, Ուիլեմ Դեֆո, Գրեթհեն Մոլ, Դասթին Միլիգան։

18.05 - «Քարից եկող ձայնը»/ Voice from the Stone

Ֆիլմի դեպքերը զարգանում են անցած դարի 50-ականների Տոսկանայում։ Պատմության կենտրոնում բուժքույր Վերենան է, ում վարձում են Յակոբին (ով դադարել է խոսել մոր անսպասելի մահից հետո) խնամելու համար։ Տղան մահացող մորը խոստացել է, որ լռելու է այնքան ժամանակ` մինչեւ նրա հոգին վերադառնա։ Շատ շուտով Վերենան սկսում է բախվել գերուժերի հետ. մահացած կնոջ հոգին սկսում է խաղալ նրա հետ, որպեսզի մտնի նրա մեջ եւ վերամիավորվի որդու հետ։ Դերերում՝ Էմիլիա Քլարկ, Մարթոն Չոկաշ, Կատերինա Մուրինո, Քեյթ Լինդեր, Ռեմո Ջիրոնե, Լիզա Գաստոնի։

25.05 - «Կարիբյան ծովի ծովահենները. Մահացածները հեքիաթներ չեն պատմում»/ Pirates of the Caribbean։ Dead Men Tell No Tales

Կինոֆրանշիզայի շարունակության մեջ հանդես են եկել արդեն քաջ ծանոթ ու սիրված պերսոնաժները։ Հենրի Թերներին սպասում է հոր հետ հանդիպումը, ով ստիպված էր դառնալ «Թռչող հոլանդացու» կապիտանը եւ թափառել ծովի հեռուներում։ Նույն պահին Ճնճղուկ Ջեկը փորձում է թաքնվել հին թշնամի կապիտան Սալազարից, որը փախել է Սատանայական եռանկյունից եւ որոշել է ոչնչացնել բոլոր ծովահեններին։ Ճնճղուկը կարող է փրկվել միայն հզոր արտեփաստի օգնությամբ՝ եռատամ Պոսեյդոնի, որն իր օգտատիրոջը ծովերի ամբողջական հսկողություն է պարգեւում։ Դերերում՝ Ջոնի Դեպ, Կիռա Նայթլի, Դեվիդ Ուենեմ, Կայա Սկոդելարիո, Օռլանդո Բլում, Բրենտոն Թուեյթս, Խավյե Բարդեմ, Ջեֆրի Ռաշ, Փոլ ՄակՔարթնի։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30