Ըստ այդմ, 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթողներ են ճանաչվել «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն եւ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն։ Ի դեպ, բացի այն, որ այս երկու ընկերությունների անունները կապված են պետական շինարարական ծրագրերի հետ, մասնավորապես «Բաղրամյանշին»-ի հետ կապված մի ուշագրավ տեղեկություն կա մամուլում։ 2005 թվականին մի շարք շինարարական ընկերություններ, այդ թվում եւ «Բաղրամյանշին»-ը զրկվել էին շինարարություն իրականացնելու լիցենզիայից։ Գործով նույնիսկ զբաղվել էր դատախազությունը, քանի որ մոտ մեկ տասնյակ ընկերություններ, որոնց թվում եւ նույն «Բաղրամյանշին»-ը, կամ կասեցված լիցենզիայով, կամ էլ ընդհանրապես լիցենզիա չունենալով շինարարական աշխատանքներ են իրականացրել Հայաստանում։
Հավելենք նաեւ, որ այս ընկերությունները հայտնի են հիմնականում պետբուջեից հատկացվող գումարների շրջանակներում իրականացվող ծրագրերի շրջանակներում, այդ թվում` ՊՆ-ի, մարզպետարանների եւ գյուղապետարանների կողմից իրականացված շինարարական ծրագրերում։ Այս ընկերությունները, փաստորեն, պետք է Գյումրիում կառուցեն տեխնոպարկ։