26.06.2017 08:10 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Կատակլիզմներով Week End-ը

Կատակլիզմներով Week End-ը

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ՉԻՆԱՍՏԱՆ: Սիչուան շրջանում սողանքների հետեւանքով 141 մարդ անհայտ կորած է համարվում: Հայտնի է, որ փլատակների տակից հնարավոր է եղել փրկել միայն 2 մարդ. որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ նախնական տվյալների, փլատակների տակ կարող է 46 մարդ գտնվել: Հայտնվում է 24 զոհերի մասին:

Հեյչժոու քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրված 3 անձինք մահապատժի են ենթարկվել: Հայտնի է, որ նարկոդիլերները ձերբակալվել են 2013 եւ 2014 թվականներին. մեղավորներից մեկի ավտոմեքենայում 10 կգ մետամֆետամին է հայտնաբերվել, երկրորդ ձերբակալվածի մոտ՝ 23 կգ մետամֆետամինի բյուրեղյա փոշի, իսկ երրորդի մոտ՝ 7,5 կգ մետամֆետամին: Դատավճիռը հաստատվել էր Բարձրագույն դատարանի կողմից:

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ: Մեքքայի ալ-Հարամ մզկիթի վրա հարձակման փորձը կանխելու հետեւանքով 6 մարդ է տուժել: Հայտնի է, որ տեռորիստների նպատակը իսլամական աշխարհի մարդաշատ մզկիթն էր, որի կենտրոնում գտնվում է Կաաբան: Աջյադ թաղամասում մահապարտ-տեռորիստը թաքնվել էր բնակելի շենքերից մեկում՝ չարձագանքելով իրավապահ մարմինների կողմից զինաթափվելու եւ հանձնվելու պահանջներին: Տեռորիստը կրակ է բացել եւ ինքնապայթեցվել է: Պայթյունից 11 մարդ է տուժել:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ: Հարավկորեացի զինվորականները հայտարարել են Հյուսիսային Կորեայից 10 օր առաջ փախուստի դիմած 2 զինծառայողի մասին: Փախուստի մեթոդն ու հանգամանքները անհայտ են: Հայտնի է, որ փախուստի ժամանակ Հարավի ու Հյուսիսի միջեւ փոխհրաձգություն տեղի չի ունեցել:

ՄՈԶԱՄԲԻԿ: Դոնդո բնակավայրում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի կամ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ԵԳԻՊՏՈՍ: Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հաստատել է Սաուդյան Արաբիայի սահմանների դելիմիտացման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է Էր-Ռիյադին Կարմիր ծովում գտնվող 2 կղզի փոխանցել: Ըստ համաձայնագրի, թագավորությանն են փոխանցվում Տիրան եւ Սանաֆիր կղզիները. Եգիպտոսի պառլամենտի որոշումը կայացվել է գաղտնի քվեարկությամբ:

ՊԱԿԻՍՏԱՆ: Փարաչինար քաղաքում, Ռամադանի ավարտի առթիվ գնումների համար բացված առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, 67 մարդ է զոհվել: Նույն օրը Բելուջիստան շրջանի Քվեթա քաղաքում ոստիկանության ղեկավարի գրասենյակում տեղի ունեցած պայթյունից 14 մարդ է զոհվել: Բացի այդ, Քարաչի քաղաքում տեռորիտները հարձակվել են ոստիկանների վրա, որի արդյունքում 4 ոստիկան է զոհվել:

Հարավային Վազիրիստանում մանկական խաղալիքի նման պայթուցիկ սարքի պայթյունից 6 երեխա զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Պայթուցիկ սարքի ծագումը անհայտ է, միջադեպի մանրամասները չեն հայտնվում:

Փենջաբի շրջանում բենզատար մեքենայի հրդեհվելու հետեւանքով 148 մարդ զոհվել է, 49-ը՝ վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղացիները հավաքվել են մայրուղու վրա շրջված բենզատարի շուրջ՝ վառելիք տանելու նպատակով: Ըստ ականատեսների, որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ: Կրակը տարածվել է 75 մոտոցիկլետի եւ 4 ավտոմեքենայի վրա: Հրդեհը հնարավոր է եղել կասեցնել, զոհվածների ինքնությունը կարող է որոշվել միայն ԴՆԹ փորձաքննությունից հետո:

ԳԵՐՄԱՆԻԱ: Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողի Մահդեբուրգ քաղաքում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի ժամանակ 15 ոստիկան է վիրավորվել: Մասսայական բախման  մասնակիցներից շատերը հարբած ֆուտբոլային երկրպագուներն էին, ովքեր քարեր եւ շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Միջադեպի պատճառը չի հայտնվում:

ՃԱՊՈՆԻԱ: Նագանոյում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է աննշան խորության վրա: Ցնցումները զգացվել են 29 շրջաններում, այդ թվում Իսիկավայում, Գիֆուում, Տոյամայում, Կիոտոյում, Օսակայում, Հյոգոյում եւ Սիձուոկայում: Տոկիոյում ցնցումների ուժգնությունը չի գերազանցել 1 բալը: Տուժածների եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Գուլմարգ կուրորտային քաղաքում ճոպանուղու խցիկի վայր ընկնելու հետեւանքով 7 մարդ զոհվել է, 150-ը արգելափակվել է այլ  խցիկներում: Միջադեպը տեղի է ունեցել ուժեղ քամու պատճառով. ծառն ընկել է ճոպանուղու տրոսի վրա: Փրկարարներն ազատել են խցիկներում արգելափակված ուղեւորներին:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Ուժայիններին հաջողվել է «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպության զորայիններից ազատագրել «Ալ-Քաիդայի» նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենի հենակետ համարվող Տոռա-Բոռա շրջանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տարիկ Շահ Բահրամիի խոսքերով, կառավարությունը որոշել է շրջանում ուժեղ բազա ստեղծել, որպեսզի ԻՊ-ի զորայինները  վերադառնալու հնարավորություն չունենան: Հայտնի է, որ օպերացիայի ընթացքում ԻՊ-ը կորուստներ է կրել: 

Չիշթի-Շարիֆ շրջանում «Թալիբան» ռադիկալ շարժման զորայինների կողմից հսկիչ անցակետի վրա հարձակման հետեւանքով ամենաքիչը 10 ոստիկան զոհվել է, 4-ը՝ վիրավորվել: Փոխհրաձգության ընթացքում անվտանգության ուժերի կողմից 4 տեռորիստ է ոչնչացվել:

ՄԱԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Խալիֆա իբն Զայդ Ալ Նահայանը հանդես է եկել հանրության առջեւ. դա հազվադեպ իրադարձություն է 2014 թվականին կաթված ստանալուց հետո: Նշվում է, որ 69-ամյա պոլիտիկը, Իդ ալ-Ֆիթր (Ուրազա-բայրամ՝ Ռամադանի ավարտ) տոնի առթիվ, հանդիպում է անցկացրել: Սա 3 տարվա ընթացքում հանրության առջեւ նախագահի առաջին հայտնվելն էր. վիրահատությունից հետո նա իր հիմնական պարտականությունները փոխանցել է իր խորթ եղբորը՝ կրոնարքայազն Աբու-Դաբի Մուհամեդ իբն Զայդին:

ԹՈՒՐՔԻԱ: Նախագահ Ռեջեփ Էրդողանը Աթաշեհիր քաղաքի մզկիթում աղոթելիս ուշագնաց է եղել: Ղեկավարին մոտեցել են նրա թիկնապահները եւ պատգարակներով տարել են դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել բժիշկներ. ավելի ուշ, 63-ամյա Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ իրեն լավ է զգում, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմամբ:

ԵՄԵՆ: Ամրան շրջանի մզկիթներից մեկում Ուրազա-բայրամ տոնի առթիվ աղոթքի ժամանակ եմենցի հուսիթ-աշխարհազորայինների փոխգնդակոծության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Ըստ տեղեկատվության, «Անսար Ալլա» աշխարհազորայինական շարժման զինվորներից մեկը կրակ է բացել զինակցի ուղղությամբ, մզկիթում շարժման կարգախոսներն արտաբերելու հետեւանքով առաջացած կոնֆլիկտից հետո: Բախումը շարունակվել է գլխավոր մեղավորի սպանությունից հետո, որի հետեւանքով կան տուժածներ:

ՀԱՅԱՍՏԱՆ: «Վարչապետ» շոու-ժողովը «must go on»:

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30