08.06.2017 09:50 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ամառային հանգստի հունիսյան ուղղությունները

Ամառային հանգստի հունիսյան ուղղությունները

Ամառվա առաջին ամսին շատերը մտածում են գալիք արձակուրդները հնարավորինս հանգիստ կամ պատշաճ անցկացնելու մասին: Բոլորը ցանկանում են մաքսիմում հաճույք ստանալ ամռանը, իսկ նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ամառային պլաններով եւ չեն ցանկանում մեկնել «ծեծված» երթուղիներով, ներկայացնում ենք եռամսյա հանգստի ամեն ամսվա 10 լավագույն ուղղություններ: Եղանակային եւ լոկացիոն առումով ամենահարմար հունիսյան ուղղություններն են.

ԻՍՊԱՆԻԱ, Ռիոհա: «Ճշմարտությունը գինու մեջ է», այդ մասին գիտեն ռեգիոնի բոլոր բնակիչները, որն աշխարհին հայտնի է իր գինեգործությամբ: Գինին գնահատողներին եւ հանգստի սիրահարներին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել Ռիոհային: Ծանոթությունը սկսվում է շրջանի մայրաքաղաք Լոգրոնյոից՝ իր նեղ փողոցներով եւ միջնադարյան կառույցներով: Այստեղ որեւէ տեղ շտապելու հարկ չկա, այլ պարզապես ուղեւորվել դեպի երկար քարե կամուրջ, հանգստանալ Սանտյագո-էլ-Ռեալ գոթական եկեղեցու կամարների տակ: Հրաշալի գինիներն այստեղ ոչ միայն կարելի է փորձել, այլև «կատակային» մարտերում նրանցով ջրել «հակառակորդներին». յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա վերջում Արո հարեւան քաղաքում Batalla del Vino տոնն է կազմակերպվում:

ՎԻԵՏՆԱՄ, Սապա: Անհավանական է, սակայն վիետնամական Սապան ամառային հանգստի համար ամենագայթակղիչ վայրն է: Ժամանակին այստեղ գտնվում էին ֆրանսիական բժշկական կուրորտները, իսկ հիմա քաղաքը բեքփեքերների ասիական երթուղում պարտադիր կետերից է դարձել: Անծայրածիր բրնձի դաշտերը, բամբուկի խորհրդավոր անտառը, մաքուր օդը եւ լեռնագագաթները հատկապես կհավանեն բոլոր նրանք, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել բնության գրկում: Սապայից 17 կմ հեռավորության վրա կարելի է տեսնել 100 մ բարձրությամբ Տհակ-Բաք «արծաթե ջրվեժը»: Բացի այդ, տեղանքում հանդիպում են հազվադեպ ցեղերի եւ ժողովուրդների ներկայացուցիչներին, ովքեր ապրում են դարավոր ավանդույթներով, սակայն ազատ տիրապետում են անգլերենին: Հունիսին այս վայրերում տաք է, սակայն տապն առկա չէ, եւ անձրեւների սեզոնը սկսվում է միայն հուլիսին:

ԻՏԱԼԻԱ, Իսկիա:  Իսկիան «հավերժ երիտասարդության կղզի» է համարվում, որտեղ արեւը միշտ առատաձեռն է, իսկ ծովը՝ տաք: Հանգստացողների տրամադրության տակ են 37 կմ շառավղով մանր ավազի լողափերը, բազմաթիվ բնական վաննաները, թերմալ այգիներն ու սպա-կենտրոնները: Կարծիք կա, որ տեղական ցեխերը հանում են սթրեսը եւ օգնում են պահպանել գեղեցկությունը: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստ, կարող են ձիավարությամբ, վինդսերֆինգով, դայվինգով, գոլֆով, թենիսով կամ առագաստային սպորտով զբաղվել: Միայնության սիրահարներին Իսկիան առաջարկվում է հենց հունիսին:

ԷՍՏՈՆԻԱ, Տալլին: Քաղաքային հանգստի սիրահարները, միանշանակ, պետք է ուղեւորվեն դեպի Արեւելյան Եվրոպա: Հունիսին Տալլինում հարմարավետ եղանակ է, իսկ գները՝ մատչելի: Հին քաղաքի նեղ փողոցի լաբիրինթոսով կարելի է զբոսնել ժամեր շարունակ, այնուհետեւ վայելել կիրճերը կամ Տալլինի պանորամային տեսարանը: Տեսարժան վայրերից խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել Խորհրդարանական հրապարակին, Դոմսկի գոթական տաճարին, Օլեվիստե եկեղեցուն եւ Տոմպեա ամրոցին:

ՈՒԶԲԵԿՍՏԱՆ, Բուխարա: Բուխարայում հունիսը բավարար է, որպեսզի հնարավոր լինի տեսնել աշխարհի հնագույն քաղաքներից մեկի տեսարժան վայրերը: Բուխարայի պատմական կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այստեղ ամենուրեք վեր են խոյանում մինարեթներն ու լազուրային գմբեթները, իսկ մզկիթների պորտալները ծածկված են զարմանահրաշ խճանկարներով: Ռեգիստան հրապարակում է Արք ցիտադելը՝ բուխարական էմիրների ամառային նստավայրը, որի պատերի ներքո պահվում են արգելոց-թանգարանի ճարտարա-գեղարվեստական գանձերը: Բացի այդ, ժամը 14:00-ից զբոսաշրջիկների համար բաց է Բորզի-Քորդ համամը, որտեղ կարելի է սուզվել արեւելյան միջավայրի մեջ:

ԱՎՍՏՐԻԱ, Վիեննա: Վիեննան արվեստների քաղաք է համարվում, քանզի այստեղ են գտնվում 80 թանգարաններ: Բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ճարտարապետության մեջ կայսերական ոճի հանդեպ, խորհուրդ է տրվում ուսումնասիրել պալատները. գերագույն Հոֆբուրգ, շքեղ Բելվեդեր եւ բարոկո ոճի Շենբրուն, որում գտնվում է քաղաքային գազանանոցը: Շատերը Վիեննա են այցելում հանրահայտ վաֆլիների, շտրուդելների, «Զախեր» շոկոլադե տորթի եւ վիեննական սուրճով մարցիպանով քաղցրավենիքների համար:

ՆԱՄԻԲԻԱ, Վինդհուկ: Նամիբիայում խորհուրդ է տրվում անընդհատ տեղաշարժվել եւ երկար կանգ չառնել կոնկրետ քաղաքում: Էրոս լեռան ստորոտում գտնվող քաղաքում  Թանաքային պալատը, Հիսուսի նեոգոթական եկեղեցին եւ բազմապիսի առանձնատներն ու գերմանական ոճի արձանները: Հետաքրքիր հիողություններ կթողնեն Օկահանջում գտնվող ջայլամների ֆերման, իսկ նավահանգստային Լյուդերիցում կարող եք համտեսել օմարներ եւ ոստրեներ, ուսումնասիրել Կոլմանսկոպ ուրվական-քաղաքը, Հրուտֆոնթեյն քաղաքում դիպչել հսկայական մետեորիտին:

ՌՈՒՍԱՍՏԱՆ, Սանկտ-Պետերբուրգ: ՌԴ-ի Հյուսիսային մայրաքաղաքը հունիսին հետաքրքիր է սպիտակ գիշերներով: Բացի գիշերներից եւ բոլորին քաջ հայտնի այլ տեսարժան վայրերից, այստեղ կան բազմաթիվ վայրեր, որոնք բազմազանություն կմտցնեն ստանդարտ ծրագրում: Ուշադրության է արժանի «Էրարտա» ժամանակակից արվեստի թանգարանը, քաղաքային օրիգինալ բարերը, իսկ Նեվսկու պողոտան, Էրմիտաժն ու Պղնձե հեծյալը պարտադիր ցանկում են:

ՄԱԼԹԱ, Վալետա: Կղզու մայրաքաղաքն իրենից ամրոց-քաղաք եւ հնագույն նավահանգիստ է ներկայացնում: Այստեղ կարելի է զբոսնել Հանրապետության փողոցով, որտեղ տեղակայված են քաղաքի հիմնական տեսարժան վայրերը, ուսումնասիրել Մալթայի ասպետական շքանշանի Գրոսմայստերների պալատը, Ֆերերիա պալատը, ինչպես նաեւ այցելել բազմաթիվ եկեղեցիներ եւ տաճարներ: Գեղարվեստի ազգային թանգարանում պահպանվում է Միքելանջելոյի լեգենդար կտավներից մեկը, իսկ մայրաքաղաքին մոտիկ Սլիմա քաղաքում խորհուրդ է տրվում վայելել ծովն ու հրաշալի լողափերը:

ՊԵՐՈՒ, Լիմա: Իսպանիայի ոսկե դարի հետքերը տեղակայված են հենց Լիմայում. քաղաքը հիմնվել է գաղութարարների կողմից երկրաչափական հռչակավոր բացահայտումների ժամանակ, եւ այդ պահից այնտեղ պահպանվել են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ արձանները: Իսպանական հնաոճ առանձնատները, Նախագահական պալատն ու Բարանկո բոհեմային թաղամասն ուսումնասիրելուց հետո արժե ուղեւորվել դեպի հնդկական շուկա եւ դդումից ձեռքով պատրաստած դիմակներ, վառ պոնչոներ, հնդկական ավանդական սամպոնյո ֆլեյտաներ ու այլ հուշանվերներ գնել: Զբոսանքն առավել հետաքրքիր է 1608 թվականին ցեմենտի խառնուրդից եւ 10,000 հավկիթի սպիտակուցներից կառուցված «հավկիթային» կամրջին: Քաղաքից 3-4 ժամ հեռավորության վրա գտնվում է «Պարակաս» ազգային զբոսայգին, Բալյեստաս կղզիները, որտեղ կարելի է հետեւել պինգվիններին, ծովային առյուծներին եւ տարբեր տեսակի թռչուններին: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30