06.09.2013 15:23 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչպես զարկել դաշնակ

Պաշտոն տեսնելիս ծնկները ծալվում են

Պաշտոն տեսնելիս ծնկները ծալվում են

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նախօրեին հաստատել էր, որ իրեն առաջարկվել է ստանձնել Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, եւ նա ընդունել է այդ առաջարկը։

Սա զարմանալի չէ, զարմանալին Վահան Հովհաննիսյանի բացատրությունն է այս փաստի վերաբերյալ։ «Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ։ Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի։ Բնականաբար, սակայն, հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը»։

Այնուհետեւ Դաշնակցության ղեկավարներից մեկը մի ամբողջ լեկցիա է կարդում, թե դրա մեջ արտառոց բան չկա, որ իրենք այսուհետ էլ են շարունակելու ընդդիմադիր լինել եւ այլն. «Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների  հետեւանք, հետեւաբար, չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ։ Մյուս կողմից` այս առաջարկն անողը  վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել։ Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս` դիրքորոշումները վերանայելու խնդիր»։

Իհարկե, հասկանալի է, որ դեսպանի պաշտոնի առաջարկը քաղաքական բնույթ է կրում` ինչպիսի գեղեցիկ փետրավորումով էլ դա փորձես հերքել։ Նույնիսկ կարիք չկա հիմա դրա հետ կապված փաստարկներ բերել։ Պարզապես բավական է Դաշնակցության պատմությունից մի քանի մեջբերում անել, որոնք մեկը մեկին համընկնում են Վահան Հովհաննիսյանի եւ նրա կուսակցության ներկայիս գործելաոճին։

«Դաշնակցությունը` հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին` պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետ` ի պաշտպանություն Սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերը` հայ եւ օտար... Կուսակցությունը ջանք չպիտի խնայե վերացնելու համար միջազգային եւ ազգային այն բարդությունները, որոնք կրնան դժվարացնել իրավակարգի հիմնավորումը եւ ազդելու փոխադարձ եւ անկեղծ համերաշխությանը։ ...Դաշնակցությունը վճռողականապես ետ մղելով անջատողական ձգտումները` պիտի տքնի վերակազմել երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը Օսմանյան պետության ամբողջության մեջ, հիմնված բոլոր շրջաններու տեղական լայն ինքնավարության վրա եւ ամրապնդված բոլոր տարրերու կապերով»։ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակ», 1909թ.։

Ռուբեն Տեր-Մինասյան. «Համաօսմանցիության անունով եկած թուրքացման քաղաքականությունը ծայրահեղորեն գրգռել եւ զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը` բացառությամբ հայերի եւ մանավանդ ՀՅ Դաշնակցության։ Թե՛ հայ ժողովուրդը, եւ թե՛ նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություն մատուցեցին երիտասարդ թուրքերին ե՛ւ հեղափոխական շարժումների օրերին, ե՛ւ Սահմանադրության հրապարակման, ե՛ւ կիրառման ժամանակ. սակայն այդ բոլորի փոխարեն անարգորեն դավադրված գտան իրենց։ Ի պատասխան այդ խոշոր ծառայությանց` Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան... Եվ չնայած դրան` ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել Սահմանադրությունը` հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին։ Իր լռությամբ եւ համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին եւ ոչ էլ գոհ էր Երիտասարդ թուրքերի եւ նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից» («Հայ-թուրքական կնճիռը», Կահիրե-1924, էջ 130)։

Լեո. «Դաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց այդ (Ադանայի ջարդի) առիթով միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց։ Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ» Լեո.  (Թ.Հ.Գ., էջ 58-59)։

Վահան Փափազյան (Կոմս). «Մենք, անշուշտ, խորապես կգիտակցեինք մեր փափուկ դիրքը. ապրիլ Օսմանյան կայսրության մեջ, լինել անոր հպատակը, վայելել ազգային սահմանադրական ինքնավարություն, բնական հարաբերություններ պահել կառավարության հետ եւ միեւնույն ատեն դավադիր գործ կատարել, այսինքն` օտար պետություններու դիմել եւ անկե սպասել օգնություն։ Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք 3 տարի վերջը...»։

«Սոցիալիստ-հեղափոխական» Դաշնակցությունը գրկախառնված է «ամենաբարբարոս» ցարիզմի հետ եւ թշնամանում է նույն այն Թուրքիային, որի սահմանադրական ազատությունների, իր իսկ խոսքերով` վայելողն է նա այդ րոպեին»։ Լեո ։

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային».Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար։ Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին։ Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա։ Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար։ Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`Հ. Քաջազնունի, Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան»։

Նացիստական Գերմանիային հանուն համայն հայության «շահերուն» ծառայելու մասին ընդհանրապես չխոսենք։ Խորհրդային ՊԱԿ-ի մասով՝ նույնպես։ Սերժ Սարգսյանին կամ Քոչարյանին ծառայելու մասին՝ նույնպես։ Ու միշտ այսպես, սեփական շահերին հագուրդ տալու համար ստորադասվել է ժողովրդի, պետության շահերը։ Այդպիսին եղել են, այդպիսին կմնան։

 Հ.Գ. Երեկ Դաշնակցությունը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Սերժ Սարգսյանի որոշմանը՝ Մաքսային Միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31